Ծալկայի շրջանում բացվել է 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Ծալկայի շրջանում բացվել է 1-ին «ԱրՄաթ» կենտրոնը

17:41 24.05.2022

Ծալկայի շրջանի Օզնի գյուղում մայիսի 21-ին բացվել է առաջին «ԱրՄաթ» կենտրոնը։

Aliq.ge-ն Ներկայացնում է ՋԱՀ-ի մամլո հաղորդագրությունը՝ անփոփոխ.

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։ «Ջավախքում արդեն գործում են թվով 10 «ԱրՄաթ» կենտրոններ, իսկ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանում սա առաջին կենտրոնն է, որտեղ արդեն իսկ սովորում են շուրջ 60 երեխա։ Մեր ծրագրերը մշակում և իրականացնում ենք համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վերլուծելով կարիքները հասկացանք, որ անհրաժեշտ է «ԱրՄաթ» կենտրոնի ներդրումը նաև Ծալկայի շրջանում, ինչը նպաստում է ոչ միայն երեխաների այլև նաև Վրաստանի տնտեսության զարգացմանը»,- ասաց պարոն Մկոյանը։

Օզնիում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

«Հ. Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանը ընդգծեց, որ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոնը արդեն երրորդն է, որ հիմնել են ՋԱՀ֊ի հետ համագործակցությամբ. «Ելնելով սերնդի դաստիարակության ու ճիշտ գաղափարի շուրջ համախմբելու գործոններից հասկացանք, որ լավագույն ներդրումը Ջավախքում «ԱրՄաթ» կենտրոնի ֆինանսավորումն է»,- նշեց տիկին Մելիքյանն ու հավելեց․ «Այստեղ պետք էր ստեղծել մի կենտրոն որի հետ երիտասարդներն ու պատանիները կկապեն իրենց ապագան ու հեռանկարները»։

Օզնիում «ԱրՄաթ» կենտրոնը գործում է Արմենակ Ավագյանի տանը, որը նա տրամադրել է անհատույց, իսկ վերանորոգումն ու կառուցապատում իրականացվել է ծնունդով Օզնեցի բարերար Ռազմիկ Բլիկյանի կողմից։ Պարոն Բլիկյանի խոսքերով՝ ՏՏ ոլորտի զարգացումը բխում է ժամանակի պահանջներից։ «Սա էր պատճառը որ ՋԱՀ-ի հետ մղվեցինք դեպի այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն մեծ արձագանք է գտել։ Միայն ասեմ, որ այստեղ սովորող երեխաների թիվն ավելի մեծ է, քան դպրոց հաճախողների թիվը։ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոն հաճախում են նաև հարևան գյուղերի երեխաները ինչը շատ ուրախալի է»,- ասաց պարոն Բլիկյանը։

«Երեխաներն այստեղ սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում, որոնք ապագայի ամենապահանջված մասնագիտություններից են»,- ասում է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և պատասխանում շատերի կողմից հնչող հարցին՝ թե որ տարիքի երեխաները կարող են հաճախել կենտրոն. «10 տարեկանից մինչև 99 տարեկանները կարող են հաճախել կենտրոն և սովորել ժամանակի ամենապահանջված մասնագիտությունները»։

Միջոցառմանը մասնակցում էին հայ և վրացի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ով նշեց, որ նմանօրինակ կրթական կենտրոնների բացումը համազգային նշանակություն և կարևորություն ունեն, քանի որ շատ կարևոր է տեղի պատանիների համար ստեղծել տեղում կրթվելու և աշխատելու հավելյալ հնարավորություններ։ «Մարդիկ այստեղից չպետք է արտագաղթեն կրթության ու աշխատանքի հնարավորություն չունենալու պատճառով, հակառակը պետք է մնան տեղում սովորեն, աշխատեն և ծաղկեցնեն շրջանը»,- ասաց պարոն Սադոյանը։

Ներկա էին նաև Ծալկայի փոխքաղաքապետեր Անզոր Խինիկաձեն և Ֆեուխար Պարասկևովը, ովքեր հայտնեցին կենտրոնի բացման հետ կապված իրենց ուրախությունն ու ոգևորությունը, ինչպես նաև Ծալկայի քաղաքապետի անունից հայտարարեցին, որ ցանկանում են նմանատիպ կենտրոն ունենալ նաև Ծալկա քաղաքում։

Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:

Գոռ Սիմոնյանը հենց այն երիտասարդներից մեկն է, որը հնարավորություն ունի մնալ և աշխատել հայրենի գյուղում։ «Երեխաների մոտ սերը դեպի ժամանակակից տեխնոլոգիաները և նմանատիպ նորարարական դասապրոցեսների մասնակցելը շատ մեծ է և գնալով ավելի է մեծանում։ Տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոնում երեխաները կտրվում են դասապրոցեսի ավանդական պատկերացումներից և կարող են գնալ իրենց երևակայության ետևից և իրենց բոլոր գաղափարներին տալ գույն, միտք ու ծավալ։ Երեխաների հետ ոչ այնքան ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ եմ, որքան ընկերական։ Եվ իմ գիտելիքներով կենտրոն հաճախող երեխաներին փորձելու եմ օգնել կյանքի կոչել բոլոր այն գաղափարները, որ մինչ այս ունեցել են»,- նշում է կենտրոնի երիտասարդ խմբավար Գոռ Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

13:51 03.07.2025

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

13:43 03.07.2025

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

13:35 03.07.2025

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

Պենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

13:27 03.07.2025

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, […] ...

Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

13:20 03.07.2025

Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի […] ...

Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազի

13:11 03.07.2025

Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազի

Երևանում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ ​ Մարզերում հուլիսի 3-ին ցերեկը, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

BACK_TO_TOP