TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքական երգիծական հանդեսը ծաղրանկար է հրապարակել գնաճի շուրջ Էրդողանի հայտարարության վերաբերյալ

15:40 21.01.2022

Թուրքական «Uykusuz» (Անքուն) երգիծական հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին ծաղրանկար է հրապարակվել, որը վերաբերում է Թուրքիայում տիրող գնաճի վերաբերյալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, շապիկին մասնավորապես գրված է․ «Էրդողանը գնաճի հետ կապված ասել է․ «Նայե՛ք Ամերկայում, Եվրոպայում տիրող աղետին։ Դարակներում ուտելու սննդամթերք չեն կարողանում գտնել։ Փառք Աստծո, Թուրքիան […]

̰
Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

15:07 21.01.2022

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական կողմն առաջարկել էր իր միջնորդությամբ նման հանդիպում անցկացնել Թուրքիայում և Անկարայի միջնորդությամբ: Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ իրենց հերթին նշել էին, թե Ռուսաստանը դրական է վերաբերվում […]

̰
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո

14:34 21.01.2022

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական ​​կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին, փոխանցում է Еrmenihaber-ը։ Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են […]

̰
«Ճիշտ չենք համարում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները». Էրդողան

13:51 21.01.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները ճիշտ չենք համարում: Մենք, որպես 2 կողմերի հետ էլ հարաբերություններ ունեցող երկիր, վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունն ու այդպիսի հոգեբանության ի հայտ գալը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի […]

̰
Վահան Քերոբյանը հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

13:28 21.01.2022

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Քննարկել ենք՝ ինչ կարող է անել պետությունը գործարարների հետ միասին դեպի չինական շուկա հայկական արտադրանքի արտահանումներն ավելի արդյունավետ կազմակերպելու և արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- գրել է Քերոբյանը։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք

12:26 21.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 030 710 դեպք: Ապաքինվել է ևս 5 173 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 951 428: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 631։ […]

̰
Դավութօղլուն փորձում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քրդերի շրջանում

21:15 20.01.2022

Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Կամընտրական առարկաներ ընտրելու համար մնաց 3 օր: Եկեք մեր երեխաների համար, որպես ֆակուլտատիվ դասընթաց, ընտրենք քրդերենը և մոռացնել չտանք այն: Մայրենի լեզուն սրբություն է»,- գրել է […]

̰
ԱՄՆ-ը հավանություն կտա Թուրքիայի խնդրանքին

21:00 20.01.2022

ԱՄՆ-ը կարող է հավանություն տալ F-16 կործանիչների գնման Թուրքիայի խնդրանքին,- հինգշաբթի հայտնել է CNN Turk-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Պետդեպարտամենտը կարող է հավանություն տալ Վաշինգտոնից 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման  սարքավորումներ գնելու Անկարայի խնդրանքին: ԱՄՆ ԱԳՆ-ի աղբյուրները նշել են, որ դրական որոշումը կարող է պայմանավորված լինել Վաշինգտոնի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:45 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]

̰
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում Omicron-ի  տարածումից հետո  դիմելիության թիվն աճել է

20:28 20.01.2022

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին ասել է, որ «Օմիկրոնի» տարածումից հետո կլինիկա ուղղորդված հիվանդների թիվն ավելացել է։ Նրա խոսքով, վերջին 24 ժամում կլինիկա է դիմել 58 հիվանդ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Միաժամանակ, ինչպես նշել է Դավիթ Ռեխվիաշվիլին, այսօր կլինիկայում գտնվող հիվանդներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Omicron» շտամի տարածումից հետո հատկապես աճել է […]

̰
Էրդողանը իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից

19:20 20.01.2022

«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Հունվարից 9-14-ը Թուրքիայի 26 նահանգի 1260 բնակչի շրջանում իրականացված սոցհարցման արդյունքներն արդեն բերվել են ամփոփ տեսքի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը. «Եթե լինի արտահերթ ընտրությունը, ձեր կարծիքով ո՞ր դաշինքը կհաղթի»։ Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ դեռևս անորոշության մեջ է։ Ռեջեփ […]

̰
Իրանը դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա

18:39 20.01.2022

Հունվարի 20-ից Իրանը տեխնիկական պատճառներով դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա մինչև հունվարի վերջ։ Այս մասին հայտնում է թուրքական BOTAŞ գազային ընկերությունը։ Իրանի ազգային գազային ընկերությունը ծանուցել է թուրք գործընկերներին, որ հունվարի 20-ից սկսած տասն օրով գազամատակարարում չի կարող իրականացվել ֆորսմաժորային իրավիճակի՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Հունվարի 17-ին մատակարարումները արդեն կրճատվել են  օրական պայմանագրային քանակից՝ մինչև 1/3-ի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին. Լարսը բաց է

16:46 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում ձյուն է տեղում։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի […]

̰
Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար է կուտակվել

15:27 20.01.2022

Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա է կանգնել մնացել Ռազմավիրական ճանապարհի ռուսաստանյան կողմում. ավտոմեքենաները գտնվում են Հյուսիսային Օսիայի Վերին Լարս մաքսային անցակետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները: Նախորդ օրը երեկոյան Վրաստանի իշխանությունները ձյան ինտենսիվ տեղումների պատճառով սահմանել են բեռնատար ավտոմեքենաների երթևեկության արգելք: Մասնավորապես արգելքը գործում է կցանքով […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել

15:25 20.01.2022

Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի սահմանը ապօրինի կերպով հատելու գործով 4 մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Զուրաբ և Շալվա Ծոծորիաները, ազատ են արձակվել 5000-ական լարի (մոտ 15,000 դոլար) գրավի դիմաց, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմն ընդունեց դատախազության ներկայացրած բոլոր ապացույցները։ Դրանից հետո փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ձերբակալվածներին 5000-ական լարի գրավի դիմաց ազատ արձակելու […]

̰
Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո․ Զախարովա

15:14 20.01.2022

Զախարովան հավելել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սահմանել է խաղաղապահ գործողության գոտի օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների ներկայացուցիչների այցելությունների կարգը:

̰
Ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի շուրջ․ Զախարովա

14:57 20.01.2022

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ փաստաթուղթը կոչ էր անում Բաքվին և Երևանին մոտ ապագայում տարածաշրջանում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

̰
Իրանի նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է խաբեության մեջ

13:50 20.01.2022

Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, նման վարքագիծը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի արագ փլուզմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։ «ՆԱՏՕ-ն տարբեր պատրվակներով և քողարկմամբ զբաղվում է երկրների աշխարհագրական տարածքներ ներթափանցելով, դրանք սպառնում են անկախ պետություններին։ Անկախ ժողովրդավարություններին դիմակայելը, […]

̰
Կիպրոսի իշխանությունների որոշումը զայրացրել է տեղի թուրքերին

13:37 20.01.2022

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության իշխանություններին զայրացրել է Կիպրոսի (հունական մասի) ղեկավարության որոշումը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կիպրոսի իշխանությունները թույլատրել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) ներկայացուցչություն բացել Կիպրոսում, այն դեպքում, երբ PYD-ն Թուրքիայում և Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում համարվում է ահաբեկչական կառույց: Թեմայի շուրջ խոսել է ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված արտգործնախարար […]

̰
«Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին». Չավուշօղլու

13:19 20.01.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Մարտի 11-13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից էլ լայն մասնակցություն է լինելու: Աշխարհի բոլոր տեղերից բոլորին հրավիրում ենք: Այս պահին իրենց […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք

12:16 20.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 38 306 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 16,58%, վերջին 14 օրը –10,9%, վերջին 7 օրը – 11,73%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 021 943 դեպք: Ապաքինվել է ևս 3 043 […]

̰
Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում

10:46 20.01.2022

Վրաստանի կառավարությունը շուրջ քառասուն ներդրումային ծրագիր է պատրաստել տարբեր ոլորտներում, որոնք կներգրավեն միլիարդավոր դոլարների նոր ներդրումներ, որոնք կընդգրկեն վերականգնվող էներգիայի աղբյուրների գործածումը, Սև ծովի ընդերքով էլեկտրահաղորդման գծերի անցկացումը և այլն։ «Մենք խոսում ենք հողմային էներգիայի, արևային էներգիայի և նոր տեխնոլոգիայի մասին, որը մենք առաջինն ենք զարգացրել տարածաշրջանում։ Սա կանաչ ջրածին է, այսպես ասած՝ ապագայի էներգիան»,- […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:59 19.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում […]

̰
Սիրիայում ՆԳՆ ծառայողներով ավտոբուս է պայթել

21:36 19.01.2022

Սիրիայի ներքին ուժերի ծառայողներով ավտոբուսը պայթել է Դամասկոս-Դերաա մայրուղու վրա։ Գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։ 12 մարտիկ վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Սիրիայի անվտանգության մարմինների աղբյուրը: «Ռումբը պայթել է այն բանից հետո, երբ ավտոբուսը մոտ 10 մետր հեռավորությամբ անցել է դրա կողքով»,- հավելել է աղբյուրը:

̰
Թուրքիան ստիպված է Եթովպիայում իր դեսպանատունը տեղափոխել Քենիա

21:21 19.01.2022

Թուրքիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում գտնվող իր դեսպանության աշխատանքները շարունակել հարևան Քենիայից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ սրա պատճառն այն է, որ Թուրքիայի վաճառած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օգնել են Եթովպիայի կառավարական բանակին հաջող մարտեր մղել այդ երկրի Տիգրեյ շրջանում բազավորված «Տիգրեյի Ժողովրդական ազատագրական ճակատի» ապստամբների դեմ: […]

̰
Թուրքիայի հարավում տեղի են ունեցել վերջին կես դարի ընթացքում ամենահզոր ձյան տեղումները

21:03 19.01.2022

Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է Milliyet-ը։ Հաղորդվում է, որ դրանք վերջին 54 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենահզոր ձյան տեղումներն են: Գազիանթեփ նահանգի տարբեր շրջաններում ձյան ծածկի հաստությունը հասել է 1 մետրի։ #Gaziantep #kar #yeditepe pic.twitter.com/clCWn4Fha4 — regaip Karademir (@Regaip2327) January 18, 2022 Ձյան տեղումների պատճառով […]

̰
Հրանտ Դինքին արդարություն ենք պարտական․ Փայլան

20:42 19.01.2022

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը«Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել։ «15 տարի անցավ։ Հրանտ Դինքին արդարություն ենք պարտական»,- գրել է Փայլանը։ Հիշեցնենք, որ սյսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 15-րդ տարելիցն է: 2007 թ.-ի հունվարի 19-ին՝ ժամը […]

̰
Վրաստանը, Ուկրաինան և այլ եվրոպական երկրներ իրավունք ունեն ընտրել լավագույն ապագա իրենց ժողովուրդների համար․ ԱՄՆ պետդեպ

19:58 19.01.2022

ԱՄՆ պետդեպարտամենտը տարածած հայտարարությունում ընդգծել է, որ Վրաստանը, Ուկրաինան և այլ եվրոպական երկրներ իրավունք ունեն ընտրել լավագույն ապագա իրենց ժողովուրդների համար՝ աշխատելով և ձգտելով դառնալ Եվրաատլանտյան համայնքի և ՆԱՏՕ-ի անդամներ։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ կայուն խաղաղությունն ու բարգավաճումը պահանջում են հարգել երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մարդու իրավունքները, […]

̰
Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի նախագահի հետ

19:42 19.01.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, Կրեմլում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Աֆղանստանում։ «Այժմ, իհարկե, և՛ դուք, և՛ մենք մտահոգված ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակով։ Ես կցանկանայի ձեզ հետ քննարկել այս բոլոր հարցերը, իմանալ ձեր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։ Պուտինը նաև ասել է, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

19:37 19.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, […]

̰
BACK_TO_TOP