09:52 29.03.2022
ՌԴ-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ Ստամբուլում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Դոլմաբահչե պալատում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին դիմավորելու են եկել բազմաթիվ լրագրողներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են Ստամբուլում Մոսկվայի և Կիևի բանակցային պատվիրակությունների հանդիպման մասին։ […]
08:27 29.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:35 28.03.2022
Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը: «Հայաստանի վրա ցանկացած ռազմական հարձակում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխումը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է իրանական տելեգրամյան ալիքը։ Թուրքական կայքի՝ հակաիրանական և […]
20:47 28.03.2022
Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի հանրային աշխատանքների և տրքնսպորտի նախարար Ալի Համիեին: Քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ընդգծվել է երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը՝ ինչպես միջպետական, այնպես էլ՝ միջմարդկային կապերի ամրապնդման առումով։
19:59 28.03.2022
Մոսկվայի և Կիևի երկօրյա բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրը Ստամբուլում՝ Դոլմաբախչե պալատում, գրում է Anadolu գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել Մոսկվայի և Կիևի բանակցային պատվիրակությունների հետ Ստամբուլում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ […]
16:15 28.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրո Կուլեբայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունները։ Թուրքական աղբյուրը շեշտում է այն փաստը, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններից հետո (սկսյալ փետրվարի 24-ից) […]
13:08 28.03.2022
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ ճյուղավորումներից մեկը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող «Տելեգրամ» ալիքի հաղորդագրությունը։ «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված […]
12:17 28.03.2022
Այսօրվանից Վրաստանում վերացվում է կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը։ Համապատասխան որոշումն ընդունել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը, փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես պարզաբանել են միջգերատեսչական համակարգող հանձնաժողովում, բացառությամբ փակ տարածքում և հասարակական տրանսպորտում շնչադիմակ կրելու, բոլոր սահմանափակումներն ու կանոնակարգերը վերանում են։ «Քանակական սահմանափակումները կհանվեն հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտի, արվեստի և այլ միջոցառումների մասնակցության դեպքում։ […]
11:29 28.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 993 մարդ, ևս 12-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 5 460 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 4,19 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 4,39 տոկոս, իսկ վերջին 7 […]
09:21 28.03.2022
83 տարեկանում, տևական հիվանդությունից հետո, մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Ադրբեջանի նախագահ է եղել է 1990-92 թթ․։ Այս մասին հայտնում է Report պարբերականը՝ հղում անելով Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեին։ Նշվում է, որ նա տևական ժամանակ բնակվել է Մոսկվայում, 2010-ականների սկզբին՝ վերադարձել Ադրբեջան։
19:23 27.03.2022
Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում էին վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազմանը։ Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի […]
15:25 27.03.2022
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Կախեթում և Մցխեթա-Մթիանեթիում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք և ձերբակալել վեց մարդու։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 3-ից 7 տարվա ազատազրկում։ Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ […]
14:00 27.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կիրակի օրը Դոհայի միջազգային ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։ «Նախագահ Էրդողանը խոսել է Պուտինի հետ ուկրաինական հարցի շուրջ և ծրագրում է նորից զրուցել նրա հետ առաջիկա օրերին»,- ասել է Քալընը։
13:45 27.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 237 մարդ, մահացել է չորս հիվանդ: Կատարվել է 8 358 թեստ։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 646 316 դեպք, որից 1 618 403 հիվանդ ապաքինվել է, 16 708-ը ՝ […]
12:45 27.03.2022
Սև ծովում արտակարգ իրավիճակ չկա, ականաորս նավերը հերթապահում են, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ավելի վաղ թուրքական Star թերթը գրել էր, որ Բոսֆորի մուտքի մոտ ականանման առարկայի շարժում է նկատվել։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ հայտնաբերված օբյեկտը ական է, և հայտարարել էր այդ հարցի շուրջ Մոսկվայի և Կիևի հետ […]
00:01 27.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի […]
17:28 26.03.2022
Բոսֆորի նեղուցը նավերի համար բաց է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նավահանգստային անվտանգության վարչությունը։ Նեղուցը ժամանակավորապես փակվել էր ականի նմանվող առարկայի հայտնաբերման պատճառով։ Ականի նմանվող առարկայի շարժը նկատվել է Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց դրա վնասազերծման միջոցառումների մասին։ Նեղուցը նավերի համար փակվեց։ ՌԴ ազգաին անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ուկրաինացի […]
17:12 26.03.2022
Վրաստանի հարավում այսօր 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Հայտնում է jnews.ge-ն։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։ Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի […]
16:52 26.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի […]
13:12 26.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի […]
11:25 26.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 836 թեստ, այստեղից 20 527-ը՝ հակագենի արագ թեստով և 2 309-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 2,88%, վերջին 14 օրը – 4,7%, վերջին 7 օրը – 3,63%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է […]
23:55 25.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:53 25.03.2022
Մոսկվայում անցկացվում է վրաց-ռուսական փորձագիտական ձևաչափով հանդիպում, որին մասնակցում են շուրջ 40 փորձագետներ, քաղաքագետներ, գիտնականներ և վրացական սփյուռքի ներկայացուցիչներ: Գորչակովի հիմնադրամի և Պրիմակովի վրաց-ռուսական համայնքային կենտրոնի նախաձեռնած միջոցառմանը վրացական կողմը ներկայացնում է կենտրոնի ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն։ Հաղորդում է Aliq Media-ն։ Գորչակովի հիմնադրամի կայքի փոխանցմամբ՝ մասնակիցներին դիմավորել է ՌԴ խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ […]
20:18 25.03.2022
Վրաստանի նավթ ներկրողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի խոսքով՝ դիզելի գինը Վրաստանում կարող է հասնել 4,5 լարիի։ Հայտնում է aliq. ge-ն։ Ըստ Մրավլիշվիլիի՝ համաշխարհային ներկա գներով դիզվառելիքը դեռ երկիր չի մտել, հետևաբար, եթե նոր գինը միջազգային շուկայում պահպանվի, տեղական շուկայում այն կհասնի 4,5 լարիի։ «Ներկա փուլում հատկապես բարձր է դիզվառելիքի գինը։ Եթե նայենք լցակայաններին, ապա նման […]
19:27 25.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ) ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի […]
15:50 25.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: Ռուսական կողմում կան 288 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:14 25.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էրդողան-Մակրոն հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի մշտական […]