19:47 29.01.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օրբելիանի» պալատում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Զուրաբիշվիլին Լավրովին հիշեցրել է իրենց ունեցած բանակցությունները և որ այն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասում էր՝ երկրները դաշնակից ընտրելու իրավունք ունեն: «Ես ուզում եմ հիշեցնել պարոն Լավրովին, որ երբ մենք բանակցություններ էինք վարում, […]
19:08 29.01.2022
Համավարակի զարգացման դինամիկան վկայում է, որ պիկը Վրաստանի և աշխարհի համար դեռ առջևում է։ Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ Ցերցվաձեի՝ դեպքերի թվի կտրուկ աճ է սպասվում․ «Մենք հստակ չգիտենք, թե այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում վարակվել են քովիդով, այժմ՝ վարակվելու դեպքում, ինչպիսի ելք կլինի, արդյոք մահվան […]
18:36 29.01.2022
«Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունը նախաձեռնել է Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձև՝ քաղաքական ուժերին կոչ անելով ստորագրել այն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խորհրդարանի շենքի մոտ սկսված ստորագրահավաքին միացել են քաղաքական գործիչներ ու քաղհասարակության ակտիվիստներ։ Ըստ «Ժամանակն է»» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիայի՝ ակցիան ցույց է տալիս, որ Վրաստանը, որտեղ իշխանությունն ակտիվ չէ, ակտիվ են քաղաքացիները։ Ստորագրահավաքին միացել են «Լելոն […]
18:07 29.01.2022
«Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիա գազի մատակարարումները հասել են առավելագույնին։ 2021 թվականին այս գազատարով մղվել է 15,98 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին ասվում է «Գազպրոմ» ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն։ Նշենք, որ դեպի Թուրքիա, ծովային ճանապարհով, Ռուսաստանից երկու գազամուղ է անցկացվել․ բացի «Երկնագույն հոսքից», սա «Թուրքական հոսք»-ն է։ Թուրքիան և Ռուսաստանը գազի գնումները ավելացնելու շուրջ […]
17:50 29.01.2022
Այսօր Փոթիում տեղի է ունեցել նոր ծովային նավահանգստի բացման պաշտոնական արարողությունը։ Հաղորդում է jnews.ge-ն։ Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ նոր նավահանգստի կառուցումն իրականացվել է «Pays Group»-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական գործակալության (DFC) համատեղ ջանքերով։ Գերատեսչությունում նշում են, որ նոր նավահանգիստը Վրաստանի ծովային ոլորտում երբևէ իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է, և դրա արժեքը հասնում […]
16:30 29.01.2022
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու […]
13:14 29.01.2022
Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»-ը: Փոստով ուղարկված 150 ոսկե մետաղադրամները չեն հայտարարագրվել, ուստի, գործի նյութերի հետ միասին դրանք փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը ՝ հետաքննության համար:
11:59 29.01.2022
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին, հայտնում է 1tv.ge-ն։ «Վրաստանի պաշտպանության ուժերի նյութատեխնիկական հնարավորություններն էլ ավելի են ուժեղանում։ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ բարելավելու Մառնեուլիի օդանավակայանի նյութատեխնիկական և պաշտպանության ուժերի հնարավորությունները», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանց տվյալներով՝ տեխնիկական միջոցների պաշտոնական […]
11:48 29.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 84 762 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 21,56%, վերջին 14 օրը՝ 18,99%, վերջին 7 օրը՝ 22,67%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 145 508 դեպք: Ապաքինվել է ևս 8 400 պացիենտ, և […]
10:42 29.01.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և նշել, որ հույս ունի՝ Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի նրա դեմ, փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Վրաստանի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ագրեսիվ գործողությունները երբեք արդյունք չեն տալիս։ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ գործընթացները կանցնեն երկխոսության ռեժիմի։ «Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային։ Հուսով եմ, որ […]
23:39 28.01.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ հայտարարել է, որ համաներում չի շնորհի պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ կարծում է, որ դա կբարձրացնի հասարակության բևեռացումը: «Սովորաբար ես կատարում եմ իմ խոսքը, և կարծում եմ՝ չկա մեկը, ով կարող էր հակառակի մասին ասել։ Ես խորապես համոզված եմ, որ նման քայլը (ներումը – խմբ.) բևեռացման, այլ […]
21:39 28.01.2022
Իրանը վերսկսել է Թուրքիա բնական գազի մատակարարումը սահմանափակ ծավալով։ Այս մասին ուրբաթ հայտնել է թուրքական Botas նավթագազային ընկերությունը։ «Գյուրբուլակ-Աղրը անցակետով մեր երկիր բնական գազի մատակարարումը չէր կարող իրականացվել իրանական կողմի գազի փոխադրման համակարգում առկա անսարքության պատճառով։ Իրանից մեր երկիր գազի մատակարարումները սահմանափակ քանակությամբ սկսվել են թեստային նպատակներով», – ասված է տարածված հայտարարության մեջ: Մինչդեռ հունվարի […]
20:59 28.01.2022
Թբիլիսիի Բոկերիա կլինիկայում վերջին օրերին աճել է կորոնավիրուսով վարակված հղիների թիվը։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին InterpressNews-ին հայտնել են կլինիկայից, այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 29 հղի։ փոխանցում է «Այս փուլում 29 հիվանդ գտնվում է մանկաբարձական բաժանմունքում, 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Դիմելիությունը մեծապես աճել է՝ սա աղետալի է: Այս 1 շաբաթվա ընթացքում այն շատ է աճել»,- […]
20:20 28.01.2022
Այս տարվա փետրվարին Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով, ասել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները։ Փոխանցում է jnews.ge-ն։ Բրեգաձեն երկօրյա այցով Երևանում էր։ Նա իր վերջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նախարարը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարին ներկայացրել է համագործակցության նոր ձևաչափը, որը նախատեսում է […]
19:14 28.01.2022
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 618 հազար 612 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 917 հազար 6 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 16 մլն 175 հազար 768-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]
17:38 28.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:40 28.01.2022
Georgian Airways-ի կողմից այսօր նախատեսված Թբիլիսիից Մոսկվա ուղիղ, մեկանգամյա չարտերային չվերթը չեղարկվել է։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ Ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին հայտարարել է՝ չեղարկման պատճառը համաճարակաբանական բարդ իրավիճակն է և լրագրողների կողմից ստեղծված իրարանցումը։ «Վարակվածների թիվը կրկնապատկվել է, որի պատճառով էլ չեղարկվել է թռիչքը։ Այս չվերթի չեղարկման հարցում […]
12:56 28.01.2022
Հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ Թբիլիսիի մետրոյում բռնություն գործադրելու գործով Թբիլիսիի դատարանը կալանավորել է 2 ոստիկանի՝ մտահոգվելով, որ մեղադրվող ոստիկանները կարող են դատական գործի ընթացքում թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել: Նրանք մեղադրվում են հաշմանդամություն ունեցող, խուլուհամր Լևոն Համբարձումովին «Իսանի» մետրոկայարանում հունվարի 23-ին ծեծի ենթարկելու մեջ։ Նրան ծեծել են՝ նույնիսկ տղայի հաշմանդամության մասին ընկերների նախազգուշացումներից հետո: Միջադեպը […]
12:06 28.01.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 870: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք, ապաքինվել է 5 397պացիենտ: Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 26,5 տոկոս: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 20,58 տոկոս:
23:16 27.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:36 27.01.2022
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է գնաճի (ինֆլյացիա) նվազեցմանը միտված Թուրքիայի վարած քաղաքականությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Փայլանը մասնավորապես նշել է. «Մինչ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) կանխատեսում է 50%, իսկ «Halk» բանկը 100% համընդհանուր գնաճ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ մինչև տարեվերջ համընդհանուր գնաճը կկազմի […]
20:21 27.01.2022
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային […]
20:10 27.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար(խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի […]
19:53 27.01.2022
Հոսպիտալացման մակարդակը 20%-ից իջել է 4,5%։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ նախարարի՝ մոբիլիզացված է ավելի քան 8000 մահճակալ, վերջին երկու շաբաթվա ընթացքում զբաղեցվել է 4300-ից 4500-ը, ինչը, Ազարաշվիլիի խոսքերով, դրական գործոն է։ «Այն, որ «Օմիկրոնի» դեպքում հոսպիտալացում և դժվարին ընթացք չի լինում, ճիշտ է»,- ասել է […]
19:20 27.01.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են […]
18:59 27.01.2022
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ուկրաինա սպասվում է փետրվարի 3-ին»,- այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Թուրքիա և սպասում է Մոսկվայի պատասխանին։ Նա նաև հայտարարել է Անկարայի՝ իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։
15:41 27.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի […]
15:21 27.01.2022
Հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանին, Իսրայելին, Սիրիային, Իրաքին և ռուս-ուկրաինական զարգացումների վերաբերող հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Անվտանգության խորհրդի նիստն անցկացվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Ինչպես հաղորդվում է, նիստում քննարկվելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Բացի դրանից՝ օրակարգային հարցերից են նաև Ուկրաինայի և […]