13:28 22.12.2021
Կանադական հայտնի Ֆրեյզերի ինստիտուտի պատրաստած «Գլոբալ ազատությունների զեկույց-2021»-ի տնտեսության ու քաղաքացիների ազատության վարկանիշային աղյուսակում Թուրքիան 165 երկրների շարքում հայտնվել է 139-րդ հորիզոնականում, փոխանցում է Ermenihaber-ը։ Այսպիսով, Թուրքիան նախորդ տարվա 133-րդ տեղից նահանջել է միանգամից 6 հորիզոնականով: 2008թ.-ից սկսած Թուրքիան դարձել է աղյուսակի 2-րդ ամենամեծ հետընթաց գրանցած երկիրը՝ զիջելով միայն Վենեսուելային: Նշվում է, որ Թուրքիայից ավելի […]
11:24 22.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3263 մարդ, ևս 52-ը՝ մահացել: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 45 153 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 6,07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,58 տոկոս, իսկ վերջին 7 […]
09:12 22.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:49 21.12.2021
Թուրքական լիրայի փոխարժեքը սկսել է աճել նախորդ օրերի ռեկորդային անկումից հետո։ Դա տեղի է ունեցել իշխանությունների կողմից ներդրողներին փոխարժեքի տարբերությունը փոխհատուցելու և տեղական բիզնեսը խրախուսելու խոստումների ֆոնին, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, հաղորդել է НТВ հեռուստաալիքը։ Այսպես, իր գագաթնակետին լիրան արժևորվել է գրեթե 15%-ով՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրա։ Այժմ թուրքական արժույթը վաճառվում է մեկ դոլարի […]
21:12 21.12.2021
Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է […]
19:14 21.12.2021
2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանից Հայաստան է արտահանել 226 380 դոլար արժողությամբ արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 164 764 միլիոն դոլարի արտադրանք: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարվա 11 ամիսներին Վրաստանը Հայաստանից ձեռք է բերել 385 313 մլն դոլարի արտադրանք՝ նախորդ […]
19:08 21.12.2021
10 տարվա ընթացքում Հունաստանի իշխանությունները փակել են 126 թուրքական դպրոց, հայտարարել է Ազգային փոքրամասնությունների դպրոցների միության ղեկավար Ահմեդ Քարան, հայտնում է թուրքական Daily Sabah թերթը։ «Յենի Շաֆակ» թերթին տված հարցազրույցում Քարան հայտարարել է, որ Արևմտյան Թրակիայի թուրքերի վերջին բողոքի ակցիան ուղղված էր իշխանությունների կրթական քաղաքականության դեմ։ Նրա խոսքերով՝ համայնքը կշարունակի բոյկոտել, եթե Հունաստանի իշխանությունները շարունակեն […]
18:32 21.12.2021
Թուրքիայի պետական TRThaber-ի լրատվական կայքը «Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց. հանդիպումը կարճ ժամանակում կիրականացվի» վերնագրով նյութ է հրապարակել: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշելով, որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են հատուկ ներկայացուցիչների անունները՝ լրատվամիջոցը ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջիկա հանդիպումների ընթացքում: Ըստ այդմ՝ առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և […]
18:06 21.12.2021
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, Ռուսթավելի պողոտայում հանրահավաք կանցկացնի՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Հաղորդում է Aliq media-ն։ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին հայտնել է, որ խորհրդարանի շենքի հակառակ կողմում հարթակ է տեղադրվելու և ակցիայի կազմակերպիչները ելույթներ կունենան։ «Ռուսթավելի պողոտան փակ է լինելու։ Ինչ վերաբերում է […]
16:57 21.12.2021
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում վերջին շրջանում իրենց գրանցած աննախադեպ հաջողությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Անկարայի նահանգի ոստիկանապետերի հետ հանդիպմանը Սոյլուն մասնավորապես ասել է. «Ահաբեկչության դեմ ամենամեծ պայքարն ենք մղում: 2017-ին բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հաշվով 697 կարևոր դեպք ենք կանխել: Այդ թիվն ամեն տարի նվազել է ու 2021-ին հասել […]
16:19 21.12.2021
Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների […]
15:37 21.12.2021
Միջազգային մամուլը շարունակում է ակտիվ արձագանքել Թուրքիայում տիրող տնտեսական բարդ իրավիճակին։ Երեկ, սակայն, 1 ամերիկյան դոլարի նկատմամբ ռեկորդային 18․40-ի հասած թուրքական լիրան այսօր առավոտյան որոշակիորեն արժևորվել է՝ հասնելով 11․95-ի։ Փոփոխությունը գրանցվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տնտեսական նոր միջոցառումների մասին։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը՝ The Washington Post-ում հրապարակված վերլուծական […]
13:29 21.12.2021
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը, փոխանցում է еrmenihaber-ը։ Սկզբում ադրբեջանական շուկա մտան թուրքական այնպիսի խոշորագույն շինարարական կազմակերպություններ, ինչպիսիք են «Kolin», «Kalyon», «Cengiz», «Tekfen» ընկերությունները: Նրանց մուտքը Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում Բաքվի նախաձեռնած մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով էր։ Հիմա էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի […]
09:19 21.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:34 20.12.2021
Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Նման դիտարկում է տեղ գտել բրիտանական հեղինակավոր «The Guardian» թերթի վերլուծական հոդվածում, որում ներկայացվել են Թուրքիայի քաղաքացիների տրամադրությունները երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ The Guardian-ի թղթակիցը Ստամբուլի փողոցներում […]
21:16 20.12.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիք է կազմակերպել իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի պատվին, տեղեկացնում է 1tv.ge-ն։ Վարչապետները ճամփորդել են ֆունիկուլյորի տրամվայով և դիտել Թբիլիսիի տեսարանները։ Հայաստանի Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, որի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։
20:38 20.12.2021
Պատերազմից հետո եղել են նաև հակառակ կողմից մարդկանց առևանգելու դեպքեր՝ գերիների հետ փոխանակման նպատակով։
19:55 20.12.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գործող ընկերությունների, այդ թվում՝ Վրաստանում գործող երեք ընկերության նկատմամբ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «սև ցուցակում» ընդգրկված են այն ընկերությունները, որոնք ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես սպառնալիք իր արտաքին քաղաքականության կամ ազգային շահերի համար։ Ընդհանուր հաշվով` «սև ցուցակում» հայտնվել են Չինաստանում, […]
19:37 20.12.2021
2021 թվականի նոյեմբերի 17-ից Ռուսաստանը դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, իսկ դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողի ներկրումը, այս մասին հայտնում է Роспотребнадзор-ի կայքը։ Գերատեսչությունում նշում են, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի վեց տեսակի գյուղմթերքներում, այդ թվում՝ կիտրոն, մանդարին, պղպեղ, խաղող և նուռ, հայտնաբերվել են 12 թունաքիմիկատների […]
19:28 20.12.2021
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում․ «Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան, Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր […]
19:19 20.12.2021
Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները: Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները: Իր խոսքում […]
19:12 20.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
19:08 20.12.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Գուրգեն Մելքոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: Անդրանիկ Քոչարյանը եղբայրական է գնահատել երկու երկրների […]
19:02 20.12.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։ Փոխանցում է Ermenihaber․am-ը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են առևտրի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նա ընդգծել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասնելու է 30 միլիարդ դոլարի և նշել, որ […]
16:44 20.12.2021
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն: Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին […]
16:37 20.12.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Կողմերն արձանագրել են երկու […]