TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կիևում Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր աշխատանքները

16:41 06.04.2022

Ուկրաինայում թուրքական դեսպանատան Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր աշխատանքները։ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական օպերացիայի պատճառով թուրքական դեսպանատան աշխատանքային անձնակազմը ժամանակավորապես տեղափոխվել էր Ուկրաինայի Չեռնովցի քաղաք։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դեսպանատան գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մեր հարգելի՛ հայրենակիցներ և ուկրաինացի բարեկամներ, մենք մեր գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել էինք Չեռնովցի քաղաք, որը տարհանման […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Lարսը նույնպես փակ է

15:55 06.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Չավուշօղլուն և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

13:35 06.04.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք

11:56 06.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 24 153 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,56%, վերջին 14 օրը՝ 2,43%, վերջին 7 օրը՝ 1,98%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 384 դեպք: Ապաքինվել է ևս 234 պացիենտ, և նրանց […]

̰
Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել

11:40 06.04.2022

Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլյա Դարչիաշվիլին այսօր կսկսի պաշտոնական այցը Բրյուսել։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջին։ Նշվում է, որ ԱԳ նախարարն ապրիլի 6-8-ը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Դարչիաշվիլին կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ […]

̰
Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

10:49 06.04.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ […]

̰
Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

08:33 06.04.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Haqqin.az-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայանալիք հանդիպմանը։ Ալիևը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

21:10 05.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
«Պարոնը նեղվել է ու իսկույն վազել դատարան». ընդդիմադիր առաջնորդը՝ Էրդողանի մասին

20:45 05.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց էր ներկայացրել։ Թուրքական մամուլի համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Պատճառն այն էր, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել: Էրդողանի հասցեին նա մասնավորապես […]

̰
Թուրքիայում գրանցվել է վերջին 20 տարվա գնաճի ամենաբարձր ցուցանիշը

19:40 05.04.2022

Թուրքիայում թեև փորձում են ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը 15 լիրայից ցածր պահել, այնուամենայնիվ, դա չի կասեցնում աննախադեպ գնաճը երկրում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մարտ ամսվա դրությամբ գնաճը կազմել է 60%, և սա աննախադեպ է վերջին 20 տարվա կտրվածքով: Համապատասխան գերատեսչություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ գնաճը կնվազի՝ հասնելով ողջամիտ մակարդակի: Սակայն տնտեսագետներն այնքան էլ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

18:44 05.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

̰
Թուրքիայում ընթանում են «Անատոլիայի ազգային արծիվ-2022/1» ուսումնավարժանքները

18:32 05.04.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին մեկնարկել են «Անատոլիայի ազգային արծիվ-2022/1» ուսումնավարժանքները։ Դրանք շարունակվում են ընթանալ Քոնյայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության համակարգման ներքո: Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառում է արել Twitter-ում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հիշյալ ուսումնական վարժանքները կտևեն մինչև ապրիլի 15-ը։ Վարժանքներին մասնակցում է Թուրքիայի զինվորական անձնակազմը։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:10 05.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Օտարերկրացին փորձել է ավելի քան 2 կիլոգրամ կոկաին ներմուծել Վրաստան

14:43 05.04.2022

Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Օտարերկրյա քաղաքացու ուղեբեռը խուզարկելիս հայտնաբերել են 2,2 կիլոգրամ կոկաին: Թմրանյութեր են գտել ճամփորդական պայուսակի գաղտնարանում: Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման և Վրաստանի տարածք թմրանյութերի […]

̰
Իրաքցի մի խումբ պատգամավորներ պահանջում են հետաքննել Թուրքիայի ռազմական ներկայության հարցն Իրաքում

13:27 05.04.2022

Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։ Ի պատասխան այս գործողությունների՝ Իրաքի խորհրդարանի 25 պատգամավոր պահանջում է Իրաքում հանձնաժողով ստեղծել և հետաքննել Թուրքիայի գործողություններն Իրաքի տարածքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատգամավորներն Իրաքի խորհրդարանի նախագահին 3 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել՝ հետաքննելու իրաքյան տարածքում օտարերկրյա զինուժի ներկայության […]

̰
Ուկրաինան մեղադրում է Վրաստանին ՌԴ-ին աջակցելու մեջ. Վրաստանի պատասխանը

12:49 05.04.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում: «Միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի մատակարարելու հնարավորությունը։ Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք

11:45 05.04.2022

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպք. Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 389 մարդ։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1,650,008 դեպք, որից ապաքինվել է 1,629,032 մարդ, մահացել է 16,761 մարդ։

̰
Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ արևելք

11:26 05.04.2022

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

10:50 05.04.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է apsny.ge-ն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ծրագրված է նաև Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։  

̰
Իրանը բանակցություններում բարձրացնում է միջուկային գործարքին չվերաբերող հարցեր. Փսակի

10:30 05.04.2022

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը Վիեննայում բազմակողմ բանակցություններում հարցեր է բարձրացնում, որոնք կապված չեն միջուկային գործարքի հետ։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Մեր գնահատմամբ՝ այս գործարքի կնքման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանը»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը։ Միաժամանակ Փսակին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է […]

̰
Հարավային Օսիայում կարող է երկու հանրաքվե անցկացվել

09:04 05.04.2022

Հարավային Օսիայում կարող է կայանալ երկու հանրաքվե․մեկը՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին, որից հետո կարող է անցկացվել Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորման հարցով հանրաքվեն։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ցխինվալը մոտ ժամանակներս կձեռնարկի իրավական քայլեր՝ Ռուսաստանի կազմ մուտք գործելու համար։ Նրա խոսքով՝ […]

̰
«Դու ժողովրդի փողի վրա աչք տնկած հարկահավաք ես»․ ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին

18:58 04.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։ Թուրքական մամուլի hամաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Փոխանցում է  Ermenihaber.am-ը։ Պատճառն այն է, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել: Քըլըչդարօղլուն […]

̰
Ձեր «Բայրաքթար»-ները սպանում են մեր զինվորներին. Թուրքիայում ՌԴ դեսպան

18:24 04.04.2022

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Երխովը նշել է, որ թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը Ուկրաինա ցավագին է ընդունվում ռուս հասարակության կողմից։ «Արմենպրես»-փոխանցմամբ՝ հայտնում է lenta.ru-ն: «Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում թուրքական բայրաքթարների մատակարարմանը Ուկրաինային: Ես լիովին անկեղծ կլինեմ՝ դուք չեք էլ կարող պատկերացնել, […]

̰
Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին

15:27 04.04.2022

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում: Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ նախքան զորավարժությունների մեկնարկը, Ադրբեջանում ծառայություն իրականացնող թուրքական բանակի հրահանգիչների խումբն Ադրբեջանի զինուժի հետ կանցկացնի տարբեր տեսակի վարժանքներ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե երբ են մեկնարկելու «EFES-2022» զորավարժությունները:

̰
Վրաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Ուկրաինա, համերաշխություն արտահայտել այլ ձևերով

12:49 04.04.2022

«Աշխարհում ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիներին կոչ չի անում գնալ Ուկրաինա և մասնակցել ռազմական գործողություններին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, եվրոպական երկրների ղեկավարները կոչ են արել իրենց քաղաքացիներին այլ կերպ համերաշխություն հայտնել։ «Ես միանում եմ համաշխարհային առաջնորդների այս կոչին և ևս մեկ անգամ ուզում […]

̰
Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

11:32 04.04.2022

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ մինչ այդ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Զալկալիանին կշարունակի աշխատել որպես ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

̰
Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել

11:27 04.04.2022

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, հայտնում է 1tv.ge-ն։ Այս մասին ծ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Զալկալիանին կշարունակի պաշտոնավարել ԱՄՆ-ում որպես դեսպան։ Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 21-ից, իսկ 2021 թվականի հունվարի 21-ից Վրաստանի փոխվարչապետն էր։ Մինչ այդ՝ 2012 թվականին, Զալկալիանին նշանակվել էր […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:01 04.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:30 03.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

16:54 03.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP