19:55 19.04.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից։ Հաղորդում է Aliq Medi-ն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրված ցորենի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, իսկ ալյուրի ծավալն աճել է տասն անգամ։ Մասնավորապես, ըստ Geostat-ի՝ 2021-ի առաջին եռամսյակում Վրաստանը […]
19:47 19.04.2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, այսպիսով, մահերի թիվը երկրում հասել է 140 հազար 877-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1820 նոր դեպք, որից 246-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 210 հազար 788 դեպքից 6 մլն […]
19:36 19.04.2022
Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի պաշտպանել ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր բյուրոյի նիստում ասել է, որ մայիսի 9-ին Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշվում է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ինչպես նաև […]
18:27 19.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Մուսա Ավսևերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից հետևել է ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Երկար […]
17:59 19.04.2022
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակը Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից ապրիլի 18-ին սկսված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրաքի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում սկսված թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային […]
17:11 19.04.2022
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
17:06 19.04.2022
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։ Ողջույնի իր […]
15:51 19.04.2022
2022թ-ի ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես «Հյուսիս-հարավ» մայրուղու Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։ Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, ճանապարհների […]
15:40 19.04.2022
Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարման մարմիններից մեկի՝ «Թյուրք աքսակալների (սպիտակամորուք) միության» Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախներ»-ի հետ հանդիպմանը քննարկել է թուրքալեզու պետությունների ինտեգրացման հարցերը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «Թյուրք աքսակալների միության» ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախների» ղեկավարներին ներկայացրել է թյուրքալեզու պետությունների ինտեգրացիան արագացնելու ուղղությամբ կազմակերպության ծրագրերը, նախատեսվող միջոցառումներն ու նախագծերը: Հիշյալ երկու թյուրքական կազմակերպությունները պայմանավորվել են համագործակցել ինտեգրացիոն […]
15:36 19.04.2022
Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում: ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց […]
15:24 19.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
13:37 19.04.2022
Իրաքյան «Sadr» շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրը հայտարարել է, որ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային ռազմական գործողությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, և որ իրենք չեն պատրաստվում լուռ մնալ այդ հարձակումների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր ներխուժմանը Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական […]
11:44 19.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 161 մարդ, ևս 1-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 22 329 թեստավորում։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,53 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,36 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,18 տոկոս: […]
19:59 18.04.2022
Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գամկրելիձեն նշել է, որ շուտով կկայանա Իմունականխարգելման խորհրդի նիստը, որտեղ կորոշվի, թե ում և որքան ժամանակ անց պետք է տրվի պատվաստանյութի չորրորդ դեղաչափը։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը պատվաստանյութի չորրորդ […]
19:31 18.04.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Էրդողան Թոփրաքը խոսել է առաջիկա ընտրություններում ընդդիմադիր 6 կուսակցության համագործակցության հեռանկարների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թոփրաքը նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր կուսակցությունների վեցակողմ համագործակցությունը ձախողելու համար: Վերջինս նման քայլ է որակել նաև իշխող դաշինքի նախաձեռնած ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունները, որոնք ըստ […]
18:50 18.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քըլըչդարօղլուի դեմ Էրդողանի ներկայացրած 62 դատական հայցերից 45-ի մասով կայացվել է դատավճիռ, իսկ 17-ը դեռևս դատավարության ընթացքի մեջ է։ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի տեղեկացմամբ՝ դատական […]
18:20 18.04.2022
Վրաստանի պաշտպանական ուժերի 5-րդ հրետանային գումարտակը ավարտել է Վազիանիում անցկացվող երկշաբաթյա վարժանքները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքների նպատակն է բարձրացնել գումարտակի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև կոորդինացնել և միավորել տարբեր ռազմական տարրեր։ Ուսումնական վարժանքներին մասնակցել են 5-րդ հրետանային բրիգադի 51-րդ գումարտակի ստորաբաժանումները և հակաօդային պաշտպանության խմբերը։ Երկշաբաթյա վարժանքներն անցկացվել են երեք փուլով։ Առաջին […]
17:26 18.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
17:00 18.04.2022
Ապրիլի 18-ին Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը միասնական նամակ են ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ ««Լոյսի» արարողության վերաբերյալ Իսրայելի ոստիկանությունը իր որոշած սահմանափակումների մասին Երուսաղեմի հայոց պատրիարքությանը տեղեկացնելուց հետո, պատրիարքության տարածած հաղորդագրության հրապարակումից […]
16:33 18.04.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը նոր Սառը պատերազմի դարաշրջան է բացում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուրջ փոփոխությունների կհանգեցնի աշխարհում: «Աշխարհը թևակոխում է Սառը պատերազմի նոր դարաշրջան, և մենք պետք է […]
14:34 18.04.2022
Թուրքիայի Արտադրողների և գործարարների միության (TÜSİAD) նախագահ Օրհան Թուրանը հայտարարել է, որ Թուրքիայում կարճաժամկետ կտրվածքով գնաճը շարունակելու է բարձր տեմպեր արձանագրել: Թուրանի կարծիքով` ներկայումս գնաճի դեմ իրականացվող միջոցառումները բավարար չեն և չեն կարող կանխել մեծ թափով շարունակվող գնաճը: Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ գնաճը ներկա պահին կազմում է 61.24%: Սակայն ըստ անկախ փորձագետների՝ այդ […]
13:40 18.04.2022
Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայության կողմից Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել: «AKT 1» անվանումով ձկնորսական նավը հայտնաբերվել և բռնագրավվել է կղզիներից մոտ 555 կմ հեռավորության վրա: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է: Նրանցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի: Նշվում է, որ նավի վառելանյութի բաքերից […]
12:34 18.04.2022
Ս.թ. ապրիլի 17-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի «Հավլաբար» կայարանի հարևանությամբ անցկացվեց «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» շարքի հերթական ցուցադրությունը։ Նկարների ցուցադրությունը կազմակերպվել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Ցուցադրությանը ներկայացված էին նկարներ Համիդյան ջարդերի, 1909թ. Ադանայի կոտորածների, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման թեմաներով։
11:57 18.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 357 մարդ, ևս 1-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 4 970 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,49 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,44 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ […]
10:56 18.04.2022
Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել։ Փողոցում սաստիկ ծխարձակման պատճառով բնակիչներին տարհանում են շենքերից, հայտնում է Sabah թերթը։ Դեպքը տեղի է ունեցել Բեյօղլու շրջանում, տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա մալուխային օբյեկտներում։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
09:52 18.04.2022
Նախօրեին Լուգանսկի մարզի Ռուբեժնոյե քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում զոհված 3 վրացի կամավորների մարմինները Թբիլիսի կտեղափոխվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, փոխանցում է apsny.ge-ն։ Դեսպանի խոսքով՝ Կիևում կկատարվի հոգեհանգստի արարողություն։ Բոլոր հարակից փաստաթղթերի հավաքումից հետո մարմինները կհասցվեն Վարշավա, իսկ դրանից հետո միայն Վրաստան՝ օդային ճանապարհով։ Այս պահին դրությամբ հայտնի […]
08:41 18.04.2022
Թուրքիայի ՊՆ-ն նոր ռազմական օպերացիա է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների դեմ։ Այն անցկացվում է Իրաքի հյուսիսային հատվածում, հայտնում է Anadolu գործակալությունը։ Օպերացիայում գործի են դրված հատուկ նշանակության և ռազմաօդային ուժերը։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի պշատպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ինքնաթիռները հաջող հարվածներ են հասցրել PKK-ի թաքստոցներին, բունկերներին, թունելներին, քարանձավներին ու պահեստներին։ Նրա խոսքով՝ օպերացիան […]
22:30 17.04.2022
Կատարի իշխանությունները համաձայնություն են տվել Իրան վերադառնալ 28 իրանցի կալանավորների: Այս մասին կիրակի հայտարարել է արաբական երկրում Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Ռեզա Դեհգանին։ «Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Դոհա կատարած այցի արդյունքներով Կատարի Էմիրը (շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին) կարգադրություն է տվել, որի շրջանակներում համաձայնել է 28 իրանցի բանտարկյալների հանձնել»,- նրա խոսքը մեջբերում է IRNA […]
00:00 17.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]