18:57 19.01.2022
Ադրբեջանը իրանցի 21 բանտարկյալի է արտահանձնել։ Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Մահմուդ Աբասին։ Աբասիի խոսքերով՝ բանտարկյալների մեծ մասը՝ Ադրբեջանում գտնվող Իրանի քաղաքացիներ, դատապարտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Նա նշել է, որ այդ դատապարտյալներից ոմանք Ադրբեջանում բանտարկվել են 11 տարի։
18:50 19.01.2022
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը բռնած 4 անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է կայացվել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն պաստառը պատրաստած և մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած անձինք բողոքարկել են վճիռը, ինչի արդյունքում դատավարություն անցկացնելու որոշում […]
18:38 19.01.2022
Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը հանձնվել է, և կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։ Աստվածահայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով առաջնորդանիստ Սամեբայի տաճարում, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գրում է aliq.ge-ն։ «Շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետին, Սուրբ Սինոդի անդամներին և հավատացյալներին Աստվածահայտնության տոնի առթիվ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր շատ լավ լուր […]
18:14 19.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:35 19.01.2022
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր։ «Ցավոք, 15 տարի է՝ դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, որը շարունակ քարոզում էր միասին ապրել»,- Ermenihaber-ի […]
16:18 19.01.2022
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը։ «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Դա, կարծում եմ, անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ […]
15:09 19.01.2022
«Circle Foundation»-ի կողմից անցկացված վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետևանքները մեծ և անդառնալի կլինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայում կամ Ռուսաստանի և […]
13:58 19.01.2022
Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը հոդվածի տեսքով հրապարակել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ հունվարի 15-ին Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրք պրոֆեսորը Դինքին անվանել է Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ։ Մարթին Լյութեր Քինգ – ամերիկացի հոգևորական, ակտիվիստ, որը հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար […]
13:26 19.01.2022
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նախարարությունը հայտնել է, որ թռիչքները նախատեսվում է սկսել 2022 թվականի փետրվարի 2-ին։ Նախարարությունը նշել է, որ հայկական Flyօne Armenia ավիաընկերությանը շաբաթական երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։ […]
12:11 19.01.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկա մեկնելուց առաջ հայտարարել Է, որ իր այցը կարող Է դառնալ շրջադարձային գործոն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը: «Այցը կարող Է շրջադարձային գործոն դառնալ Ռուսաստանի հետ Իրանի քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում, ինչպես նաեւ կարող […]
12:03 19.01.2022
Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 15-րդ տարելիցն է: 2007 թ.-ի հունվարի 19-ին՝ ժամը 15.00-ին, խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը: Այս օրը Ստամբուլի տարբեր վայրերում կազմակերպվում են Դինքի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ, հիշատակի և ոգեկոչման արարողություններ։ Հիշեցնենք, որ 2007 թ. հունիսին Հրանտ Դինքին հետմահու ՀՀ նախագահի մրցանակ […]
11:57 19.01.2022
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են Վրաստանի գլխավոր դատախազություն։ Պահանջում են նախկին նախագահին տուժող ճանաչել և հոգեբուժական-հոգեբանական փորձաքննություն անցկացնել: Ըստ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի՝ փաստաբանների համար կարևոր է Սաակաշվիլիին տուժող ճանաչելը, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենան բոլոր այն նյութերին, որոնք առկա են Պետական տեսուչի մոտ: «Կոչ ենք անում պետական տեսուչին հրապարակել իր մոտ եղած […]
11:42 19.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 015 592 դեպք: Ապաքինվել է ևս 8 545 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 943 212: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 555։ […]
10:48 19.01.2022
«Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, փոխանցում է TASS-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի ԼՂ այցի հետ […]
00:12 19.01.2022
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ շրջանում նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է TRT Haber-ը: Պայթյունի պատճառները հայտնի չեն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը տարածվել է նաև Ղահրամանմարաշ-Գազիանթեպ ավտոմայրուղու վրա: «Ղահրամանմարաշում պայթյուն է որոտացել նավթամուղի վրա։ Պայթյունից հետո տեղում հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները մտահոգված են, որ կրակը կհասնի բնակելի թաղամասեր։ […]
22:15 18.01.2022
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Գորանբոյի շրջանի Թափկարկոյունլու գյուղում: Վուգար Մամեդովը վիրավորվել է ոչխարներին արածեցնելիս` ականի պայթյունից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
19:31 18.01.2022
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր տեղի ունեցած համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ «Օմիկրոնով» վարակման դեպքերն աճել են, սակայն վարակվածների մեծ մասը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, քանի որ մեծամասնությունը պատվաստված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է «Օմիկրոնով» վարակման 1254 դեպք, որից մեծ մասը Թբիլիսիում։ Սակայն վարակվածների […]
19:11 18.01.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, IZ.RU-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլը։ «Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Ուկրաինա՝ քննարկվել են ներուկրաինական կարգավորման հարցերը։ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ իր շփումների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի […]
18:37 18.01.2022
Անկարա է ժամանել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է Anadolu-ն։ Նախագահական համալիրում Սերբիայի ղեկավարին դիմավորել է նախագահ Էրդողանը։ Նեղ ձևաչափով բանակցություններից հետո պետությունների ղեկավարները կմասնակցեն Բարձր մակարդակի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին։ Նախատեսվում է ստորագրել միջկառավարական փաստաթղթեր, ինչպես նաև նախատեսված է նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։
18:25 18.01.2022
Ստրասբուրգում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նիստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային։ Գրում է Ermenihaber.am-ը։ Միցոտակիսը, նշելով, որ Թուրքիայի՝ Հունաստանի նկատմամբ վարած քաղաքական կուրսի մեջ ընդգծված փոփոխություններ տեղի չեն ունեցել, ասել է․ «Եթե Թուրքիան ավելի ագրեսիվ դառնա, ապա հնարավոր է, որ ԵՄ-ն պատժամիջոցներով հարվածի Թուրքիային»։ Միցոտակիսը նշել է, որ Թուրքիան իրեն հաջող չի […]
16:32 18.01.2022
Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը և որ 2025թ. սկսած նախատեսում է ամսական երկու ինքնաթիռ թողարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը։ Ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ նախ ընկերությունը կարտադրի չորս նախատիպ, որոնք կօգտագործվեն թռիչքային […]
14:08 18.01.2022
«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։ Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»: Ինչպես […]
11:38 18.01.2022
Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 521 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 006 864 են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 160 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 934 667 մարդ։ Վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 14 512: Դրականության օրական […]
10:13 18.01.2022
«ՆԱՏՕ-ի գործընկերները մնում են իրենց դիրքորոշման մեջ, որ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը չի վերանայվի։ Ոչ ոք իրավունք չունի այս կամ այն տարածաշրջանը համարել իր ազդեցության գոտի»,-այս մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է Aliq.ge-ն։ Զալկալիանիի խոսքով, շատ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ում հավատարմագրված […]
21:55 17.01.2022
Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի […]
21:07 17.01.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ։ «Նախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Վիեննայում վերսկսված միջուկային գործարքի […]
20:14 17.01.2022
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակներում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին, փոխանցում է Ermenihaber-ը։ Քըլըչդարօղլուն նշել է, որ Հաթայը (նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակը) ոչ միայն Թուրքայի, այլև համաշխարհային պատմության համար կարևոր բնակավայր է։ Խոսելով այն մասին, որ Հաթայում ապաստանել է շուրջ […]
19:47 17.01.2022
Վրաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին մահացությունների թիվը գերազանցել է 53,4 հազարը, սա ամենավատ ցուցանիշն է տվյալների վերլուծության ողջ պատմության մեջ, այսինքն՝ 1994 թվականից ի վեր։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» անցյալ տարվա 11 ամիսների հաշվետվությունը ներկայացնում է BMG գործակալությունը։ Փոխանցում է jnews.ge-ն։ Ըստ տվյալների՝ բնակչության բնական անկումը, առանց միգրացիայի, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին հատել է 12,4 հազարի […]
19:15 17.01.2022
2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի արտաքին պարտքի վիճակագրության տվյալները։ Դրանք ցույց են տալիս, որ Թուրքիայի արտաքին պարտքը շարունակում է արագորեն աճել։ Կենտրոնական բանկի տվյալները հետևյալն են. – 2021 թվականի նոյեմբերի […]
18:51 17.01.2022
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի արդիականացման ծրագրի կարևոր մաս կազմող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը ակտիվ փուլում է և կավարտվի մինչև 2024 թվականը։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին «Forbes Georgia»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։ Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհից՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց հատվածը՝ Կոբի-Գուդաուրին, […]