16:28 22.04.2022
Անկարայի կողմից Իրաքի տարածքում քուրդ զինյալների դեմ նախաձեռնած ռազմագործողությունը Թուրքիայի ու Իրաքի միջև դիվանագիտական լարվածություն է առաջացրել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախօրեին Անկարայում Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը տեղեկացվել է Իրաք պաշտոնական կառույցներից հնչող հայտարարությունների և «դրանց շրջանակներում առաջ քաշվող […]
14:23 22.04.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանում գտնվող ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Քրիս Քունսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության այցը ռազմավարական գործընկեր Վրաստան, ԱՄՆ աջակցությունը վերահաստատող քայլ է։ Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է Միացյալ Նահանգների դերը երկրի ժողովրդավարական կայունության, […]
14:00 22.04.2022
Թուրքիայում ապրիլի 21-ին ավարտվել է ապրիլի 11-ին սկսված «Կապույտ հայրենիք – 2022» մասշտաբային զորավարժությունը: Այս տարի այն անցկացվել է Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին ընդգրկված է եղել 122 նավ, այդ թվում՝ 10 ֆրեգատ, 6 կորվետ, 17 հարձակողական նավ, 11 սուզանավ, 8 ծովային ականորսիչ նավ, 32 «օգնական» […]
13:27 22.04.2022
Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն Անկարայում ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության հարցեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության հեռանկարները։
11:49 22.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 18 178 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 0,89%, վերջին 14 օրը – 1,23%, վերջին 7 օրը – 1,12%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 076 դեպք: Ապաքինվել է ևս 301 […]
10:54 22.04.2022
Անկարան հանդես է գալիս Աթենքի հետ ակտիվ երկխոսության օգտին և բարեկամության ձեռք է մեկնում հունական կողմին։ Թուրքիան ձգտում է ապահովել, որ Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեսակապով դիմելով Միջերկրական ծովում Mavi Vatan 2022 («Կապույտ հայրենիք») զորավարժությունների մասնակիցներին։ «Թող ոչ- ոք չկասկածի, […]
10:34 22.04.2022
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին և հանրային վայրերում միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններ չկային: Այս տարի համաճարակային առումով իրավիճակը բարելավվել է, և ապրիլի 24-ին հայ […]
22:53 21.04.2022
Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերը (Փեշմերգե) հայտարարություն են տարածել Թուրքիայի ԶՈւ-ի կողմից «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսած «Մագիլ-Կողպեկ» անվամբ ռազմական գործողության վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Գործողությունը հիմնականում ընթանում է Իրաքյան Քուրդիստանի Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում, որտեղ ըստ թուրքական մամուլի պնդման՝ կան քուրդ զինյալների հենակետեր և ռազմաբազաներ: Հրապարակված հայտարարության մեջ հերքվում է ԶԼՄ-ների վերոնշյալ պնդումը, […]
20:20 21.04.2022
Իրանի իշխանությունները Իսրայելին են ուղարկել քարտեզներ, որոնք ցույց են տալիս իսրայելական պահեստների գտնվելու վայրը, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է պահվում: Ինչպես հինգշաբթի օրը Al Jazeera-ին ասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, Թեհրանը հարված կհասցնի այդ օբյեկտներին, եթե իսրայելական կողմը պատերազմ սանձազերծի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Թեհրանը հաստատել է, որ պահեստներն ու օբյեկտները կլինեն իր թիրախը, եթե […]
19:28 21.04.2022
Այսօր շուրջ 250 բանտարկյալ ազատ է արձակվել Վրաստանի քրեակատարողական հիմնարկներից, այս մասին հայտնել են խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի պատգամավորները։ Հայտնում է jnews.ge-ն։ Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանում ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում վաղաժամկետ քրեակատարողական հիմնարկները լքել են բանտարկյալները։ Օրենքի նախագծով ազատ են արձակվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը կատարված հանցագործությունների համար […]
18:59 21.04.2022
Հինգշաբթի օրը Ստամբուլի Երիտասարդական հիմնադրամի շենքում է պայթյուն որոտացել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բեկորներ։ Ըստ տեղի լրագրողների հաղորդած տեղեկությունների՝ վաղ առավոտյան մի կին մոտեցել է Երիտասարդական հիմնադրամի շենքի մուտքին և աստիճանների վրա թողել, ենթադրաբար, ինքնաշեն պայթուցիկ սարք: Անցած չորեքշաբթի օրը Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուսում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ մարդ […]
17:20 21.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
14:30 21.04.2022
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit) իրավիճակի մասին տարեկան զեկույցը, որտեղ երևում է, որ Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է, փոխանցում է Ermenihaber-ը։ «Nations House in Transit»-ի տարեկան զեկույցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա: Ժողովրդավարությունը գնահատվում է հետևյալ չափանիշներով. […]
12:15 21.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 626 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,87%, վերջին 14 օրը՝ 1,26%, վերջին 7 օրը՝ 1,16%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 653 915 դեպք: Ապաքինվել է ևս 399 պացիենտ․ և նրանց […]
08:28 21.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան չի կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև՝ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին միանալու դեպքում։ Ուստի, նրա հայտարարութամբ, պետք չէ սպասել Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների։ «Ինչպե՞ս կարող էինք դառնալ ազնիվ միջնորդ, եթե միանայինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ուստի, չարժե մեզնից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ակնկալել, […]
19:20 20.04.2022
Շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանից Գերմանիա ուղևորվող գնացքը կանցնի նաև Վրաստանով։ Rail Freight հրատարակությունը հրապարակել է Չինաստանից Գերմանիա երկաթուղային գծի մանրամասն երթուղին։ Փոխանցում է 1tv.ge-ն։ «Առաջին գնացքը, որը ապրիլի 13-ին Սիան քաղաքից մեկնել է Գերմանիայի Մանհայմ քաղաք, կտեղափոխի հագուստ, սպորտային գույք և այլ իրեր։ Գնացքը կուղևորվի Ղազախստանի Ակտաու նավահանգիստ, այնուհետև բեռները կտեղափոխվեն Կասպից ծովով Բաքու, այնուհետև նորից […]
18:19 20.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նիժնի Նովգորոդի «ԳԱԶ» մեքենաշինության գործարան։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորել է «ԳԱԶ» ընկերության նախագահ Վադիմ Սորոկինը։ Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել են «ԳԱԶ» ընկերության ավտոմեքենաները։ Ռուսաստանում առաջին ավտոմոբիլային գործարանը հիմնադրվել է 1932 թվականին Գորկի քաղաքում (այժմ` Նիժնի Նովգորոդ): Գործարանը հայտնի «Պոբեդա», «Վոլգա», «Չայկա» ավտոմեքենաների արտադրողն է: Ընկերությունում աշխատում է […]
18:12 20.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
17:52 20.04.2022
ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի […]
17:33 20.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանել է Նիժնի Նովգորոդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։ Նախատեսվում է վարչապետի այցը «ԳԱԶ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ […]
16:59 20.04.2022
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկու տարվա դադարից հետո Ստամբnւլի Սուրբ Փրկիչ Հայ Կաթողիկե եկեղեցում Զատիկի տnնի հաջnրդ օրը կատարվեց ադամանդե բրոշի արարողությունը. աղոթքի ուղեկցությամբ սրբապատկերի վրա կախվեց ադամանդե բրոշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությունը, որին ներկա էին այլ կրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ կաթոլիկ համայնքը, վարեց արք. Զեքիյանը։ Ստամբուլի համալսարանի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր Լևոն Զեքիյանը, ով […]
15:51 20.04.2022
Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իսխակ Հերցոգը հեռախոսարզրույց են ունեցել, որն ըստ թուրքական կողմի՝ անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ըստ Հերցոգի՝ Իսրայելը պաշտպանում է Իսրայելում ապրող մարդկանց կրոնական իրավունքները՝ անկախ այն բանից մահմեդական են, քրիստոնյա, թե հրեաներ: […]
14:46 20.04.2022
Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր հերթական դատական նիստի մեկնարկից րոպեներ անց վատ է զգացել և բժշկական օգնություն է խնդրել։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Ինձ բժիշկ է պետք, բռնեք ձեռքս»,- ելույթի ժամանակ ասել է Սաակաշվիլին։ Վրաստանի երրորդ նախագահին դատարանի դահլիճից դուրս են բերել ուղեկցող ծառայության ներկայացուցիչները։ Մինչ այդ Սաակաշվիլին ելույթը սկսել է […]
13:59 20.04.2022
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կլաարը նշել է, որ այցի նպատակն է ապահովել համաձայնեցված հարցերի կատարումը։ Նա ասել է, որ այս շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Հայաստան։
11:56 20.04.2022
Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուս է պայթել, կան զոհեր և վիրավորներ։ Դիտարկվում է հարձակման վարկածը, հայտնում է Hurriyet թերթը։ «Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթյուն է որոտացել բանտի պահակներին տեղափոխող ավտոբուսում, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 07.30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին – խմբ.)»,-գրում է թերթը։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում, որը մեծ վնաս է կրել, պայթյունի հետևանքով […]
11:48 20.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 232 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 20 385 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,14%, վերջին 14 օրը՝ 1,32%, վերջին 7 օրը՝ 1,2%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 653 692 դեպք: Ապաքինվել է ևս 117 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը […]
23:41 19.04.2022
Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության 2022-ի մարտի տվյալների՝ վերջին 1 տարվա գնաճը կազմել է 61%, ինչը գրեթե 10 անգամ բարձր է Եվրոպայում նույն ժամանակահատվածում գրանցված 6.2% գնաճից: Իսկ ոչ պաշտոնական կազմակերպությունները տարեկան գնաճը Թուրքիայում գնահատում են մինչև 142%, փոխանցում է Ermenihaber-ը։ Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճի հիմնական պատճառներից մեկը համարել էր միջազգային շուկայում […]
23:17 19.04.2022
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բեշթաշը հայտարարել է, որ […]