TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանը մարել է պարտքն ու վերադարձրել ձայնի իրավունքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

08:21 25.01.2022

Իրանը, Գվինեան և Վանուատուն ստացել են ՄԱԿ-ում քվեարկելու հնարավորություն՝ համաշխարհային կազմակերպությունում անդամավճարների կուտակված պարտքը մարելուց հետո։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Պաուլինա Կուբիակը։ Համաձայն ՄԱԿ-ի կանոնդարության 19-րդ հոդվածի՝ ցանկացած երկիր կարող է զրկվել Գլխավոր ասմաբլեայում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքը հավասար է կամ գերազանցում է վերջին 2 տարվա անդամավճարների գումարի չափը։ Իրանի կողմից […]

̰
Բուք, ձյուն և մերկասառույց․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 24.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի […]

̰
Դեմիրթաշը հիմա էլ դատվում է Դավութօղլուին վիրավորելու համար

23:45 24.01.2022

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը ևս 11 ամիս 20 օր ազատազրկման է դատապարտվել։ Պատճառն այն է, որ ընդդիմադիր գործիչը 2016թ․ փետրվարի 27-ի ցույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դատական նիստը տեղի է ունեցել Մերսինի 14-րդ վերաքննիչ դատարանում։ […]

̰
Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

19:27 24.01.2022

Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առնչվող հարցեր: Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել […]

̰
Հարավային Կորեան ապասառեցրել է իրանական ակտիվների մի մասը

19:21 24.01.2022

Հարավային Կորեայի իշխանությունները ապասառեցրել են իրանական ակտիվների աննշան մասը՝ ՄԱԿ-ին Թեհրանի ունեցած պարտքը վճարելու համար, մինչդեռ միջոցների հիմնական մասը մնում է արգելափակված։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ցավոք, Հարավային Կորեայի պարտքն Իրանին դեռ չի վճարվել, և բանակցային գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Կորեայում մեր միջոցների միայն մի […]

̰
Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է․ Bloomberg Economics

18:30 24.01.2022

«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան ամենախոցելի տնտեսությունն ունեցող երկրների ցանկում 2-րդն է։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այդ ցանկում Թուրքիային գերազանցող միակ զարգացող երկիրը Արգենտինան է։ Ցանկն առաջին անգամ հրապարակվել է 2013թ․ օգոստոսին, իսկ այս տարի, բացի Թուրքիայից և Արգենտինայից, դրանում տեղ են գտել նաև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը […]

̰
Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները

16:40 24.01.2022

Ձյան առատ տեղումների հետևանքով Ստամբուլի օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sozcu.com.tr-ն: Նախնական թռիչքները դադարեցվել են մինչև այսօր ժամը 18:00-ն: Ներկայումս օդանավակայանում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում 500 աշխատող և 180 միավոր տեխնիկա:

̰
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է Ուկրաինային աջակցելու քայլեր ձեռնարկել

15:59 24.01.2022

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որպեսզի խորհրդարանն ընդունի միասնական բանաձև՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Ընդդիմությունը նաև նախաձեռնել է ակտիվացնել Վրաստանի և Ուկրաինայի բարեկամների խումբը և առաջիկա օրերին կազմակերպել իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ այցը Կիև՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար։ Վրաստանի խորհրդարանում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ ասվել […]

̰
Վրաստանում 4 նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

15:43 24.01.2022

Վրաստանում 4 նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ իսկ պատճառով կառավարության այսօրվա նիստին ներկա է գտնվել նախարարների միայն մի մասը, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Կառավարության տեղեկության համաձայն՝ վարակը հաստատվել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի, ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի մոտ։

̰
«Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ». Financial Times

14:44 24.01.2022

Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների: Այս մասին գրել է «Financial Times»-ը՝ ավելացնելով, որ կրիպտոարժույթների փոխակերպվող գումարի չափերի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով կրիպտոարժույթների վերաբերյալ «Chainalysis»-ի կազմած […]

̰
Թբիլիսիում ժամանակավորապես փակվել է «Ոսկու բորսան»

14:37 24.01.2022

Թբիլիսիում «Ոսկու բորսան» փակվել է մինչև փետրվարի 1-ը։ Այս մասին հայտնել է տնօրեն Էթեր Կղիփիանին` նշելով, որ փակման պատճառը եղել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը, փոխանցում է «Ալիք մեդիան»։ «Մենք երկու շաբաթը մեկ անցկացնում ենք կորոնավիրուսի թեստավորում, և վերջին շրջանում ունեցել ենք հաստատված բազմաթիվ դեպքեր, ուստի որոշեցինք փակել այն մինչև փետրվարի 1-ը»,- ասել է Կղիփիանին:

̰
Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

14:31 24.01.2022

Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։ Թունջայ Օզքանը […]

̰
Պոլսահայ երգչուհին Դուրյանի «Տրտունջք» բանաստեղծության հիման վրա երգ է թողարկել

13:42 24.01.2022

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել փոխանցում է Ermenihaber-ը։ Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք

12:10 24.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 550 մարդ, մահացել՝ 31-ը։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 059 392 դեպք, որից 967 585 հիվանդ ապաքինվել է, 14 732-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 658 343 […]

̰
Ուղիղ եթերում Էրդողանին վիրավորած թուրք լրագրողուհուն ձերբակալել են

23:25 22.01.2022

Թուրք լրագրողուհի Սեդեֆ Կաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա հնչեցրել է ուղիղ եթերում, նրա խոսքերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում, շաբաթ օրը հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է բերել պալատում անասունների մասին՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը մեծ արձագանք են գտել […]

̰
Վրաստանում ազատ կարձակվի պաշտպանության նախկին նախարարը

19:30 22.01.2022

  Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան մարտի 1-ին բանտից դուրս կգա, այս մասին հայտնել է նրա փաստաբան Անի Նադարեիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։   Բաչո Ախալայան բարձր պաշտոն էր զբաղեցնում երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում։ Նա կալանավորվել է 2012 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից և երկրում «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց մեկ ամիս անց։ Նախկին նախարարն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:27 22.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները

13:34 22.01.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները: Պուտինը Փաշինյանին է ներկայացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ ռուսական անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքը: Երկու երկրների ղեկավարների զրույցում նշվել է ԵԱՀԿ […]

̰
Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի էքսպրես թեստավորումն անվճար է

12:56 22.01.2022

Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի էքսպրես թեստավորումն անվճար է: Վրաստանի քաղաքացիների էքսպրես-թեստավորումը COVID-19-ի համար ֆինանսավորվում է պետական ​​ծրագրով և պետք է անվճար լինի երկրի բոլոր բժշկական հաստատություններում։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է apsny.ge-ն։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Facebook-ի վրացական հատվածը սկսել է տեղեկատվություն տարածել, որ […]

̰
Վրաստանը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը․ Աբաշիձե

12:22 22.01.2022

«Վրաստանը միշտ պատրաստ է վերականգնել ուղիղ կապը Ռուսաստանի հետ, քանի որ Վրաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում»,- ասել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման պայմանների մասին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության […]

̰
Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11039-ով

11:34 22.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 041 749 դեպք: Ապաքինվել է ևս 5 199 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 956 627: Ընդհանուր առմամբ Վրաստանում կատարվել է 2 651 265 պատվաստում։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]

̰
Այսօր Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել

10:48 22.01.2022

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ այսօր Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, փոխանցում է 1tv.ge-ն։ Կենտրոնի տվյալներով՝ այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ և այն գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 04:46-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ: Այսօր ևս երկու երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Սամեբայի […]

̰
ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

23:20 21.01.2022

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարի՝ Տեխաս նահանգում գտնվող բնակարանը դաշնային լայնածավալ հետաքննության մի գործով, որի հետքերը տանում են դեպի Ադրբեջան և կապված են նաև ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման համար պայմաններ է սահմանել

20:56 21.01.2022

Ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր բնույթ է կրում, և Մոսկվան բազմիցս արտահայտել է դրա չեղարկման պայմանները։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այսպես է ԱԳՆ-ն պատասխանել 2021 թվականին Գերատեսչության աշխատանքի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի շրջանակներում ԱԳՆ-ի ստացած հարցին։ «Դրանք [պայմանները] քաջ հայտնի են վրացական կողմին։ Խոսքը Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և մեր քաղաքացիների […]

̰
Վրաստանում մեկ օրում 24 000 աշակերտ է գրանցվել հեռավար ուսուցման համար

20:48 21.01.2022

Վրաստանում բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ընտրություն կատարել առկա և հեռավար ուսուցման մեջ։ Հայտնում է jnews.ge-ն։ Հանրապետությունում տնից կրթություն ստանալ ցանկացողների նման ռեկորդային թիվ չի գրանցվել կորոնավիրուսի համավարակի հայտարարումից ի վեր՝ հեռավար ուսուցման պահանջով մեկ օրում՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցվել է 23 869 աշակերտ։ Նման թվերը պայմանավորված են երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ռեկորդային տարածմամբ։ Վարակաբաններն ու […]

̰
Իրանը Ռուսաստանին առաջարկում է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել Ադրբեջանի տարածքով

20:04 21.01.2022

Իրանը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել իր տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին։ «Ռուսաստան կատարած ընթացիկ այցի ժամանակ  քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոպ մատակարարումները»,- ասել է Իրանի նախարարը։ Օվջին ընդգծել է, որ Իրանը վերջին ամիսներին սկսել է գազ մատակարարել Թուրքմենստանից Ադրբեջան իր տարածքով։ «Նման ձևով […]

̰
Թուրքիայում գյուլենականների են ձերբակալել

19:57 21.01.2022

Թուրքիայում ահաբեկչական համարվող FETO  կազմակերպությանն անդամակցելու կասկածանքով 51 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։ Նշվում է, որ ձերբակալումները տեղի են ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի 28  թաղամասերում։ Ձերբակալվածների թվում նաև գործող և պահեստազորի զինվորականներ են, նաև ռազմական հաստատությունների ուսանողներ, որոնք կասկածվում են  FETO կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունները Գյուլենի  կազմակերպությանը մեղադրում են պետական հեղաշրջմանը […]

̰
Վրաստանում Omicron շտամի 1 419 դեպք կա

19:47 21.01.2022

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնների տվյալների՝ հունվարի 21-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր հաստատված է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի 1 419 դեպք։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նշենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8 767 նոր դեպք, ևս 49 հիվանդ մահացել է։

̰
Թուրքիան Ուկրաինայի ՆԳՆ-ին նյութատեխնիկական օգնություն կտրամադրի

16:25 21.01.2022

Թուրքիայի ՆԳՆ-ն ուկրաինացի գործընկերներին նյութատեխնիկական օգնություն կուղարկի գերատեսչության հնարավորությունների ամրապնդման համար, տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳՆ-ն իր պաշտոնական կայքում ։ «Թուրք գործընկերը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ պաշտոնական Անկարան մշտապես սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անխախտելիությանը։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի ՆԳՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս օգնություն ուղարկել նյութատեխնիկական բնույթի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը հարձակվել է բուժքրոջ վրա

16:05 21.01.2022

Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի տվյալներով՝ մարզային քովիդ-կլինիկաներից մեկում մինչև 50 տարեկան մի տղամարդ հարձակվել է բուժքրոջ վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, կայացած ճեպազրույցում ասել է ասոցիացիայի նախագահ Սալոմե Լոլուան, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Ըստ Լոլուայի՝ ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակ հաճախակիացել են բժշկական անձնակազմի նկատմամբ հարձակման և բռնության փաստերը։ Նման մի դեպք էլ տեղի է […]

̰
BACK_TO_TOP