TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Իսրայելն ունակ է հարձակվել Թուրքիայի վրա

11:53 13.11.2024

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելն ունակ է հարձակում իրականացնել հանրապետության վրա։ «Կարծում եմ, որ մեր նախագահը իրավացի է (խոսելով իսրայելական հարձակման սպառնալիքի մասին)։ Եթե նման ռիսկեր չտեսներ, կխոսե՞ր դրանց մասին։ Իսրայելը, անշուշտ, ունակ է հարձակվելու»,- ասել է Գյուլերը TV100- ի եթերում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս նշել […]

̰
Հաջիևը հայտնել է, որ Հայաստանը որոշել է պատվիրակ չգործուղել Բաքու COP29-ին մասնակցելու համար

21:24 12.11.2024

Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում: Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր […]

̰
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում

17:00 12.11.2024

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ «Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների մի խումբ՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, աշխատում է անդրսահմանային գետերի […]

̰
Թբիլիսիի քաղաքապետն անընդունելի է անվանել հանրահավաքում ԵՄ պատգամավորների ելույթը

15:48 12.11.2024

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է համարում ԵՄ որոշ պատգամավորների ելույթը Թբիլիսիում կայացած հանրահավաքում։ Նախորդ գիշեր՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ամբիոն էին դուրս եկել Թբիլիսի ժամանած պատգամավորներ Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից և Էստոնիայից։ Օրենսդիրներն աջակցություն են հայտնել իշխող կուսակցության […]

̰
Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը․ Բայրամով

15:12 12.11.2024

Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նա։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված […]

̰
COP29-ը Բաքվում անցնում է առանց գերտերությունների ղեկավարների․ կմասնակցի՞ արդյոք Հայաստանը

22:24 11.11.2024

Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա: Այսօր ՀՀ ԱԺ-ում  հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։ «Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ […]

̰
Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի․ Կոբախիձե

20:30 11.11.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ «Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ, շատ շուտով կավարտվի պատերազմն Ուկրաինայում, և կստեղծվեն բոլոր պայմանները Վրաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ վերականգնելու համար»,- ասել է Կոբախիձեն, ով ժամանել է Բաքու ՝ մասնակցելու այստեղ մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում ընտրությունների արդյունքների դեմ

20:15 11.11.2024

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում՝ ընդդեմ երկրում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը բողոքի ակցիայի վայրից։ Ցուցարարներն արդեն արգելափակել են Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը։ Ցուցարարները պահում են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Ցույցին մասնակցում է նաեւ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Այստեղ […]

̰
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը

18:42 11.11.2024

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շառլ Միշելի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում […]

̰
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն

10:45 10.11.2024

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը, հայտարարել է Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 10.11.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Իրանցի ուսանողուհին, ով ի նշան բողոքի հանել է հագուստը, ուղարկվել է հարկադիր բուժման

13:00 09.11.2024

Իրանցի ուսանողուհի Ահու Դարյային, ով մերկացել է՝ ի նշան հիջաբ կրելու դեմ բողոքի, հարկադիր բուժման է ուղարկվել հոգեբուժարան, հայտնում է IranWire-ը։ Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայ Սարրաֆի խոսքով՝ Դարյային այժմ բուժում է անցնում ընտանիքի աջակցությամբ։ Անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողը նախկինում հոգեկան խնդիրներ չի ունեցել։ Չնայած դրան, նրանց տեղեկություններով, Դարյային բուժվում է ծանր դեղամիջոցներով։

̰
Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

23:04 08.11.2024

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […]

̰
Թուրքիայի արևելքում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

20:56 08.11.2024

Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ նահանգում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։ Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Հրապարակումների համաձայն՝ բնակիչները զանգվածաբար լքել են իրենց […]

̰
Ցանկանում ենք, որ մարտի դաշտում Ադրբեջանի հաջողություններն ամրապնդվեն խաղաղության համաձայնագրով․ Էրդողան

10:30 08.11.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում Էրդողանը հիշել է 44-օրյա պատերազմը։ «Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ մարտի դաշտում Ադրբեջանի հաջողություններն ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության համաձայնագրով»,- ասել է Էրդողանը։  

̰
Ո՞ր պետությունների ղեկավարներն են բոյկոտում Բաքվում անցկացվող COP29 կոնֆերանսը

22:08 07.11.2024

Երկուշաբթի օրը Բաքվում իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայի փոփոխության հարցով СOP29 միջազգային կոնֆերանսը: Ադրբեջանի կողմից հարվիրված ոչ բոլոր գործիչներն են համաձայնվել մեկնել Բաքու: Ո՞ր միջազգային կազմակերպություններն են ներկայացված լինելու, և արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և մանրամասներ ներկայացրել «Հորիզոն»-ի տաղավարում․ «Դե իհարկե, ՄԱԿ-ը առաջին անձով է ներկայացված լինելու: […]

̰
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանի ամբողջական բացման հույս ունի. Կոստանյան

15:27 07.11.2024

Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, […]

̰
Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն. Սոբհանի

13:07 07.11.2024

Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը: «Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության […]

̰
Իրանը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. դեսպան

12:33 07.11.2024

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը կձգտի  նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը: «Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։  Միևնույն ժամանակ, հարգանքի արժանի են նաև Հայաստանի […]

̰
Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը պահանջել են հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը

11:44 07.11.2024

Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ պահանջում են արագ հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումները, ինչպես նաև կոչ են արել այս երկրի իշխանություններին չեղարկել օրենքները, որոնք չեն համապատասխանում « Եվրոպական արժեքներին»։ Համապատասխան հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Մենք մտահոգված ենք Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքով, մասնավորապես՝ բազմաթիվ խախտումներով և ընտրողների ահաբեկմամբ, որոնք […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

11:00 07.11.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ առաջիկա օրերին ինքը կլինի Թեհրանում, որտեղ ծրագրում է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ «Առաջիկա օրերին ես կլինեմ Թեհրանում, որտեղ ծրագրված են բանակցություններ ղեկավարության հետ։ Ես դեռ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան կարևոր են այս հանդիպումները»,-ասել է նա։ Նա հիշեցրել է, […]

̰
Գրոսսին մտադիր է այցելել Իրան

19:31 06.11.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մոտ ապագայում կայցելի Իրան։ «Մենք արդեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ, ես շուտով կայցելեմ Իրան», – ասել է Գրոսսին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում։ Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է […]

̰
«Շնորհավորում եմ ընկերոջս»․ Էրդողանն արձագանքել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին

14:02 06.11.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նրան անվանելով իր ընկերը։ Նա նաև քաղաքական գործչին հիշեցրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական գործողությունները դադարեցնելու խոստման մասին, հայտնում է թուրքական NTV Haber հեռուստաալիքը։ «Հուսով եմ, որ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմը, […]

̰
Կոբախիձեն հույս ունի, որ Թրամփի օրոք կվերականգնվեն Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները

13:40 06.11.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա առաջնորդական որակները կօգնեն վերականգնել երկու երկրների հարաբերությունները։ «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր արժանի հաղթանակի կապակցությամբ, ես վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կբարելավի գլոբալ խաղաղությունը և կօգնի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև», – գրել է Կոբախիձեն […]

̰
ԱՄՆ ընտրությունների արդյունքները ոչ մի կապ չունեն Թեհրանի հետ․ Իրանի կառավարության խոսնակ

13:33 06.11.2024

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը ոչ մի կերպ չի փոխի իրավիճակը Իրանի ներսում, մարդկանց կյանքում փոփոխություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները մեզ հետ անմիջական կապ չունեն, ԱՄՆ-Իրան քաղաքականության ընդհանուր վեկտորը կմնա անփոփոխ»,- ընդգծել է Մոհաջերանին։ Նրա ուղերձը լրագրողներին ուղիղ եթերում հեռարձակել է IRIB հեռուստաալիքը։ Նրա խոսքով, […]

̰
Բիշքեկում կայացել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը

12:06 06.11.2024

Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ «բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»։ Ընդգծվել է, որ Բիշքեկում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովը ծառայում է թյուրքական պետությունների […]

̰
Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

11:51 06.11.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։ «Նախագահները […]

̰
Իրանն ու Հայաստանը փորձում են առավել լավ հասկանալ միմյանց շահերը. Մեհդի Թաբրիզի

11:24 06.11.2024

Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:

̰
ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

23:56 05.11.2024

ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

21:16 05.11.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

̰
BACK_TO_TOP