20:34 03.01.2022
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին երկուշաբթի պահանջել է դատի տալ նրանց, ովքեր պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի նկատմամբ հաշվեհարդարի համար: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին նվիրված հանրահավաքում։
«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոն պետք է կանգնեն դատարանի առջև և պատասխան տան կատարված հանցագործության համար:
Եթե արդարությունը չհաղթի, ապա իրանցի ժողովրդի վրեժխնդրությունը կհաջորդի»,-ասել է Ռայիսին:
Նրա խոսքով ՝ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատարն իր կյանքը նվիրել է տարածաշրջանից չար ուժերի վտարմանը:
Գեներալ Սուլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ՌՕՈՒ անօդաչու սարքի հարվածի հետևանքով ՝ Իրաքի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» խմբավորման հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի հետ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածը հասցվել է այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Պենտագոնի վարկածով՝ գործողությունը պաշտպանական բնույթ էր կրում և նպատակ ուներ պաշտպանել Իրաքում տեղակայված ամերիկացի զինծառայողներին:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ի վրա է դրել հանցավոր արկածախնդրության հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Ավելի վաղ Բաղդադում և Իրանի քաղաքներում Սուլեյմանիի սպանության տարելիցի կապակցությամբ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին Անվտանգության խորհրդին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ իրանցի գեներալի նկատմամբ հաշվեհարդարի համար: Նրա խոսքով ՝ Սուլեյմանին մեծ դեր է խաղացել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարում։
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...
16:15 27.06.2025
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...
16:08 27.06.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […] ...
15:58 27.06.2025
«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...