12:32 25.04.2022
ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը, տրամադրված է կողմերի միջև ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը: Ռուսական կողմը տրամադրված է այսուհետ ևս ամեն կերպ […]
11:48 25.04.2022
Ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 58 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 654 հազար 313-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 213 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 636 հազար 004։ Վարակից մահվան դեպք չի գրանցվել։ Մինչ այս եկրում արձանագրվել է […]
23:51 24.04.2022
Հյուսիսային Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել թուրքական ռազմաբազան։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը։ Աղբյուր համաձայն՝ հարձակումն իրականացվել է Մոսուլի մոտ գտնվող Բաշիկ շրջանում գտնվող Զլիկան ճամբարի վրա։ Առնվազն վեց հրթիռ է արձակվել ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։ Ապրիլի 22-ին հրթիռներ էին արձակվել Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող […]
23:42 24.04.2022
21:25 24.04.2022
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ […]
21:10 24.04.2022
Ստամբուլում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ խափանված արգելակներով ավտոբուսի մասնակցությամբ։ Իրար են բախվել 16 ավտոմեքենա, կան վիրավորներ, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ « Ճանապարհն իջնելու ժամանակ վթար է տեղի ունեցել ավտոբուսի հետ, որի արգելակները խափանվել են, 16 ավտոմեքենաներ են բախվել, վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել»,- հայտնում է հեռուստաալիքը։
19:45 24.04.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2022թ. ապրիլի 24-ին որոշ երկրների կառավարության ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ «1915թ. դեպքերի հարցում պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարություններն առոչինչ են՝ ներառյալ նաև ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա անհաջող հայտարարությունը, որը 2021թ.-ին արած սխալի կրկնությունն է: Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներով […]
19:14 24.04.2022
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի, որին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։ Արարողությունից հետո ծաղիկներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։
17:56 24.04.2022
Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ այն բանից հետո, ինչ Մոնտեվիդեո այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ցեղասպանության ճանաչում պահանջող հայերին ողջունել էր թուրքական ազգայնական «գորշ գայլերի» նշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է El Pais-ը։ Ակնկալվում է, որ թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին։ Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի […]
17:35 24.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ Չավուշօղլուն նշել է հետևյալը. «Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, […]
16:10 24.04.2022
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը» անվամբ հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառմուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը: «107 տարի […]
15:35 24.04.2022
Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից: Հաղորդում է Emenihaber.am-ը։ Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։ #ԿարոՓայլանըմենակչէ #GaroPaylanYalnızDeğil #ԿարոՓայլանքոկողքինենք #YanındayızGaroPaylan/: Ատելության խոսքի թիրախ դարձած Կարո […]
15:10 24.04.2022
Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիներն աջակցում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
14:40 24.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Փոխանցում է jnews.ge-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 241 մարդ, մահացել է երեք մարդ։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 654 255 դեպք, որից 1 635 791 հիվանդ ապաքինվել է, 16 800-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ պատվաստվել […]
14:15 24.04.2022
Ապրիլի 24-ի կապակցությամբ Վրաստանում Սփյուռքի դեսպան Էմիլ Սարգսյանն ուղերձ է հղել: «Լռությունը, նշանակում է hամաձայն լինել այն սարսափելի ոճրագործության հետ, որ իրականացվել է հայ ազգի նկատմամբ։ Ասում են՝ ժամանակը բուժում է։ Ցավոք, արդեն 107 տարի է անցել, սակայն հայ ազգի սիրտը դեռ ցավում է։ Չգիտեմ, դեռ ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ հայ ազգը մոռանա […]
12:55 24.04.2022
ուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նման որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։ Հիշեցնենք, որ Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության […]
12:31 24.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ: Նշենք, որ արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպել է իր ուրուգվայցի գործընկեր Ֆրանցիսկո Բուստիլյոյի հետ։ Նախատեսվում է, […]
08:08 24.04.2022
Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ առկա են մի շարք ուշագրավ դիտարկումներ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ասոցիացիայի ղեկավար Յաքուփ Աթաշը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության փոխարեն պետք է անհրաժեշտ քայլեր անի իրականայության հետ առերեսվելու համար: Ըստ Աթաշի՝ երբ […]
23:42 23.04.2022
Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական հիշատակի միջոցառում անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել 2010 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին Ստամբուլում Ցեղասպանության հիշատակի միջոցառումների կազմակերպումն իրականացրած «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակ»-ը։ Հայտարարության մեջ կազմակերպիչները հիշեցրել են, որ ավելի քան տասը տարի իրենք առանց որևէ արգելքի կարողացել են Ստամբուլի հրապարակներում […]
22:06 23.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
20:45 23.04.2022
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին շաբաթ օրը Լատինական Ամերիկայի երկրներ կատարած շրջագայության ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուի խոսքով ՝ այդպիսով Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ երկխոսության, Մոնտրեի կոնվենցիայի [իմպլեմենտացիայի], ինչպես նաև այլ հարցերի միջոցով: Անկարայում ավելի վաղ բազմիցս հայտարարել են, […]
19:47 23.04.2022
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն հասել է 7 մլն 215 հազար 512-ի։ Այս մասին հայտնում են Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունից։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իրանում կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր վարակվածների շրջանում գրանցվել է ապաքինման 6,963,991 դեպք»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում։ Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 259 733 […]
19:21 23.04.2022
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Հաղորդում է jnews.ge-ն։ «Այսօր մենք մշակութային բաժնով ներկայացրինք մեր պահանջատիրական իրավունքը, պահանջատեր ենք այնքան, քանի դեռ չենք հասել հատուցման։ Որպեսզի աշխարհում կանխարգելվեն ցեղասպանությունները, պիտի դատապարտվի 1915 թվականի ոճրագործությունը, որը անվանվեց ցեղասպանություն և որը մինչև հիմա շարունակվում է»,-ասել է ԱԵԿ-ի պատասխանատու […]
18:17 23.04.2022
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել նախագահի աշխատակազմի կայքում։ Փախանցում է 1tv.ge-ն։ Նախագահը Հարության Հրաշափառ տոնի կապակցությամբ ներում է շնորհել ութ դատապարտյալի, ովքեր այսօր կլքեն ՔԿՀ-ը»,- ասված է հաղորդագրությունում։
14:34 23.04.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանի Վեհարանին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.) զանազան մարմինները ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի եւ շրջանային վարչութեան ատենապետ Ժերար Թիւֆէնքճեանի։ Ողջունելով պատուիրակութեան այցելութիւնը Անթիլիասի Մայրավանք, Վեհափառ Հայրապետը գնահատեց տասնամեակներու վրայ տարածուած Հ.Բ.Ը.Մ.ի ազգանուէր ծառայութիւնը Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի մէջ: Ան նաեւ ողջունեց հետզհետէ […]
13:32 23.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
12:05 23.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 7 360 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,18%, վերջին 14 օրը՝ 1,21%, վերջին 7 օրը ՝ 1,15%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 163 դեպք: Ապաքինվել է ևս 259 պացիենտ, և նրանց […]
08:31 23.04.2022
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ «Հայ […]
16:42 22.04.2022
Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թավրիզում Թուրքիայի դեսպան Չեթին Թաներն այսօր Թավրիզի Առևտրի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է երկու երկրների մշակութային մտերմությունը և ընդգծել, որ պետք է օգտագործել Արևելյան Ատրպատական նահանգի ներուժն ու հնարավորությունները։ Չեթին Թաները նաև […]