11:56 27.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 699 մարդ, ևս 27-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 73 250 թեստ, այստեղից 44 185-ը՝ արագ, իսկ 29 065-ը՝ «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ […]
08:38 27.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:25 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
21:02 26.01.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ: Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել:
19:55 26.01.2022
Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) նախկին գլխավոր իմամ (մահմեդական հոգևորական), Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մեհմեդ Բոյնուքալընի Twitter-ում արած գրառումը քննարկումների առարկա է դարձել Թուրքիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Սուրբ Ադեմին և մեր մայր Հավվային ուղղված վիրավորանքը պաշտպանողին Ալլահը ձյունով է պատժում»,- նշել է նա իր գրառման մեջ՝ ակնարկելով, թե Ստամբուլ քաղաքում տեղացած ձյունն Ալլահի […]
19:41 26.01.2022
Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացնելու։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի խոսքերով՝ հիշյալ երթուղով թռիչքը չարտերային է, որը պարբերաբար նշանակվում է տարբեր հանգամանքներից ելնելով։ Երկու երկրների միջև ուղիղ չվերթները պաշտոնապես չեն վերականգնվել։ Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին 2019 թվականի ամռանը հակառուսական ակցիաների պատճառով։ Ռուսաստանի […]
19:30 26.01.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ […]
19:00 26.01.2022
Թուրքիան, Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով՝ փախստականների հոսքը վերահսկելուց բացի, նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2 կողմերում ապրող քրդերին: Այս մասին հայտարարել է Վանի «Սերհաթ» միգրացիոն ուսումնասիրությունների ասոցիացիայի ղեկավար Գյուլշեն Քուրթը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Թուրքիան դա անում է ազգակից մարդկանց իրարից բաժանելու համար: Դեռևս հին ժամանակներից սկսած մարդիկ սահմանին առևտուր են անում իրար […]
16:55 26.01.2022
Թուրքիայում «MetroPOLL» սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող ընկերությունը հարցում է իրականացրել հանրության շրջանում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում ապրել կամ սովորել արտերկրում։ Հարցվածների 53 տոկոսը հայտնել է, որ կողմ է արտասահման մեկնելուն, իսկ 45 տոկոսը՝ դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում ազգային արժույթի՝ թուրքական լիրայի՝ դոլարի և եվրոյի նկատմամբ զգալի արժեզրկումը և աճող […]
15:56 26.01.2022
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ազատության և անվտանգության մասին 5-րդ և խոսքի ազատություն մասին 10-րդ կետերը՝ կալանքի մեջ պահելով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է Դենիզ Յուջելին որպես բարոյական փոխհատուցում վճարի 12.300 եվրո և ևս 1000 եվրո դատական ծախսերի համար, փոխանցում է […]
12:23 26.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 78 172 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական – 22,42%, վերջին 14 օրը –15,32%, վերջին 7 օրը – 19,58%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 092 684 դեպք: Ապաքինվել է ևս 5 087 […]
12:14 26.01.2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում տեղացած ձյան պատճառով Ստամբուլի օդանավակայանում չվերթները զանգվածաբար չեղարկվել էին։ Turkish Airlines-ը հայտնում է չվերթների վերսկսման մասին։ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փալյանը Թուրքիայի օդանավակայաններից մեկում տեսանկարահանել է այս ու այն կողմ պառկած, քնած քաղաքացիներին և տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
00:00 26.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:54 25.01.2022
Իրանական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը հանի Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի բնակչությանն ուղղված ուղերձում, որը հեռարձակել է հանրապետության պետական հեռուստատեսությունը։ «Այսօրվա դրությամբ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Սակայն այսօր մենք հայտարարում ենք, որ եթե հակառակ կողմը մտադիր է հանել ռեպրեսիվ պատժամիջոցները, ապա բանակցությունների […]
22:18 25.01.2022
Մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի պետ, գնդապետ Թառլան Գադիրովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզասրահում: Ըստ Qafqazinfo-ի՝ չնայած շտապօգնության գալուն՝ Գադիրովի կյանքը փրկել չի հաջողվել, քանի որ նրա վիճակը կտրուկ վատթարացել է:
21:07 25.01.2022
Թուրքիայում բնակչության կողմից հակադեպրեսնատների օգտագործման ծավալները 2021-ին նոր ռեկորդային ցուցանիշի են հասել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը: Մասնագիտությամբ դեղագործ պատգամավորը հրապարակել է ոլորտում իրականացրած ուսումնասիրության տվյալները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ եթե 2017-ին Թուրքիայի դեղատներում վաճառվել է 48.2 մլն տուփ հակադեպրեսանտ, ապա հաջորդող տարիներին հաստատուն կերպով աճել է կազմելով 2018-ին՝ […]
20:41 25.01.2022
«Որոշվել է, որ 50-ից բարձր տարիքի քաղաքացիների համար պատվաստումների խրախուսման ծրագիրը կշարունակվի ևս մեկ ամիս,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Նա նաև հավելել է,որ «խրախուսվելու են 50 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն խթանիչ դեղաչափով, այս դեպքում նրանք կստանան 100 լարի»,- 1tv.ge-ի փոխանցմամբ ասել […]
19:37 25.01.2022
«Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքսը), ըստ որի` Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը, փոխանցում է Ermenihаber-ը։ 2012 թվականից ի վեր Թուրքիան նահանջել է 42 հորիզոնականով և ստացել վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գնահատականը: Թուրքիայի հետ նույն ցուցանիշն են կիսում Արգենտինան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Սերբիան և […]
18:29 25.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը պահանջել է քննություն սկսել այդ պատգամավորների դեմ հունվարի 14-ին Tele 1 հեռուստաալիքի եթերում երկրի նախագահի հասցեին նրանց կողմից արված վիրավորական արտահայտությունների համար։ […]
18:20 25.01.2022
Անթալիայում 29 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է TASS-ը` հղում անելով Hurriyet թերթին։ Վատ եղանակից ամենաշատը տուժել է Ստամբուլը։ Երեքշաբթի օրն իշխանությունները ստիպված են եղել բնակիչներին արգելել օգտվել անձնական տրանսպորտային միջոցներից մինչև ժամը 13:00-ն, իսկ տեղական օդանավակայանում բոլոր թռիչքները նույնպես դադարեցվել են մինչև այդ ժամը: Մարմարա ծովի մի քանի հատվածներում միջինում արդեն […]
17:57 25.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել […]
15:05 25.01.2022
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Պետդեպի խոսնակին Քաբաշի, ինչպես նաև թուրք երգչուհի Սեզեն Աքսուի երգերից մեկի՝ աղմուկ առաջացրած բառերի առնչությամբ Էրդողանի կոշտ հայտարարության վերաբերյալ հարցեր էր ուղղել «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։ «Խոսքի ազատությունը համընդհանուր է և խոսքի ազատության […]
14:38 25.01.2022
USS Harry S. Truman ավիակիրը գտնվում է Միջերկրական ծովում: Սառը պատերազմից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի ավիակիրների ամբողջ խումբը անցնում է ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո: Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 4-ը, հայտնում է Դաշինքի մամուլի ծառայությունը։ Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի ծովային հարձակման և աջակցության ուժերի հրամանատարության և ԱՄՆ վեցերորդ նավատորմի դաշնակից նավերը։ Զորավարժությունների ընթացքում կօգտագործվի ԱՄՆ ավիակիր USS […]
14:19 25.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:00 25.01.2022
Ֆրանսիայում ցմահ ազատազրկման դատապարտված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Քրեական աշխարհում հայտնի «Կախա Ռուսթավսկի» մականունով Կախա Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»՝ Լադո մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ: Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունից […]
12:05 25.01.2022
Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում: Պատրիարքարանից հայտնում են, որ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:
11:48 25.01.2022
Վրաստանի Բակուրիանիի 5 958 քմ տարածքով անտառն անցած տարվա դեկտեմբերին 49 տարով տրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին, հայտնում է Aliq.ge-ն։ Պետական գույքի փոխանցումը կատարվել է Գույքի ազգային գործակալության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանով։ Անտառի հատուկ օգտագործման պայմանագիրը Հանրային ռեգիստրը գրանցել է դեկտեմբերի 28-ին։ Ըստ փաստաթղթերի՝ նշված տարածքը դեռևս ոչ գյուղատնտեսական է և […]
11:14 25.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 762 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 160 մարդ, ևս 42 հիվանդ՝ մահացել: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 74 200 թեստ, այստեղից 51 865-ը արագ, իսկ 22 335-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. […]