15:05 24.12.2021
Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի բոլոր մասնակիցները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետաքրքրություն են հայտնել Վրաստանի մասնակցության հարցում, ձևաչափին Թբիլիսիի միանալու դուռը միշտ բաց է մնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայում ձևաչափի հաջորդ նիստի անցկացման հնարավորության մասին՝ դիվանագետը հիշեցրել է, որ ոչ միայն այդ երկիրը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել հերթական խորհրդակցությունների համար:
«Դա, իմ կարծիքով, խոսում է այն մասին, որ այդ ձևաչափի բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը և գործնական փոխգործակցություն հաստատել, շատ բարձր է։ Իսկ ահա հաջորդ հանդիպման անցկացման վայրի և բովանդակային լրացման համաձայնեցումը տեղի է ունենում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով՝ բոլոր մասնակիցների կոնսենսուսի հիման վրա։ Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք ընդհանուր հետաքրքրություն կառաջացնեն, այդ թվում ՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային-հումանիտար կապերի զարգացումը, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարը»,- ասել է Զախարովան:
Ղարաբաղի շուրջ համագործակցության վեցակողմ ձեւաչափի նախաձեռնությամբ եւ Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այդ տարածաշրջանային նախաձեռնությանը, սակայն առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը Բաքվին և Երևանին: Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը ՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...