13:00 03.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
11:00 03.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:27 02.04.2022
Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են։ Բաթումիի բնակիչներն ընտրում են Սակրեբուլոյի (Քաղխորհուրդ) պատգամավոր, իսկ Գարդաբանին և Ռուսթավին՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր։ Հայտնում է jnews.ge-ն։ Խորհրդարանական ընտրությունների համար բացվել է 121 ընտրատեղամաս, այդ թվում՝ երեք հատուկ ընտրատեղամասերը բանտերում և մեկը՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Բաթումիի Սակրեբուլոյի անդամին կընտրեն սևծովյան առափնյա քաղաքի 14 ընտրատեղամասերում։ Ռուսթավի-Գարդաբանի ընտրատարածքում ընտրելու իրավունք […]
17:28 02.04.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում ականի հայտնաբերումից հետո նավագնացությանը ոչինչ չի սպառնում։ «Ներկա պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Աքարը նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել Մարիուպոլից խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար։ «Տարհանման գործընթացին աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին փոխանցվել է […]
15:40 02.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ […]
12:05 02.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 070 մարդ:, ևս 3-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 17 343 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 2.03 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 3.04 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2.44 տոկոս: […]
08:25 02.04.2022
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք գնալով սաստկանում են քամու պատճառով։ Այս մասին հայտնում է Dunya թերթը։ Բռնկումը տեղի է ունեցել Չանաքքալե նահանգի Բայրամիչ շրջանում։ Անտառպահպանության բրիգանդներն ու փրկարարներն աշխատանքներ են տանում հրդեհաշիջման ուղղությամբ։ Հրդեհը սպառնում է հարակից բնակելի շրջաններին։ Քաղաքային վարչակազմի հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվել կրակը վերահսկողության տակ վերցնել, այն շարունակվում է։
16:47 01.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում: Նման պնդմամբ ուրբաթ օրը հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո։ «Երեկ ես բանակցություններ եմ ունեցել պարոն Զելենսկու հետ։ Այսօր՝ մոտավորապես ժամը 16:00-ին, մենք բանակցություններ կունենանք պարոն Պուտինի հետ: Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք առաջնորդների […]
15:07 01.04.2022
Թուրքիայի Ադանա նահանգի Քարյիսալը շրջանում տեղի է ունեցել 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6.99կմ խորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ, զոհեր և վիրավորներ չկան:
11:30 01.04.2022
Երեկ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է մտնել Ռուսաստանի կազմ և միավորվել Հյուսիսային Օսիայի հետ։ ԱՄՆ-ը չի ճանաչի Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք չենք ճանաչի Ռուսաստանի կամ [հարակից] ուժերի կողմից վրացական տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է նրա […]
10:54 01.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։ Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և […]
20:51 31.03.2022
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 140 հազար 204-ի, վերջին 24 ժամում երկրում մահացել է 46 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 2487 նոր դեպք, որից 355-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 162 հազար 220 դեպքից 6 մլն 873 հազար 642-ը առողջացել կամ դուրս […]
20:32 31.03.2022
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է արտաքին պարտքի թարմացված վիճակագրությունը, որի համաձայն՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը՝ ներառյալ պետական և մասնավոր պարտքը, կազմում է 21,8 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 117 տոկոսն է։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 775,7 մլն դոլարով։ Դրանից […]
19:40 31.03.2022
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջանցքի վերաբերյալ»՝ ընդգծելով Անդրկասպյան արևելք-արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի հզորացմանն ուղղված քայլերը: Տեղեկությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Նրանց խոսքերով՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, միջազգային տրանսպորտային […]
18:50 31.03.2022
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետությունում արդեն 2-րդ օրն է, ինչ ընթանում են զորավարժություններ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի սահմանակից գյուղերում ևս հնչում են կրակոցների և պայթյունների ձայներ։ Փոխանցում է aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զարծեմ գյուղի հրաձգարանում մեկնարկել են մոտոհրաձգային գումարտակի զորավարժությունները, որոնց նպատակն է կատարելագործել հրազենային […]
18:30 31.03.2022
Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի […]
17:20 31.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ […]
09:44 31.03.2022
Աբխազիայում չի քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը։ Այս մասին РИА Новости-ին ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հարավային Օսիան առաջիկայում կձեռնարկի ՌԴ կազմի մեջ մտնելու իրավական քայլեր։ Այդ մասին Բիբիլովը հայտնել էր չորեքշաբթի՝ նշելով, որ չարժի ձգձգել այդ հարցով համաժողովրդական քվեարկության կազմակերպումը։ «Մենք […]
08:20 31.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա տեսաուղերձին։ «Կան մարդիկ, ովքեր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար. խնդրում եմ այլ աշխատանք […]
19:47 30.03.2022
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեմ է Մոսկվայի և Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Չինաստանի Թունիսում Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում: «Ամիր Աբդոլլահիանը մերժում է միակողմանի պատժամիջոցները երկու երկրների նկատմամբ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի […]
18:56 30.03.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան: Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի և […]
18:20 30.03.2022
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքներն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։ «Այս մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դեսպանը՝ պատասխանելով ԱՊԱ գործակալության հարցին: «Խաղաղապահները Ղարաբաղում են և Ուկրաինա չեն ուղարկվել»,- ավելացրել է Բոչարնիկովը:
17:20 30.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Թթուջուր-Նավուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]
16:49 30.03.2022
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և տարածաշրջանում ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը։ Այս համատեքստում նշվել է միջազգային գործընկերների աջակցության և ամուր դիրքորոշման կարևորությունը։ Նախարարները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի […]
19:45 29.03.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 35 028 քաղաքացի։ Փոխանցում է aliq.ge-ն։ Նշենք, որ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին մարտի 17-ին խորհրդարանում խոսել էր Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թվի մասին։ Նախարարն հայտարարել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը Վրաստան է մուտք […]
18:51 29.03.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 29-ին Ստամբուլում անցկացված Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների ավարտից հետո հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Շեշտելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակամարտության սկզբից ի վեր ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մարտին Թուրքիային հաջողվել էր Անթալիայում կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Չավուշօղլուն նաև հայտնել է, […]
18:06 29.03.2022
Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մանրամասն քննարկել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության լայն օրակարգին առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկկողմ և […]
16:52 29.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքերով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա: «Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: […]
12:43 29.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 903 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝3,05%, վերջին 14 օրը՝ 3,92%, վերջին 7 օրը՝ 3,12%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 647 243 դեպք: Ապաքինվել է ևս 1 036 պացիենտ, և նրանց […]