19:45 10.04.2022
Թուրքիան հավատարիմ կլինի Մոնտրոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով, A Haber հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքը: «Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով»,- հայտարարել է նա: Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ. Այն առևտրային նավերի համար պահպանում է այս նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես […]
19:37 09.04.2022
Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու իր իրավունքից. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ «Մենք հետ չենք կանգնի Իրանի ժողովրդի միջուկային [ծրագրի] իրավունքը պաշտպանելու ճանապարհից», – ասել է նա։ «Մենք արդեն հարյուրերորդ անգամ ենք հայտարարում, որ մեր միջուկային արտադրությունը խաղաղ է»։ Քաղաքական գործիչի ելույթը հեռարձակել է […]
19:12 09.04.2022
Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Նախագահ ֆոն դեր Լայենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։ Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է […]
18:40 09.04.2022
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 9-ին Թուրքիայի արևելքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայից ( բնակչությունը՝400 հազար) 40 կմ հեռավորության վրա և Սինջիկից (մոտ 5 հազար բնակչությամբ ) 10 կմ հեռավորության վրա։
17:47 09.04.2022
Վիրահայոց թեմի պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց և իր խոնարհումը բերեց Ապրիլի 9-ի անմեղ զոհերի հիշատակին։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Հայարտուն կենտրոնը: Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Սա նաև Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի […]
17:40 09.04.2022
Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը 12 ամսում՝ 2021-ի մարտի 21-ից մինչև 2022-ի մարտի 21-ը կազմել է 5.643 մլրդ դոլար՝ գրանցելով 66 տոկոս աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի մաքսային վարչության խոսնակին։ Եվրասիական տնտեսական միությունում Իրանի արտահանման ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 583. 658 մլն դոլարով, որին հաջորդում է Հայաստանը՝ 302. […]
16:17 09.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
13:32 09.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
12:50 09.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 23 438 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,45%, վերջին 14 օրը՝ 2,07%, վերջին 7 օրը՝ 1,73%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 322 դեպք: Ապաքինվել է ևս 445 պացիենտ, և նրանց […]
11:30 09.04.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ապրիլի 9-ի հետ կապված համաներման ակտ է հրապարակել, հայտնում է 1tv.ge-ն։ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 15 դատապարտյալի, այդ թվում՝ յոթ կնոջ, ովքեր այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկները։ Սակայն համաներում ստացած դատապարտյալներից վեցը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է․ «Յուրաքանչյուր վրացի հատուկ վերաբերմունք […]
09:13 09.04.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «անպատեհ» է անվանել ուկրաինական Բուչա քաղաք այցելելու Կիևից ստացած առաջարկը։ Պապուաշվիլին Բուչա այցելելու հրավեր էր ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկից։ Նմանատիպ նամակներ ուղարկվել էին նաև այլ երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին: Պատասխան նամակում Վրաստանի խորհրդարանի նախագահը մաղթել է, որ «ուկրաինական իշխանությունների առանձին ներկայացուցիչներ լիովին ընկալեն այն ամուր աջակցությունը, որը […]
08:54 09.04.2022
Մահացել է Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից տուժածներից ևս մեկը, զոհերի թիվը հասել է 3-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորմանը։ Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 3-ի գիշերը, Սաբայիլի շրջանի Location ակումբում։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 37 վիրավորի մասին, վնասվել էր 14 […]
23:16 08.04.2022
Թուրքիայի ոստիկանության կազմավորման օրը՝ ապրիլի 10-ին, թուրք պաշտոնաթող, թոշակառու ոստիկաններն ակցիա են իրականցնելու Անկարայում։ Նրանք մի շարք հարցեր են բարձրացնելու ոստիկանների աշխատանքային պայմանների ծանրության, ոստիկանների ինքնասպանությունների և ոստիկաններին «3600 հավելյալ ցուցիչի» (3600 ek gösterge) տրամարդման հետ կապված, որը որոշիչ ցուցանիշ է պաշտոնյաների աշխատավարձերի, թոշակների չափի սահմանման գործում։ Նրանք հանդես են գալու մամուլի հայտարարությունով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ […]
21:00 08.04.2022
Ապրիլի 3-ի տվյալներով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի 20 723 քաղաքացի, նրանցից 4 500-ը երեխաներ են։ Այս մասին Վրաստանում Ուկրաինայի դեսպանատանը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Կասյանովը Վրաստանի կառավարությանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում և այլ հարթակներում Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։ «Շնորհակալ եմ Վրաստանին մեր փախստականների կարիքներն […]
20:07 08.04.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի […]
16:49 08.04.2022
Ապրիլի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անցկացրած հանդիպման վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարությունում ողջունվել է այն, որ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և համաձայնություն է ձեռք բերվել […]
14:21 08.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ցամաքային և ծովային շրջաններից` մասնավորապես Մարիուպոլից, խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարն ընդգծել է հրադադարի շուտափույթ հաստատման կարևորությունը՝ դիվանագիտական լուծմանն օժանդակելու և մարդկային կորուստները չավելացնելու […]
11:16 08.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 782 թեստ, այստեղից 18 761-ը՝ հակագենի արագ թեստով և 2 021-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական`1,31%, վերջին 14 օրը` 2,2%, վերջին 7 օրը `1,82%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 981 […]
09:47 08.04.2022
2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։
23:16 07.04.2022
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար: Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի […]
19:10 07.04.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Նշվել է, որ Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր Թուրքիան եղել է Վրաստանի ամենավստահելի բարեկամներից մեկը։ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությունը գտնվում է բարձր […]
18:58 07.04.2022
Ռուսաստանն ու Ուկրաինան պաշտպանում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարը, հինգշաբթի հայտարարել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո։ «Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է նա։
17:38 07.04.2022
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի […]
17:11 07.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
15:55 07.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հուլուսի Աքարը վեցակողմ տեսակոնֆերանս է անցկացրել Բուլղարիայի պաշտպանության նախարար Դրագոմիր Զակովի, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի, Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ […]
14:33 07.04.2022
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով վերջին զարգացումներին Ուկրաինայում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման մասին մասնավորապես ասել է. «Դա հանդիպում էր, որտեղ նրանք զգալի առաջընթաց գրանցեցին: Բայց, ցավոք, Բուչայից և որոշ այլ շրջաններից մեր տեսած պատկերները փչացրին դրական […]
12:21 07.04.2022
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։ Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 324 նոր դեպք, ապաքինվել է 721 մարդ։ Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1,43%։
23:42 06.04.2022
Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մարտին գրանցվել է արտահանման ծավալների ռեկորդային աճ՝ համեմատած բոլոր ժամանակների մարտ ամսվա ցուցանիշների հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձանագրվել է 19.8 տոկոսանոց աճ, ինչի արդյունքում արտահանումը կազմել է 22.7 մլրդ դոլար։ Իսկ հունվար-մարտ ժամանակահատվածում Թուրքիայից արտահանվել է 60 մլրդ 288 մլն դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը […]
19:33 06.04.2022
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Պապուաշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկարներ: Փոխանցում է aliq.ge-ն։ «Պատիվ ունեցա հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վերահաստատվեց Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը», «Թվիթեր»-ի իր […]