18:45 01.02.2022
Մոսկվայում աբխազական և ռուսական կողմերի միջև աշխատանքային հանդիպում է կայացել «Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորման ծրագրի» իրականացման շուրջ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարարությունը։ Փոխանցում է Aliq Media-ն։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ներդրումների, հարկային, կրթության, մաքսային և առողջապահության ոլորտներում օրենսդրական կարգավորման հարցեր։ […]
18:25 01.02.2022
Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել իր ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ուժայինները փետրվարի 1-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանկային կրակ են բացել Աֆրինի Շերա շրջանին կից Մերանազ, Ալքեմիյե և Շիվարխա գյուղերի ուղղությամբ։ Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական կորուստներ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։
17:25 01.02.2022
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների և մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթևեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթևեկությունը Ռուսաստանի ուղղությամբ ռազմավիրական ճանապարհով ազատ […]
16:00 01.02.2022
Սարփիի և Թբիլիսիի օդանավակայանի մաքսակետերում խուզարկման ընթացքում աշխատակիցները Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ Է․ Հ․-ի և Զ․Շ․-ի մոտ հայտնաբերել են չհայտարարագրված գումար, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ընդհանուր չհայտարարագրված գումարը, ըստ Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 252 հազար լարի (82 հազար դոլար)։ «Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավախախտ քաղաքացիները […]
15:54 01.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի հետ ստորագրելու են ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Փետրվարի 3-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիև և հանդիպումը Զելենսկու հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ Կիևում տեղի կունենա Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստը։ 2011-ին ստեղծված այդ խորհուրդը թուրք-ուկրաինական […]
13:59 01.02.2022
Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները: Ի դեպ, «Komadno» զորամիավորումները ստեղծվել […]
12:44 01.02.2022
Վրաստանում արդեն արձանագրվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված հիվանդների շրջանում մահվան դեպքեր, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Վրաստանն ապրում է կորոնավիրուսային համաճարակի վեցերորդ ալիքը, որը պայմանավորված է նոր՝ «օմիկրոն» շտամով։ Վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից, մահացածների թիվը մոտենում է 15 հազարին։ Երկրի չափահաս բնակչության միայն 42,4%-ն է […]
12:16 01.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 10 732 մարդ, ևս 36-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 200 124 դեպք։ 1 020 510 հիվանդ ապաքինվել է, 15 016-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 722 […]
10:35 01.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
23:10 31.01.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ «Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարչապետը շարունակելու է աշխատել հեռահար ռեժիմով։ Վրաստանի վարչապետի մոտ «օմիկրոն» շտամ է հաստատվել։ Կառավարության ղեկավարն իրեն լավ է զգում», – ասված է հաղորդագրության մեջ ։ Վարչապետն արդեն երկրորդ անգամ է […]
20:15 31.01.2022
Վրաստանի կառավարությունը նախատեսում է զենքը գնել պարզեցված եղանակով՝ բյուջեից ուղղակի փոխանցումով, հավելել են մամուլի ծառայությունից։
19:45 31.01.2022
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. երկար տարիներ մենք հայտարարում ենք, որ հավատարիմ ենք խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը Սև ծովի սահմանակից երկրների հետ Մոնտրոյի համաձայնագրի շրջանակներում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է TRT Haber-ը։ Նրա խոսքերով, Թուրքիան արել է հնարավոր ամեն ինչ Սև ծովում երկխոսության համար։ «Մի կողմից մենք երկխոսում ենք […]
19:07 31.01.2022
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հրաժարական է տվել: Նրան փոխարինել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Բեքիր Բոզդաղը: Գրում է Ermenihaber.am-ը։ Այս փոփոխությունից հետո ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է լրագրող Ֆեհմի Քորուի hոդվածը, որտեղ պնդում է արվում, թե սպասվում է ևս 4 նախարարի, այդ թվում նաև արտգործնախարարի փոփոխություն: Ավելի վաղ ընդդիմադիր «Birgün» կայքի սյունակագիր Իբրահիմ Վալին […]
18:22 31.01.2022
Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում ոստիկանության ծառայողը արգելել է փողոցային երաժիշտներին քրդերեն երգ երգել: Այս մասին բարձրաձայնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ֆերհաթ Օնջուն՝ տեղադրելով նաև փաստը հաստատող տեսանյութը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վերջինս սոցցանցում արած հրապարակման մեջ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է երգիչներից մեկը և տեղեկացրել, որ քրդերեն երգ երգելու պատճառով ոստիկանական բռնության […]
15:31 31.01.2022
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1 մլրդ եվրոյի (1.14 մլրդ դոլար) արժույթի […]
14:05 31.01.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։ Մայրաքաղաք Մանամայում Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիվ Ալ Զեյանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Դիվանագիտական աղբյուրները տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող […]
13:48 31.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:35 31.01.2022
Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային […]
12:42 31.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 503 մարդ, ևս 35-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 175 923 դեպք։ 1 009 778 հիվանդ ապաքինվել է, 14 980-ը ՝ մահացել: Վիրուսի տարածման սկզբից ի վեր […]
10:51 31.01.2022
Գիշերը վրացական Տղիբուլ քաղաքում գտնվող ածխահանքում մեթան գազի պայթյունից զոհվել է մեկ հանքափոր, այրվածքներ ու վնասվածքներ է ստացել ևս 9 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Դևիդ Չերկեզիշվիլին։ Տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նրանցից 8-ին տեղափոխել են Թբիլիսի։ Պայթյունի փաստով ՆԳՆ-ն հարուցել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 240 հոդվածով, այն […]
21:40 30.01.2022
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, չնայած երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեծ թվին, հիվանդանոցային ոլորտը գերզբաղված չէ։ Հաղորդում է jnews.ge-ն։ Գամկրելիձեի խոսքով, վարակվածներին հիմնականում վերահսկում է ընտանեկան բժիշկը։ «Այսօր համավարակի զարգացումը հիմնականում պայմանավորված է օմիկրոնի շրջանառությամբ՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում։ Բոլոր երկրներում աճող ալիք կա, և դեպքերի թիվը լրջորեն ավելանում է։ […]
19:45 30.01.2022
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, ըստ որի՝ «Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց պիկետ են անցկացրել»: Ակցիայի մասնակիցներն այս ձևով իրենց բողոքն են արտահայտել օրերս տեղի ունեցած մի միջադեպի՝ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնություն գործադրելուն: Այս մասին […]
18:17 30.01.2022
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։ 38-ամյա աշխատակիցը եկել է առյուծին կերակրելու, որն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։ Հաստատության տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ,իսկ կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգուց։ Միաժամանակ ղեկավարությունը […]
17:13 30.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
15:13 30.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 265 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 947 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 34 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 69 190 թեստ, այստեղից 38 203-ը արագ, իսկ 30 987-ը […]
14:30 30.01.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում նա հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում։ «2015 թվականի միջուկային համաձայնագրի առնչությամբ Հանրապետության Նախագահը պնդել է արագ և շոշափելի […]
13:00 30.01.2022
Ըստ «Թբիլիսի Էներջի» ընկերության՝ Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, իսկ բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ընկերությունում հայտարարել են, որ գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։ «Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գլդանիի 2 միկրոշրջանում, բնակարաններից մեկում երեք երեխա և […]
23:59 29.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]