14:24 17.12.2021
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է ազատ անկումը։ Դեկտեմբերի 17-ի առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 դոլար/16․10 լիրա, 1 եվրո/18․20 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/21․07 լիրա փոխարժեքով, փոխանցում է Ermenihaber-ը։ Մինչ Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Թուրքիայի դրամական միավորի նորից արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Արտարժույթի նկատմամբ լիրայի արժեզրկման հետ մեկտեղ նաև բարձրանում […]
14:06 17.12.2021
Դեկտեմբերի 16-ին Ստամբուլում մեկնարկել է Թուրքիա-Աֆրիկա գործընկերության բարձր մակարդակի գագաթնաժողովը: Ժողովին մասնակցում են աֆրիկյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` նախագահներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Գագաթնաժողովին, որը կավարտվի դեկտեմբերի 18-ին, մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, կրթության նախարար Մահմութ Օզերը, ինչպես նաև այլ նախարարներ: Գագաթնաժողովի ընթացքում նախարարների և նախագահների […]
12:58 17.12.2021
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել նրանց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է […]
11:49 17.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 979 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 470 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 47 937 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 6,21 տոկոս, վերջին 14 օրվանը՝ […]
21:51 16.12.2021
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մի շարք առաջնորդներ Թեհրանի իշխանությունների գիտությմաբ շարունակում են գտնվել Իրանում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է պաշտոնակատարը Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի համակարգողի պաշտոնակատար Ջոն Գոդֆրին. «Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ Ալ-Քաիդայի առաջնորդները շարունակում են ապրել Թեհրանում և Թեհրանի շրջակայքում։ Եվ օգնելով նրանց շարունակել հանդես գալ […]
20:45 16.12.2021
Բաքվում ավարտվել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովը։ Համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք էր այցելել վրացական պատվիրակությունը՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի գլխավորությամբ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Բացի եռակողմ բիզնես ֆորումին մասնակցելուց, Նաթիա Թուրնավան հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի, ինչպես […]
19:27 16.12.2021
Կողմերի միջև ձեռք բերված այս համաձայնությունը որոշ քննադատության է առաջացել Իրանի պահպանողականների շրջանում, որոնք սա որակել են որպես անհարկի զիջում:
19:21 16.12.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ մինչ այժմ Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի՝ Omicron-ի դեպք չի գրանցվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեի խոսքերով՝ մշտական մոնիթորինգ է իրականացվում, և բոլոր լաբորատորիաներն ունեն արձանագրություն, որի դեպքում կարող են կասկածել մուտացիային։ Ըստ նրա՝ համավարակաբանական իրավիճակը դանդաղ, բայց բարելավվում է։ «Համավարակային վիճակը դանդաղ, բայց բարելավվում է: Երկու մեծ ռիսկ […]
18:53 16.12.2021
Գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների առևտրի մաքսատուրքերի հետագա ազատականացման շուրջ Վրաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա գործարար համաժողովի շրջանակներում Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ քննարկել է Վրաստանի և Թուրքիայի միջև […]
15:51 16.12.2021
Հայ-վրացական սահմանին, Դեբեդ գետի վրա Բագրատաշենի նոր կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը: Ըստ տեղեկության, այս փուլում շարվում են կամրջի հենասյուները, ճաղերը, հենապատերը, ինչպես նաև երկաթբետոնե հանգույցները։ Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ։
15:49 16.12.2021
Թուրքիայի տնտեսության մեջ վերջին շրջանում առաջացած խնդիրներին անդրադարձել է նաև ամերիկյան New York Times-ը պարբերականը: «Թուրքիայի տնտեսության վիճակն ինչու՞ այսքան վատացավ» վերնագրով հոդվածում հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակից առաջ էլ Թուրքիան ձգտում էր հետաձգել ֆինանսապես մաշվելու գործընթացը, ինչն ավելի արագացավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության հետևանքով, փոխանցում է Ermenihaber-ը։ «Թուրքիայում տնտեսության վատ վիճակի մասին […]
13:55 16.12.2021
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։ Փայլանը հայտարարել է, որ այդ գործընթացում […]
13:50 16.12.2021
Կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացնում, այլ փոքր փոփոխություններով երկարաձգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կառավարությունը կարծում է՝ այն տնտեսական արդյունքները և սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ […]
13:13 16.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի հետաքննության շրջանակներում պետական տեսուչը Սաակաշվիլիին կրկին հարցաքննել է Գորիի զինվորական հոսպիտալում: «Անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք» հոդվածով քրեական գործը հարուցվել է մեղադրյալի փաստաբանների հայտարարություններից հետո՞, թե՞ նախկին նախագահը Ռուսթավիի թիվ 12 բանտից Թբիլիսիի բանտային հիվանդանոց տեղափոխվելիս ծեծի է ենթարկվել և նվաստացել։ Գործով քննիչ Գիորգի Միքելաձեի հայտարարությամբ նախկին […]
12:08 16.12.2021
Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 123 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 901 202-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 215 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 849 090 մարդ։ Վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 12 918: Դրականության օրական ցուցանիշը […]
11:40 16.12.2021
Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթների իրականացման հետ կապված թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը։ Որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄԷ այցի ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն։ Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմի վերաբերմունքը հարցին սկզբունքորեն դրական է։ Հայտերն ուսումնասիրվում են Տրասպորտի նախարարությունում և Քաղավիացիայի գլխավոր վարչությունում։
10:57 16.12.2021
«Ամենավտանգավորը «Վերնիկե էնցեֆալոպատիան» է, որը բուժում է պահանջում, հակառակ դեպքում՝ դա հաշմանդամություն կառաջացնի»,-հայտարարել է վրացական «Էմպաթիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին։ Նրա խոսքով, հիվանդությունը, որը Միխեիլ Սաակաշվիլիի մոտ զարգացել էր բանտում, կրկին ի հայտ է գալիս։ «Վերնիկե էնցեֆալոպատիան, որը զարգացել է սովի ֆոնին և անմարդկային վերաբերմունքի պատճառով, չի անհետացել։ Դա շատ վտանգավոր ախտանիշ է, որը կարող […]
09:39 16.12.2021
ԵՄ-ն ընդունել է 2,3 մլրդ եվրոյի ներդրումների տարածաշրջանային պլան։ «Տարածաշրջանի երկրների առջև ԵՄ քաղաքական պարտավորություններն ամրապնդվել են տնտեսական զարգացման ոլորտում ուժեղ պարտավորություններով։ 2,3 մլրդ եվրո ծավալով ԵՄ տարածաշրջանային տնտեսական և ներդրումային պլանը՝ մինչև 17 մլրդ եվրո պետական և մասնավոր ներդրումների պոտենցիալ մոբիլիզացմամբ, կուղղվի համագործակցության օրակարգի աջակցմանը, որը կառուցված է պետական կառավարման բարելավման վրա»,-ՏԱՍՍ-ին հայտնել է […]
08:43 16.12.2021
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան իր թվիթերյան էջում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին․ «Հայաստան-Թուրքիա հաշտեցումն առաջ է ընթանում։ Ի տարբերություն 2009-ին՝ Ադրբեջանը դեմ չէ, և կողմերն են առաջնորդում գործընթացը, և ոչ թե ԱՄՆ-ը։ Սա կարող է նպաստել տարածաշրջանային տնտեսությունում Հայաստանի վերաինտեգրմանը և ամրապնդել խաղաղությունը»: #Armenia–#Turkey […]
08:34 16.12.2021
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում։ Օրերս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Երևանը դրական է գնահատում հատուկ ներկայացուցիչ նշանակելու Թուրքիայի հայտարարությունը, և հայկական […]
18:50 15.12.2021
Ամերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ այդ նախաձեռնության իրական պատճառը, աշխարհաքաղաքականից բացի, կարող է լինել նաև ֆինանսականը: Հիշեցվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերություններում եղած լարվածությունը հանգուցալուծվել է ԱՄԷ-ի թագաժառանգի՝ Անկարա […]
18:43 15.12.2021
«Մոսկվան պատրաստ է խթանել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և կնպաստի վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։ «Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին»,- […]
15:35 15.12.2021
Թուրքական ազգայնական ուղղվածության «Milligazete» թերթի կայքում հրապարակված հոդվածում խոսվել է Անկարայի՝ տարածաշրջանի մի քանի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունների մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածի սկզբում նախ հիշեցվում է, որ Թուրքիան կարգավորման գործընթաց է սկսել ԱՄԷ-ի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ, ապա նշվում է, որ դրանից հետո հարց է առաջանում, թե արդյոք հաջորդը լինելու են Եգիպտոսն ու […]
15:09 15.12.2021
Դեկտեմբերի 15-ի դրությամբ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկված մնալ օտարերկրյա դրամական միավորների նկատմամբ։ Մեկ ամերիկյան դոլարի դիմաց լիրայի փոխարժեքն այս պահին 14․65 է, փոխանցում է Ermenihaber-ը։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/16․38 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/19․23 լիրա փոխարժեքով, իսկ 1 գրամ ոսկին գնահատվում է 823 լիրա։ Հիշեցնենք, որ ընթացիկ ամսի 13-ին թուրքական […]
14:51 15.12.2021
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առանցքային խնդիրն է, որին աջակցում է վրաց ազգի ճնշող մեծամասնությունը»,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում, 1TV.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք: Խոսեցինք տարածաշրջանում, երկրում ընթացիկ իրադարձությունների, Ռուսաստանի ներկայիս օկուպացիայի մասին… ՆԱՏՕ-ին […]
14:37 15.12.2021
Դեկտեմբերի 15-ին Իրանի արևմտյան մասում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդե Սոլեյման քաղաքից 58 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
11:57 15.12.2021
Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային և տիեզերական ծրագրերը, քանի որ դա Թեհրանի անքակտելի իրավունքն է։ Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կշարունակենք մեր գործունեությունը՝ կապված բալիստիկ հրթիռների և տիեզերական սարքերի արձակման հետ, ինչն անհրաժեշտ է անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում մեր շահերը պաշտպանելու համար։ […]
11:40 15.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3278 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3890 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. վերջին 14 օրվանը՝ 7.46 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6.96 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի […]
10:38 15.12.2021
Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ներդրումների մեծ ֆինանսական փաթեթի հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում: «Արևելյան գործընկերության գագաթնաժողով ունենք: Մենք մտադիր ենք քննարկել ներդրումների մեծ ֆինանսական փաթեթ: Եվ մենք հուսով ենք, որ դա կարող է նաև խթանել տարածաշրջանի երկրների […]