19:40 16.04.2022
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտների ճշգրտված տվյալները։ Ըստ տվյալների՝ առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 մլն դոլար, որից միայն մարտին եկամուտը կազմել է 174,5 մլն դոլար։ Հաղորդում է aliq․ge-ն։ Եթե համեմատենք մինչ համավարակը եղած ցուցանիշները, ապա զբոսաշրջությունից եկամուտների վերականգնումը 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ կազմել է 578,4 մլն դոլար […]
15:45 16.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
13:12 16.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
12:44 16.04.2022
Կիևում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը Կիևից, պատվիրակության անդամներն առաջին հանդիպումը կանցկացնեն Ռադայում։ Խորհրդարանական պատվիրակությունը երեկ մեկնել է Ուկրաինա։ Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Թալակվաձեն և Լևան Իոսելիանին։ Նաև Սփյուռքի և Կովկասի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բեքա […]
11:45 16.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 703 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,98%, վերջին 14 օրը՝ 1,5%, վերջին 7 օրը՝ 1,25%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 929 դեպք: Ապաքինվել է ևս 346 պացիենտ, և […]
20:20 15.04.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան անընդունելի է համարում և դատապարտում է Պաղեստինի մի շարք քաղաքներում հատկապես Ջենինում Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա […]
19:44 15.04.2022
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ հաջակցություն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են ուսումնասիրել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման մասին։ Ակցիայի մասնակիցների պարզած պաստառների վրա գրված է՝ «Սահակաշվիլին քաղաքական փախստական է», «Մենք չենք կարող […]
18:39 15.04.2022
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող հարցեր: Դեսպանն ու Վեհափառն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև քրիստոնեություն-իսլամ երկխոսությանն ու այդ համատեքստում Արամ Ա-ի ունեցած առանցքային դերակատարությանը։
17:35 15.04.2022
Ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
14:07 15.04.2022
Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը քննադատել է շուկաներում նկատվող թանկացումները՝ նշելով, որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Ըստ Քըլըչի՝ պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի […]
13:53 15.04.2022
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն: 2016 […]
13:38 15.04.2022
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվել է, որ, ինչպես այս թեմայով ԱՄՆ-ի նախկին զեկույցներին, այս զեկույցին ի պատասխան թուրքական կողմը հայտարարում է, որ երկրում առկա է բավարար կամք մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ: Ավելին, […]
12:40 15.04.2022
Ապրիլի 9-ին Ուկրաինայի Խարկովի մարզի Իզումի քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախման ժամանակ վրացի զինվորներ են զոհվել: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում զոհվածների աճյունները դիմավորել են զոհվածների ընտանիքի անդամներն ու հարազատները՝ մոմերով, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով։ Ուկրաինայում այս պահի դրությամբ զոհվել է 6 վրացի զինվոր:
11:50 15.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 707 դեպք: Ապաքինվել է ևս 496 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 338: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է […]
20:30 14.04.2022
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում նշել են վրաց լեզվի օրը։ Այս լեզուն համալսարանում ուսուցանվում է 2014 թվականից: Արդեն չորրորդ տարին նշում են տոնը` նպատակ ունենալով մոտիվացնել ուսանողներին, ծանոթացնել վրացերենին, վրաց մշակույթին: Միջոցառման հեղինակները կարծում են, որ անգամ ամենացածր մակարդակում երկու երկրների կապը կարող է բերել բարձր մակարդակում բարիդրացիական հարաբերությունների: Հաղորդում է aliq.ge-ն։
16:48 14.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
14:00 14.04.2022
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի, պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Սիրիայի […]
13:26 14.04.2022
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոջան նշել է, որ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) կոչ է արել երկրի ընկերություններին ինսուլինի տեղական արտադրություն հիմնել, որը կենսական նշանակություն կունենա շաքարախտով հիվանդների համար։ «Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար […]
11:42 14.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 932 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,03%, վերջին 14 օրը՝1,63%, վերջին 7 օրը՝1,36%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 472 դեպք: Ապաքինվել է ևս 648 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում […]
08:13 14.04.2022
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը […]
22:17 13.04.2022
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որտեղ անդրադարձ կա նաև Թուրքիային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է՝ Թուրքիայում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես հիշատակվել են Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները: Նշվում է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը չճանաչող […]
21:04 13.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործեր է բացել քեմալական, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ 2017թ. դեկտեմբերի 5-ի ելույթում Էրդողանի և նրա մերձավորների հասցեին «վիրավորանքներ հնչեցնելու համար»։ Դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրել էր հազարավոր դոլարների բարոյական փոխհատուցում վճարել Էրդողանին, տեղեկացնում է Ermenihaber-ը: Սակայն 5 տարի անց Թուրքիայի Գերագույն գլխավոր դատարանը չեղյալ է համարել […]
19:59 13.04.2022
Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու համար, սակայն մեղավորների անպատժելիությունը մնում է խնդիր՝ ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին 2021 թվականի զեկույցում։ Հաղորդում է Aliq Media-ն։ Փաստաթղթում խոսվում է հուլիսի 5-6-ի իրադարձությունների մասին։ «Կառավարության կողմից հուլիսի 5-6-ի բռնությունների վերաբերյալ արժանի հետաքննություն չանցկացնելը և բռնության կազմակերպիչներին քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է […]
18:18 13.04.2022
Թուրքիայի Գերագույն դատարանը բավարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ նշելով, որ Քըլըչդարօղլուն որպես բարոյական փոխհատուցում պարտավորվել է Էրդողանին վճարել 165 հազար թուրքական լիրա (շուրջ 11.3 հազար ԱՄՆ դոլար): Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ դատարանը որոշում […]
15:54 13.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին։ Նա նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում (Foreign Military Sales (FMS)) սկսել ենք գործընթացը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում […]
12:32 13.04.2022
2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Վարչությունը դա հիմնավորել էր նոր, ավելի բարեփոխված կանոնակարգ կազմելու անհրաժեշտությամբ: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքի կողմից խնդրի պարբերական բարձրաձայնումից հոտո Թուրքիայի մշակույթի նախարարը խոստացել էր, […]
12:00 13.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 348 մարդ, ևս 2-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 24 862 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,71 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,43 […]