TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանը հայտարարել է, որ կփոխի իր միջուկային ծրագիրը՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևի ընդունման դեպքում

00:00 17.11.2024

Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Թեհրանի կողմից թշնամական համարվող բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Շուտով կկայանա ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստ, ենթադրություն կա, որ այնտեղ հակաիրանական բանաձև կընդունվի, եթե նրանք մեր դեմ բանաձև ընդունեն, նրանք կստանան համաչափ պատասխան։ Մենք […]

̰
Ի՞նչ խնդիր պիտի լուծի պաշտպանության ու անվտանգության համակարգը

22:08 16.11.2024

Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»:

̰
Վրաստանի ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել

15:36 16.11.2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։ Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։ ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է […]

̰
Արդյո՞ք խաղաղության համաձայնագրի ստորագրումը իսկապես իրատեսական է դարձել. Հեռանկար բանավեճ

14:55 16.11.2024

Խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու կետի շուրջ բանակցությունների վճռական փուլը կսկսվի դեկտեմբերին: Եվ Երևանում, և Բաքվում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ կողմերը շատ մոտ են փաստաթղթի վերջնական համաձայնեցմանը: Թեման «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, նախագահի նախկին խորհրդական Գևորգ Մելիքյանի ու Միջազգային և անվտանգության հարցերի […]

̰
Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել

14:12 16.11.2024

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ձերբակալել են մի քանի ցուցարարի, ովքեր փորձում էին փակել ճանապարհը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բողոքի ակցիան սկսվել է ԿԸՀ շենքի մոտ շաբաթ առավոտյան, երբ ԿԸՀ-ն ընդունում էր խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Արձանագրության ընդունումից որոշ ժամանակ անց ցուցարարները շարժվել են դեպի հարակից Աղմաշենեբելի նրբանցք, որտեղ փորձել են փակել […]

̰
Վրաստանում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները

13:44 16.11.2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ փաստաթղթի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին, հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։ Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություն մտել է խորհրդարան՝ «Փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-ազգային շարժում», […]

̰
Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակ

23:00 15.11.2024

Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […]

̰
Ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Թբիլիսիում

21:33 15.11.2024

Մի քանի հարյուր ակտիվիստներ երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ բողոքելով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Միջոցառումը հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական ​​համալսարան։ Որոշ ցուցարարների ձեռքերում են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Ակտիվիստները նախատեսում են աջակցել ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

13:26 15.11.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը։ Ղեկավարները հեռախոսով քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։ Նախագահները հաստատել են նաև իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։

̰
Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան

13:23 15.11.2024

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և […]

̰
Իրանում երկրաշարժ է գրանցվել

12:37 15.11.2024

Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում երկրաշարժ է գրանցվել: Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա, հաղորդում է ISNA-ն։ Երեկ հաղորդվել էր, որ նույն նահանգում տեղի է ունեցել մեկ այլ՝ 4,3 մագնիտուդ երկրաշարժ:

̰
Վրաստանը միջնորդի դեր է առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Կոբախիձե

10:20 15.11.2024

Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Եթե Վրաստանի նկատմամբ լինի շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվ ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, ապա այս առումով մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ […]

̰
Ակնհայտ է, որ COP-29-ը հարամվեց. Հովսեփ Խուրշուդյան

22:09 14.11.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի արդյունքների ամփոփմանը: Խուրշուդյանը խոսել է նաև վերջին իրադարձությունների՝ Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների վրա հնարավոր ազդեցությունների մասին: Վերլուծաբանը անդրադարձել է նաև COP-29-ի շուրջ զարգացումներին: «Ակնհայտ է, որ COP-29-ը հարամվեց: Ոչ մի լուրջ երկիր առաջին դեմքերի մակարդակով […]

̰
Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

21:20 14.11.2024

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […]

̰
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […]

̰
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

19:19 14.11.2024

Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

18:39 14.11.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:

̰
Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

17:43 14.11.2024

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-19:00-ը, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, Տերյան մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ: Միջոցառման շրջանակում կկազմակերպվի հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և […]

̰
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնում

15:33 14.11.2024

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […]

̰
Վրաստանը հայտարարել է, որ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից․ Կալաձե

11:36 14.11.2024

Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Որքան գիտեմ, Սահակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են […]

̰
Ալիևի օգնականն ազդարարում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի սկիզբը

23:04 13.11.2024

Ադրբեջանը ցանկանում է արդեն մոտակա շաբաթների ընթացքում վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ի՞նչն էր խանգարում դա անել հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հետաքրքիր է, որ այդ թեմայի շուրջ, երկու օրվա ընթացքում արտահայտվել է առնվազն 5 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա: Նախագահի […]

̰
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին առնչվող հարցեր

22:08 13.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը ԻԻՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում են ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և […]

̰
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին

21:08 13.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն․ վարչապետ

19:23 13.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։ «Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից և իմ կարծիքով, որ միտք է հնչել. […]

̰
Փաշինյանը ներկայացրել է, թե ինչու Հայաստանն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում

18:18 13.11.2024

Հայաստանի սահմանադրության փոփոխության կարիք չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանից հնչող պահանջներին, պնդումներին, թե ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանից տարածքային պահանջներ է պարունակում: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, որ ՀՀ սահմանադրության […]

̰
Էրդողանը հանդիպում է ակնկալում Ասադի հետ

16:45 13.11.2024

Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ձեռք է մեկնել և կարծում է, որ դա կնպաստի հարևան երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հույս հայտնելով իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ անձնական հանդիպման մասին։ «Մենք մեր ձեռքը մեկնեցինք սիրիական կողմին՝ հարաբերությունները կարգավորելու համար, կարծում ենք, որ դա Սիրիայում խաղաղության և […]

̰
«Առավելագույն ճնշման քաղաքականությունը» կհանգեցնի ԱՄՆ-ի պարտությանը. Իրանի ԱԳՆ

15:43 13.11.2024

Իրանը խորհուրդ է տալիս ամերիկյան նոր վարչակազմին Թեհրանի նկատմամբ խելամիտ քաղաքականություն վարել, այլ ոչ թե ճնշում գործադրել, այլապես ԱՄՆ-ը կրկին կստիպի Իսլամական Հանրապետությանը մեծացնել իր միջուկային ծրագրի զարգացման տեմպերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պարզապես համեմատեք Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը այսպես կոչված առավելագույն ճնշման քաղաքականությունից առաջ և հետո: Ավելի լավ գաղափար կա՝ […]

̰
Ուրուգվայի պատգամավորներն ու սենատորներն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

14:18 13.11.2024

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարար. Անկարայի մասնակցությունը BRICS-ին չի վնասի ՆԱՏՕ-ին

13:58 13.11.2024

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ իր երկրի հնարավոր անդամակցությունը BRICS-ին բացասական ազդեցություն չի ունենա ՆԱՏՕ-ի վրա։ «Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք արդեն 70 տարի և շատ տպավորիչ աջակցություն ենք ցուցաբերում դաշինքին», – նշել է Գյուլերը TV100- ի եթերում: ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, իսկ BRICS-ը՝ տնտեսական։ Եթե ​​մեզ հաջողվի միանալ BRICS-ին, ապա մենք […]

̰
Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Le Figaro-ին

13:16 13.11.2024

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար Le Figaro ամսագրին, որը նոյեմբերի 9-ին (մինչև COP29-ի մեկնարկը ) հրապարակվել է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը նախաբանում հիշեցրել է, որ նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։ «Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ միասին հայրենիքից բռնի […]

̰
BACK_TO_TOP