TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում ռասիստները դաժանաբար ծեծել են քուրդ երիտասարդի

15:47 20.12.2021

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վոլքան Թեմել անունով ազգությամբ քուրդ մի քաղաքացի դաժան հարձակման է ենթարկվել մի խումբ թուրք ռասիստների կողմից: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ քուրդ երիտասարդի վրա հարձակվել են մսագործական դանակներով, դաշույններով ու մահակներով: Հարձակվողները բղավել են. «Կեղտո՛տ քրդեր, Թյուրքոզուն ձեզ համար գերեզման է դառնալու»: Թյուրքոզուն Անկարայի այն թաղամասի անվանումն է, որտեղ տեղի է ունեցել հարձակումը: […]

̰
Թուրքիայում ջրհեղեղն ավերել է տներն ու կամուրջները

14:50 20.12.2021

Թուրքիայում ուժեղ տեղատարափ անձրևների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել, ավերվել են մի քանի տներ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Հաթայի Ռուզայի շրջանում երկու կամուրջ է փլուզվել, նավակ է շրջվել, Սամանդաղի շրջանում հեղեղվել և ավերվել են տներ: Փոթորիկների և անձրևների պատճառով, որոնք երկու օր է, ինչ շարունակվում են Դենիզ շրջանի որոշ փողոցներում, հեղեղվել են տները:

̰
Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին

13:47 20.12.2021

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին CNN-Turk-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: «Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում […]

̰
Վրաստանում արձանագրվել են «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր

13:40 20.12.2021

Վրաստանում «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք է գրանցվել: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Երկու դեպքն էլ Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ունեցել են ճանապարհորդության պատմություն ԱՄՆ և Մերձավոր Արևելք։ Երկուսն էլ մեկուսացված են, այժմ ընթանում է նրանց հետ շփում ունեցած 26 անձի ուսումնասիրությունը։ Մի դեպքում ունենք 10 կոնտակտ, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

13:23 20.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

12:31 20.12.2021

Դեկտեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։ Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1296 նոր դեպք

12:05 20.12.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 296 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 127 մարդ, մահացել՝ 45-ը: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 910 456 դեպք, 863 076 հիվանդ ապաքինվել է, 13 116-ը ՝ մահացել: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,89 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,93 տոկոս, իսկ վերջին […]

̰
Թբիլիսիի շենքերից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

09:11 20.12.2021

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում 9 հարկանի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել մասնակի փլուզում։ Տարհանված բնակիչներին տեղակայել են հյուրանոցներում՝ գիշերելու: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Նիկա Էլիսաշվիլին։ […]

̰
Վերին Լարսով դեպի Ռուսաստանի հետ սահման երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:14 20.12.2021

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Ռուսաստանի հետ սահման տանող, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։ Վերջին օրերին երթևեկությունը տվյալ հատվածում պարբերաբար փակվում էր ծանր բեռնատարների համար: Ձյան չդադարող տեղումների պատճառով երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով՝ ոստիկանության աշխատակիցների հսկողությամբ և […]

̰
«Օմիկրոն» շտամը հասել է Իրան

18:18 19.12.2021

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին ։ Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից: Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին: Նիդերլանդները լոքդաուն […]

̰
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 195 նոր դեպք

13:47 19.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 195 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 319, մահացել՝ 47 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 909 160 դեպք, որից 858 940 հիվանդ ապաքինվել է, 13 071-ը ՝ մահացել:

̰
Հայաստանը Թբիլիսիում մասնակցում է դեսպանատների ամանորյա տոնավաճառին

19:58 18.12.2021

Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում բացվել է Վրաստանում դեսպանատների ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը։ Կանանց միջազգային ասոցացիա-Վրաստանի (IWAG) կազմակերպած երկօրյա տոնավաճառին մասնակցում են 15 դեսպանատներ, ինչպես նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի վրաստանյան ներկայացչությունները: «Ալիք մեդիայի» հաղորդմամբ, սուրբծննդյան բարեգործական ցուցահանդեսին մասնակցում է նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Հայկական տաղավարում ներկայացված են ազգային հուշանվերներ, զարդեր, ձեռագործ  աշխատանքներ, հայկական արտադրության քաղցրավենիք, խմիչքներ, […]

̰
Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անում

19:02 18.12.2021

Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, հայտնում է Новости-Грузия-ն։ Մի քանի տասնյակ մարդիկնախարարության տարածք են եկել պաստառներով, որոնց վրա վրացերեն և անգլերեն գրված է եղել նրանց հիմնական պահանջը՝ «Ազատություն Միխեիլ Սաակաշվիլիին»։ Ցուցարարներից մեկին բերման են ենթարկել։ Նա ակացիային ներկայացել է հին ոճի ոստիկանական համազգեստով։ «Մենք […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը կարող են սկսել մարտական ​​ինքնաթիռների համատեղ արտադրություն

17:48 18.12.2021

«Մարտական ​​ինքնաթիռների համատեղ արտադրության  համար մեր դռները բաց են այն երկրների առջև, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը, մենք առաջարկում ենք միավորել մեր ջանքերը»։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր տնօրինության տնօրեն Իսմայիլ Դեմիրը։ […]

̰
Երևանի հետ Անկարայի երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ․ Թուրքիայի փոխնախագահ

17:10 18.12.2021

«Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, փոխանցում է Anadolu-ն։ Փոխնախագահի խոսքով, թուրքական կողմը կշարունակի Երևանի հետ երկխոսությունը առավելագույն ուշադրությամբ և Ադրբեջանի հետ սերտ […]

̰
Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին

16:52 18.12.2021

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ համաժողովին։ Օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և […]

̰
ՀՀ կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար. Մհեր Գրիգորյան

16:37 18.12.2021

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը, որի համար կծախսի մոտ 200 մլն դոլար, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Փորձագետների նախնական հաշվարկներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար։ Երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կմ, իսկ ճանապարհի ընդհանուր […]

̰
ԱՄՆ Պետդեպը պարզել է, թե ինչպես է կորոնավիրուսն օգնել Վրաստանին հաղթահարել ահաբեկչությունը

14:56 18.12.2021

2020 թվականին ահաբեկիչների կողմից Վրաստանի սահմանները հատելու ոչ մի փաստ չի արձանագրվել, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության վերաբերյալ տարեկան զեկույցում։ Վարչությունն այս փաստն ուղղակիորեն կապել է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումների հետ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ ահաբեկիչները դադարեցրել են Վրաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր, քանի որ սահմանները փակ էին COVID-19 համավարակի պատճառով։ «2020 թվականին Վրաստանի ոչ մի քաղաքացի […]

̰
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

13:37 18.12.2021

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է, անկախ կողմերի հանդիպման ձևաչափից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել և առանց կարգավորման անհնար է խոսել […]

̰
ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հետաքննություն է սկսել

12:47 18.12.2021

Վրաստանի երեք կազմակերպություններ հայտնվել են ԱՄՆ արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող ընկերությունների սև ցուցակում։ Ցանկում ներառված են Gensis Engineering-ը, ROV Solutions-ը և SAEROS Safety ERO ընկերությունը: Պատժամիջոցներով դե ֆակտո արգելք է դրվել ԱՄՆ-ի որոշ տեսակի ապրանքների և տեխնոլոգիաների գնման վրա, որոնք ենթակա են արտահանման հսկողության: Պատժամիջոցները սահմանվել են՝ «ամերիկյան ապրանքները Իրանի ռազմական ծրագրերին […]

̰
Վրաստանում «Քովիդ 19» է հաստատվել 2784 անձի մոտ

11:38 18.12.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 53 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 024: Վերջին 24 ժամում Վրաստանում «Քովիդ 19» է հաստատվել 2 784 անձի մոտ, ապաքինվել է 2 070 հիվանդ։  

̰
Իրանը դադարեցրել է միջուկային հարցերով Վիեննայի բանակցությունները

09:23 18.12.2021

Վիեննայում Թեհրանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին ավարտվել է իրանական միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների 7-րդ ռաունդը։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը, փոխանցում է TASS-ը։ «Իրանը որոշել է, որ պետք է ընդմիջում անի․ նոր համակարգողը կորոշի, թե երբ բոլորին հետ կանչի Վիեննա։ Մենք պատրաստ ենք վերադառնալ, սակայն ավստրիական մայրաքաղաքից հեռանալը մեր ընտրությունը չէր»,-նշել են Վաշինգտոնում։ Դիվանագետի խոսքով՝ […]

̰
Վրաստանում բարձր գնաճի պատճառը նաև հայ-ադրբեջանական հակամարտությունն է․ Ազգային բանկի նախագահ

08:58 18.12.2021

Վրաստանում, Ադրբեջանի և Հայաստանի համեմատ, ավելի բարձր գնաճ է նկատվել։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Այս մասին փոխանցում է Aliq.ge-ն։ «Գիրչի» կուսակցության անդամ Յագո Խվիչիան Գվենետաձեից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան հակամարտության կողմ հանդիսացող երկրներում: Գվենետաձեն նշել է, որ Վրաստանում […]

̰
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դարձել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր

08:34 18.12.2021

ԳԴՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան դարձել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իզորիային պարգևատրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում «երկու երկրների միջև համագործակցության խորացման գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար»։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Բեռլինում՝ Ֆրանսիայի […]

̰
Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Վրաստան

21:39 17.12.2021

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-20-ը պատվիրակություն կգործուղի Վրաստան՝ Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով, նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: Ըստ վարչապետի 1451 – Ա որոշման՝ Հայաստանի պատվիրակության կազմում լինելու են Լենա Նանուշյանը, Ռաֆայել Գևորգյանը, Աննա Մազմանյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանը, Դավիթ Սահակյանը, […]

̰
Էրդողանն ու Իլոն Մասկը բանակցություններ են անցկացրել

21:17 17.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև թուրքական Türksat 5B արբանյակի հարցը, որը դեկտեմբերի 19-ին ուղեծիր է արձակվելու: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաև TÜRKSAT 5-A արբանյակը. Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից […]

̰
Իրանում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել

20:57 17.12.2021

Դեկտեմբերի 16-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ցամաքային զորքերը  ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Խմբավորումը վնասազերծվել է Սարավան քաղաքում։ Բախման հետևանքով սպանվել է խմբավորման 4 անդամ։ Սպանված ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակության զինտեխնիկա և զինամթերք։ Հաղորդվում է, որ խմբավորումը ահաբեկչական հարձակումներ էր պլանավորում Սարավան շրջանում։      

̰
Էրդողանը փոխել է ֆինանսների փոխնախարարներին՝ լիրայի արժեզրկման ֆոնին

20:40 17.12.2021

Թուրքական լիրայի շարունակական արժեզրկման ֆոնին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներին: Գրում է  Ermenihaber․ am-ը։ Շաքիր Էրջան Գյուլի եւ Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն ֆինանսների պաշտոնում նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։ Մինչդեռ դեկտեմբերի 2-ին ևս Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, որին […]

̰
Անկարան դիմել է Եվրամիությանը

20:08 17.12.2021

Եվրոպական համայնքի ընդլայնմանն առնչվող ընդհանուր հարցերի վերաբերյալ Եվրոպական միության խորհրդի որոշումները անտեսում են ԵՄ ռազմավարական տեսլականը և ընդունվում են զուտ «ԵՄ անդամ երկրների համերաշխության» սուբյեկտիվ սկզբունքի լույսի ներքո։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu -ն։ Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ նման քայլերը չեն նպաստում Անկարայի և Բրյուսելի երկխոսությանը` դանդաղեցնելով երկկողմ […]

̰
Ստամբուլի բորսան դադարեցրել է իր աշխատանքը

19:16 17.12.2021

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթը արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա: Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: […]

̰
BACK_TO_TOP