10:26 13.04.2022
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման հետ կապված։ «Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայտարարությունը «Լույսի» արարողության վերաբերյալ Սուրբ Հարության տոնից առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ստիպված է սույն հայտարարությունը հրապարակել` իր հավատացյալներին տեղեկացնելու այն սահմանափակումների մասին, որոնք Իսրայելի ոստիկանությունը փորձում է […]
10:05 13.04.2022
Թուրքիան 2053թ․ տեսլականի շրջանակում ձգտում է դառնալ համաշխարհային լոգիստիկ գերտերություն։ «Թուրքիան գնում է լայն աշխարհագրությամբ լոգիստիկ գերտերություն դառնալու ուղիով, որը ձգվում է Լոնդոնից մինչև Պեկին, Սիբիրից մինչև Հարավային Աֆրիկա…Թուրքիան հստակ ճանապարհ ունի՝ լոգիստիկ գերտերություն դառնալու համար»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքը մեջբերել է Sabah-ը: Նա նաև նշել է, որ Թուրքիայում գործադրվում են […]
23:56 12.04.2022
CNN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված «5 ուղղությամբ դիվանագիտություն» հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին: Դրանում նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP), որ այդ ուղղություններով քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն […]
23:05 12.04.2022
Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու մասին նոր օրինագծին։ «Ապրիլի 24-ին ընդառաջ արդյո՞ք մենք տեղյակ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից» հոդվածում Զորլուն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահներն ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներ էին ունենում։ Իսկ 2021-ին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» […]
22:45 12.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
19:06 12.04.2022
Թուրք տնտեսագետ Սելչուք Գեչերն անդրադարձել է Թուրքիայի ֆինանսական շուկայի վատթար վիճակին։ Նրա դիտարկմամբ՝ այս պահին Թուրքիան գտնվում է հիպերինֆլյացիայի եզրին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Դոլարի փոխարժեքը հասել է 15 լիրայի: Ի՞նչ տարբերություն՝ արտարժույթը 15.40 լիրա է, թե՞ 15, տարբերությունը չնչին է: Մինչ մեր աչքին դոլարը 14-15 լիրա է երևում, շուկայում դրա իրական փոխարժեքը 22-23 լիրա […]
18:50 12.04.2022
Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ պատրաստվում են մեկնել Ուկրաինա։ Փախանցում է Aliq Media-ն։ «Քրոնիկա» հաղորդման փոխանցմամբ՝ իշխող թիմից Ուկրաինա մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինեն Արչիլ Թալակվաձեն, Դավիթ Սերգեենկոն և Բեքա Օդիշարիան։ Իսկ ընդդիմության պատվիրակության կազմում կլինեն Լևան Իոսելիանին, Գիորգի Վաշաձեն, Խատիա Դեկանոիձեն և խորհրդարանական բոլոր կուսակցություններից ևս մեկական ներկայացուցիչ։ Ըստ «Քրոնիկայի»՝ այս […]
18:10 12.04.2022
Թուրք հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատարանի կողմից արդարացվել է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու մեջ։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ջեմալի նկատմամբ դատավարություն էր սկսվել Էրդողանին 2 անգամ վիրավորելու մեղադրանքով: Գործի համար հիմք են ծառայել Էրդողանի վերաբերյալ Ջեմալի 2 թվիթերյան գրառումները, որոնք նա կատարել էր 2016 և […]
17:30 12.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների, բաց՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
14:33 12.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
11:55 12.04.2022
Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 392 նոր դեպքից 177-ը գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք։ Համաճարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 16779 մարդ։ Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 131 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է 1631846-ի։ Այս […]
10:54 12.04.2022
Ապրիլի 27-ին լրանում է Միացյալ Թագավորության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը։ Այդ կապայցությամբ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։ «Այն առաջընթացը, որին ականատես եղանք Վրաստանում անկախության վերականգնումից ի վեր, ուշագրավ է։ Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունը և […]
10:51 12.04.2022
«ԵՄ հանձնաժողովը չորս շաբաթ ունի հարցաշարին պատասխանելու համար, ինչը սկզբունքորեն բավական կարճ ժամանակ է, սակայն պետք է ասեմ, որ հարցերի թիվը կրճատվել է՝ գործընթացն արագացնելու համար,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հնարավորինս արագացրել է գործընթացը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մարտի 7-ին Եվրամիությունը որոշել է կիսել իր տեսակետները երեք դիմումների վերաբերյալ՝ Վրաստանի, […]
23:58 11.04.2022
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան: Ըստ Բաբահանի՝ […]
23:13 11.04.2022
Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական մամուլի՝ դրանք կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին: Աղբյուրը, սակայն, չի հաղորդում, թե արդյոք Վաշինգտոնը թույլատրել է ուղղաթիռների համար ամերիկյան շարժիչների մատակարարումը: Պակիստանի հետ Թուրքիայի կնքած պայմանագրի համաձայն՝ Անկարան արդեն պետք է իրականացրած լիներ 30 ուղղաթիռի մատարարարումը Իսլամաբադին, […]
22:32 11.04.2022
Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամտից, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ ով չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական։ Ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել […]
21:10 11.04.2022
Հունաստանի բնակչության շրջանում սոցհարցում է իրականացվել՝ պարզելու համար, թե հույները ինչպիսի վերաբերմունք ունեն Եվրամիության, ինչպես նաև օտարերկրյա տարբեր առաջնորդների նկատմամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «DiaNEOsis» վերլուծական կենտրոնի կողմից Հունաստանի ողջ տարածքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հույների շրջանում ամենաքիչ աջակցությունը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 5.7%: Սոցհարցման տվյալները հրապարակած հունական «Kathimerini» թերթի անգլալեզու տարբերակում […]
20:21 11.04.2022
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է 2022 թվականի փետրվարի տվյալները 15-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների գործազրկության վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարին նախորդ ամսվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 178 հազարով՝ հասնելով 3 միլիոն 579 հազարի։ Գործազրկության մակարդակն այդպիսով հասել է 10․7 տոկոսի։ Ընդ որում՝ գործազրկությունը տղամարդկանց շրջանում կազմել է 9․3 տոկոս, իսկ […]
19:45 11.04.2022
Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Նշվում է, որ վերջին տարիներին Ուկրաինան […]
19:20 11.04.2022
Վրաստանում վառելիքի գները շուտով կիջնեն, դա պայմանավորված կլինի համաշխարհային շուկաներում վառելիքի գների հարաբերական անկմամբ և վրացական ազգային արժույթի ամրապնդմամբ, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Փոխանցում է jnews.ge-ն։ Վրաստանում վառելիքի գները փետրվարի վերջին մեկ լիտրի դիմաց գերազանցել են 4 լարինը։ Մասնագետները դա պայմանավորում են միջազգային շուկայում տիրող իրավիճակով և լարիի փոխարժեքով։ Վարչապետը նշել է, որ վառելիքի […]
18:30 11.04.2022
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։ Հունաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների […]
18:07 11.04.2022
Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
17:39 11.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
15:17 11.04.2022
Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դրանից բացի, քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու […]
14:33 11.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
13:51 11.04.2022
«Մենք դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած Ուկրաինայում կատարվող դժբախտությանը, ողբերգությանը և պատերազմին: Ուստի, մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, կայացած կառավարության նիստում, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանում երկրորդ ճակատ (խմբ. պատերազմի) չի լինելու, և կառավարությունը շարունակելու է պաշտպանել պետությանն ու քաղաքացիներին։
12:44 11.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք։ Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 577 դեպք: Ապաքինվել է ևս 281 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 631 715: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 777 մարդ։
08:34 11.04.2022
Հարավային Օսիայի բնակիչներին չի հաջողվել առաջին փուլով նախագահ ընտրել։ Երկրորդ փուլում պայքարը կշարունակեն ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը և «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը։ Վերջինս այդ մասին հայտնել է հենց կենտրոնական հրապարակում, որտեղ ստացել է մյուս թեկնածուների աջակցությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Վերոնշյալ երկուսից բացի, նախագահի պաշտոնին հավակնում էին նաև խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիևը, պատգամավոր Գարի […]
00:41 11.04.2022
Հարավային Օսիայի նախագահի թեկնածուներ Ալեքսանդր Պլիևի, Ալան Գագլոևի, Դմիտրի Տասոևի և Գարի Մուլդարովի շտաբները հայտարարել են, որ արձանագրությունների 80 տոկոսի մշակումից հետո առաջատարը Գագլոևն է: «Մեր շտաբների տեղեկատվության համաձայն, իսկ մենք ունենք նույն տեղեկատվությունը, այլ տեղեկատվություն չի կարող լինել, տեղամասերից արձանագրությունների 80%-ից հետո առաջատարը Ալան Էդուարդի Գագլոևն է»,-հայտարարել է նախագահի թեկնածու, Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր […]