TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի Վան նահանգում ձերբակալվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ

17:34 04.02.2022

Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, իսկ աֆղանստանցիները փոխանցվել են անօրինական ներգաղթյալների հարցերով զբաղվող կառույցներին։

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

15:30 04.02.2022

Ս․թ․ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը։ Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը՝ երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման հարցում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել երկու […]

̰
«Bayraktar» արտադրող թուրքական ընկերությունն արդեն կգործի նաև Ուկրաինայում

14:59 04.02.2022

Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։ «Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե […]

̰
Թուրքիայում փորձել են Աթաթուրքի արձանը ցած գցել պատվանդանից

14:13 04.02.2022

Թուրքիայի Սամսուն քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: Հարձակումը, սակայն, անհայտ հանգամանքներով հնարավոր չի եղել ավարտին հասցնել: Ինչպես հաղորդում է Еrmenihaber-ը, փետրվարի 3-ին անհայտ անձինք պարաններ են փաթաթել ձիու ոտքերին, որի վրա բազմած դիրքով քանդակված է Աթաթուրքը, և փորձել են պարաններից քաշելով, ցած գցել արձանը: Ոստիկանությունը տարածքը […]

̰
Կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, «Վերնատան» նախագահ Ժորա Սնխչյանը

12:30 04.02.2022

71 տարեկան հասակում կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, հայտնում է Aliq.ge-ն։ Ժորա Սնխչյանը ծնվել է 1951թվականի հունվարի 5-ին,Նինոծմինդայի մունիցիպալտետի Ջիգրաշեն գյուղում: 1967-ին գերազանցությամբ ավարտել է Բոգդանովկայի միջնակարգ դպրոցը, իսկ 1973-ին Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետը: Ժորա Սնխչյանը իր ստեղծագործական գործունեության ընթացքում զբաղեցրել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք

11:43 04.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 73 821 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 30,16%, վերջին 14 օրը՝ 25,24%, վերջին 7 օրը՝ 27,87%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 272 371 դեպք: Ապաքինվել է ևս 15 575 պացիենտ, […]

̰
Պենտագոնում հայտարարել են, որ ԻՊ-ի պարագլխի ոչնչացման հետևանքով զոհվել է առնվազն երեք քաղաքացիական անձ

23:08 03.02.2022

Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի Ալ-Քուրեյշիի ոչնչացման հետևանքով առնվազն երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ։ Զոհերը ԻՊ առաջնորդի կինն ու երեխաներն են ։ Միևնույն ժամանակ, ավելի քան 10 քաղաքացիական անձինք բարեհաջող դուրս են […]

̰
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում

20:50 03.02.2022

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

̰
Վրաստանում պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերն աճել են

19:38 03.02.2022

Վրաստանում պաշտոնյաների կողմից կատարված հանցանքները 2021 թվականին աճել են 11,35 տոկոսով: Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ նախորդ տարի բացահայտվել է պաշտոնեական հանցագործության 579 արձանագրված դեպք, որից 19,52%-ը` 113-ը բացահայտվել է։ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է այս տեսակի հանցագործության 520 դեպք, որից բացահայտվել է 42-ը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ավելի կոնկրետ՝ 2021 թվականին պաշտոնեական դիրքի չարաշահման […]

̰
Էրդողանը հայտարարել է Իսրայելի նախագահի Անկարա նախատեսված այցի մասին

19:32 03.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի կեսերին կայցելի Անկարա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նրա խոսքերով՝ այցը տեղի կունենա երկու երկրների երբեմնի ամուր հարաբերությունների բարելավման փոխադարձ ջանքերի ֆոնին։ Նշենք, որ Հերցոգը կլինի այն բարձրաստիճան առաջին իսրայելցի պաշտոնյան, որը երկար տարիներ անց  կայցելի Թուրքիա։ Այդպիսի այց վերջինը  տեղի է ունեցել […]

̰
Մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստանյութի այլ դեղաչափ է անհրաժեշտ․ Գաբունիա

19:26 03.02.2022

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր անդրադարձել է անչափահասների պատվաստմանը՝ նշելով, որ մինչև 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է պատվաստել այլ չափաբաժնով։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է մինչև հուլիս պատվաստել ընդհանուր բնակչության 70%-ին: Ըստ այդմ, մենք ևս պիտի հետևենք օրինակին, և մեր առաջիկա պլանների մեջ է մտնում շարունակել պատվաստումները խթանիչ դեղաչափով, և պատվաստել […]

̰
«Պուտինը Թուրքիա կգա Չինաստան այցից հետո»․ Էրդողան

15:54 03.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիև մեկնելուց առաջ օդանավակայանում խոսել է Թուրքիայի մի շարք օրակարգային թեմաների մասին և պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային տարածքային ամբողջականության հարցում: Նա հավելել է, որ այս հարցը թուրքական կողմը բարձրաձայնում է բոլոր հարթակներում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ պատրաստ են հնարավոր ամեն ինչ […]

̰
«Թուրքիայի հարձակումն Այն Դիվարի և Դերիքի վրա պատերազմ հայտարարել է նշանակում». Մազլում Քոբանի

15:20 03.02.2022

Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) «պատերազմի հայտարարում» է որակել Սիրիայի հյուսիսում իրենց ուժերի դեմ Թուրքիայի զինուժի իրականացրած ավիահարձակումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Թուրքիայի կողմից Այն Դիվարի և Դերիքի ռմբակոծության հետևանքով քաղաքացիական անձինք և մարտիկներ են զոհվել։ Բացի դրանից՝ խոցվել է հանրային ենթակառուցվածքը, այդ թվում՝ […]

̰
Կրեմլում պատասխանել են Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամկետների մասին հարցին

14:30 03.02.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հանդիպման ժամկետների տարբերակներ էին քննարկում, այդ թվում՝ փետրվարի վերջին, սակայն դեռևս հստակ ժամկետներ չկան: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երկու առաջնորդներն իսկապես հնարավոր տարբերակներ էին քննարկում՝ փետրվարի վերջին, այլ ժամկետներ։ Եվ իրոք, երկու կողմերն էլ շահագրգռված են, որ դա տեղի […]

̰
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

13:58 03.02.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել, փոխանցում է Ermenihaber-ը։ Դրանում նշվել է, որ վերջին տարիներին փոխըմբռնման, վստահության և ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու […]

̰
Թուրքիայի հետ Ուկրաինան կնքելու է 12 նոր պայմանագիր

13:37 03.02.2022

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կառավարության նիստում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից բացի պլանավորել են ստորագրել ևս 12 նոր պայմանագիր։ Դրանք ներառելու են տարբեր ոլորտներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուկրաինայի կառավարության հաստատմանն է ներկայացվել Թուրքիայի հետ համագործակցության պայմանագրերի նախագծեր իրավապահ մարմինների, բարձր տեխնոլոգիաների և օդատիեզերական արդյունաբերության ոլորտներում։ Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

11:14 03.02.2022

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 102: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք, ապաքինվել է 8 326 պացիենտ:

̰
ՀՀ ոստիկանության պետի հրավերով Հայաստանում է Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը

19:02 02.02.2022

Փետրվարի 2-4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության […]

̰
Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

18:50 02.02.2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից մեկնարկել է Երևան – Ստամբուլ – Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

̰
Թուրքիա-Հունաստան սահմանին մահացած են գտել ինը միգրանտի

18:45 02.02.2022

Չորեքշաբթի օրը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Հունաստանին սահմանակից Էդիրնե նահանգում ցրտահարությունից մահացած 9 անօրինական միգրանտ են  հայտնաբերվել։ Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Էդիրնե նահանգի նահանգապետի գրասենյակից։ «Տասը միգրանտներից մեկը, որին հաջողվել է փրկել, տեղափոխվել է Քեշանի պետական ​​հիվանդանոց։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ գտնելու այլ միգրանտների, որոնք կարողացել են փրկվել և կարող է օգնության կարիք ունենալ։ Միգրանտների […]

̰
Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

17:46 02.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր ոստիկանության պետը նախորդիվ այց […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով օրական 3-4 հազար երեխա է վարակվում

16:48 02.02.2022

Վրաստանում օրական 3-4 հազար երեխա է վարակվում կորոնավիրուսով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ընդհանուր վիճակագրության համաձայն՝ երեխաների վարակվածության մակարդակը 15 տոկոս է։ Վարակված յուրաքանչյուր 100-ից 15-ը երեխա է։ Միանգամայն հնարավոր է, որ «Օմիկրոնի» արագ տարածման ֆոնին այս […]

̰
Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում

16:24 02.02.2022

Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի և Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում է իրադարձությունների վայրից: Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետևյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

14:50 02.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

12:09 02.02.2022

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք

11:47 02.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 226 444 դեպք: Ապաքինվել է ևս 9 555 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 030 065: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 15 […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

22:33 01.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Շարունակում են ուժի մեջ մնալ Վրաստանի տարածք մուտք գործելու հետ կապված սահմանափակումները

20:24 01.02.2022

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2022թ․ փետրվարի 1-ից Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ Վրաստանի ամբողջ տարածքում դադարելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը (բոլոր անձինք կարող են ազատորեն մուտք գործել հյուրանոցներ և կացության այլ վայրեր, սննդի կետեր, կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ, սպա և ֆիթնես կենտրոններ, լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ՝ առանց «կանաչ անձնագիր» ներկայացնելու անհրաժեշտության)։ […]

̰
Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

19:48 01.02.2022

Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) դադարեցրել է աշխատանքը նոր տեսակի կորոնավիրուսի  տարածման պատճառով, որով վարակվել է 47 պատգամավոր, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Նիզամ Մուսավին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 47 պատգամավորի և 30 աշխատակցի մոտ։ Այդ պատճառով բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը դադարեցվել է։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի […]

̰
ՄԻԵԴ-ը ապօրինի է ճանաչել Թուրքիայի 40 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկումը

19:08 01.02.2022

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել, որում ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները:  Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշվել է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում՝ կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի […]

̰
BACK_TO_TOP