21:44 15.01.2022
Հունվարի 17-ից Վրաստանում փոխվում են կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները։ Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, պատվաստված\չպատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած անձանց համար ժամկետները տարբեր են լինելու, տեղեկացնում է Jnews-ը։
«Վերջին շրջանում հնարավոր է դարձել և տրվել են համապատասխան միջազգային հանձնարարականներ մեկուսացման/կարանտինի ժամկետների կրճատման վերաբերյալ։ Ժամկետները հետեւյալն են. ասիմպտոմատիկ/թեթեւ դեպքերում դա կլինի 8 օր, ոչ պակաս, քան 24 ժամ ախտանիշների ի հայտ գալուց հետո, և խորհուրդ է տրվում դիմակ կրել մեկուսացմանը հաջորդող 5 օրերին:
Հիվանդության միջին և ծանր ընթացքի դեպքում ժամկետը առնվազն 10 օր է: Ակնհայտ է, որ պետք է լինի զգալի բարելավման դինամիկա վերջին 24 ժամում։ Այս դեպքում ևս, մեկուսացման ավարտից հետո հաջորդ 5 օրում անհրաժեշտ է խստորեն կրել դիմակ:
Ինչ վերաբերում է վարակակիրների հետ շփում ունեցած անձանց, ապա այստեղ ևս ժամկետները կրճատվում են: Այն դեպքում, երբ անձը պատվաստված է, ինչպես խթանիչ պատվաստանյութով, այնպես էլ երկու դեղաչափով, երկու շաբաթվա ընթացքում՝ պատվաստումից 90 օր հետո նրանց համար կարանտինը վերացվում է: Հիվանդությունից հետո 60 օրվա ընթացքում կարանտին կարող են չանցնել նաև նորից վարակվածները, բայց պայմանով, որ խստագույնս պահպանվի դիմակ կրելու ռեժիմը՝ վարակված անձի հետ շփվելուց հետո 10 օրվա ընթացքում:
Ինչ վերաբերում է չպատվաստվածներին, ապա նախկինի պես ուժի մեջ է մնում կարանտինը, վարակակիրի հետ շփում ունենալուց հետո 8 օր պետք է կարանտին անցնի և դիմակ կրի առնվազն 9-ից 12 օր»,- հայտարարել է Գաբունիան:
Փոխնախարարի խոսքով՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...