TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի վարչական սահմանագծի երկայնքով, անընդունելի է. ԱՄՆ դեսպան

10:24 15.12.2021

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հույս է հայտնել, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր զինված կազմավորումները դուրս կբերի Վրաստանից, ճնշումները, որոնք տեղի են ունենում վարչական սահմանագծի երկայնքով, կդադարեն։ «Այն, ինչ կատարվում է վարչական սահմանագծի երկայնքով, ուղղակի անընդունելի է։ Սրան պետք է վերջ տալ։ Դա կավարտվի, հենց որ […]

̰
Սաակաշվիլին տառապում է խորը դեպրեսիայով և սթրեսային խանգարումներով․ բժիշկների կոնսիլիում

10:07 15.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ունի խորը դեպրեսիա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ինչի պատճառով նրա վիճակը պահանջում է ուշադրություն։ Այս մասին ասված է Վրաստանի հանրային պաշտպանին կից բժշկական կոնսիլիումի եզրակացության մեջ։ Օմբուդսմենի հրավիրած բժիշկ փորձագետները Սաակաշվիլիին այցելել էին Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ նա բուժում է անցնում 50-օրյա հացադուլից հետո։ Նրանց եզրակացությամբ՝ Սաակաշվիլին ներկայում առողջական մի […]

̰
Իրանի միջուկային ծրագիրը հեռուն է գնացել, ինչպես երբևէ․ «Եվրաեռյակ»

08:56 15.12.2021

Իրանի միջուկային ծրագիրը գնացել է հեռու, ինչպես երբևէ՝ սպառնալով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Այսպիսի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան։ «Իրանի միջուկային ծրագիրը դեռևս երբեք այսքան առաջ չէր գնացել, ինչպես այսօր։ Այդ միջուկային էսկալացիան խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև (միջուկային զենքի) չտարածման գլոբալ ռեժիմը»,- հայտարարության տեքստը լրագրողներին ներկայացրել […]

̰
Վրաստանը սկսում է Ադրբեջանի հետ սահմանին  նոր ճանապարհի շինարարությունը

19:56 14.12.2021

Վրաստանը սկսում է Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու շինարարությունը, որը Վրաստանի մայրաքաղաքը կկապի Կախեթի մունիցիպալիտետի  հետ։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը։ Երթուղու երկու հատվածների կառուցման մասին համաձայնագիրը կազմվել է Կախեթի ուղղությամբ էքսպրես մայրուղու նախագծի շրջանակներում։ Թբիլիսի-Սագարեջո հատվածը Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջան տանող տարանցիկ միջանցքի մի մասն է։ Այս հատվածում երթևեկության հոսքերի ինտենսիվությունը […]

̰
Վրաստանի առափնյա պահպանության նավերի և USS Arleigh Burke-ի մասնակցությամբ Սև ծովում անցկացվել են համատեղ զորավարժություններ

19:21 14.12.2021

Վրաստանի սահմանային ոստիկանության ներքին անվտանգության վարչության ներկայացուցիչները և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Arleigh Burke նավի նավաստիները համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում։ Սահմանային ոստիկանության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել է առափնյա պահպանության երեք նավ՝ «Օչամչիրե» (P23), «Սուխումի» (P24) և «Դիոսկուրիա» (P25)։ «Զորավարժությունների ընթացքում նավերը կատարել են տակտիկական զորավարժություններ և միասին աշխատել՝ կատարելագործելու տարբեր տարրեր։ Համատեղ զորավարժությունների նպատակն […]

̰
Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները

19:15 14.12.2021

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես […]

̰
Էրդողանը կայցելի Ուկրաինա

19:03 14.12.2021

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի սկզբին կայցելի Ուկրաինա ռազմավարական բանակցությունների նպատակով»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ «Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այս այցը անվտանգության և Ղրիմի հարցի համատեքստում»,- նշել է Դմիտրի Կուլեբան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ  Էրդողանն առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի […]

̰
Թուրքական լրատվամիջոցները հեգնանքով են մեկնաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները

18:35 14.12.2021

Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ «Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։ Հրապարակման մեջ […]

̰
Վենետիկում հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի արդարադատության նախարարները

18:28 14.12.2021

Վենետիկում կայացել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի և Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հանդիպումը: Նախարարների հանդիպմանը քննարկվել են շարժական արդարադատության տների և ծառայությունների ոլորտի այլ նորարարական նախագծեր, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։ Վրաստանի արդարադատության նախարարը Վենետիկում մասնակցում է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին։ Ռատի Բրեգաձեն Կարեն Անդրեասյանին է ներկայացրել արդարադատության […]

̰
Մեր անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական Bayraktar-ներին. ՌԴ փոխվարչապետ

18:15 14.12.2021

Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական Bayraktar հարվածային  անօդաչու թռչող սարքին։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ «Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը […]

̰
Գանձախույզները ավերել են Վանում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

16:15 14.12.2021

Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հայերի համար չափազանց կարևոր սրբավայր է եղել, կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Գանձախույզների կողմից վերջին 50 տարում շարունակաբար ավերված եկեղեցին, […]

̰
Ղարիբաշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

15:51 14.12.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 15-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպումից հետո Ստոլտենբերգը և Ղարիբաշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նշենք, որ Վրաստանի վարչապետը կմասնակցի նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի […]

̰
Bloomberg․ Թուրքիան Բայդենին գոհացնելու համար է կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ

15:23 14.12.2021

Ամերիկյան մամուլում լայն արձագանք է գտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Առաջատար «Bloomberg» գործակալությունը Թուրքիայի անակնկալ շրջադարձը որակել է որպես քայլ, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գոհացնելու համար։ Ընդգծվել է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ՝ Անկարայի քայլը համահունչ է հոկտեմբերին Հռոմում կայացած […]

̰
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի վարչապետի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

14:40 14.12.2021

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Իրանի կառավարության կայքում: «Խաթիբզադեն նկատողություն է արել Իսրայելի վարչապետի՝ ԱՄԷ այցի առնչությամբ: Նրա խոսքերով՝ նման գործողությունները խարխլում են տարածաշրջանի անվտանգությունը և կատարվում են […]

̰
Չավուշօղլուն Եվրախորհրդին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

14:02 14.12.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ Եվրախորհրդի վերջին որոշմանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չավուշօղլուն նշել է, որ թուրքական դատարանները կատարել են Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը և վերջինս այժմ բանտում է գտնվում այլ քրեական գործերի շրջանակում։ «ՄԻԵԴ-ի որոշումները […]

̰
Ներկայացվել է վրացական արտադրության նոր զրահամեքենան

13:52 14.12.2021

Delta ռազմական գիտատեխնիկական ընկերությունը ներկայացրել է Վրաստանում արտադրված նոր հետախուզական զրահամեքենա։ Այն ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ և ապահովում է պաշտպանություն տարբեր տրամաչափի փամփուշտներից, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ Ըստ Delta-ի՝ զրահամեքենան նախատեսված է յոթ զինվորականների համար, կարող է տեխնիկապես հաղթահարել 60 սանտիմետրանոց խրամատը, 40 սմ բարձրությամբ ուղղահայաց աստիճանը և 80 սմ խորությամբ ջրային խոչընդոտը։ Նախագծի […]

̰
Ստամբուլում հրդեհից 4 երեխա է մահացել

12:52 14.12.2021

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի եռահարկ շենքի նկուղային հարկում առաջացած հրդեհի պատճառով 4 երեխա է մահացել։ Նրանց մայրը իր մյուս երեխայի հետ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրդեհն առաջացել է գիշերը ժամը 02։00-ի սահմաններում։ Պատճառը եղել է էլեկտրական վառարանը։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 988 նոր դեպք

12:49 14.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 988 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 588 մարդ, ևս 49-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 53 255 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական՝ 7,49 տոկոս, վերջին 14 օրվանը՝ […]

̰
Վրաստանն անընդունելի է համարում իր դրոշի օգտագործումը Մոսկվայում «3+2» ձևաչափով կայացած հանդիպմանը

10:32 14.12.2021

Վրաստանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «3+2» ձևաչափով բանակցություններին իր դրոշի օգտագործումը, քանի, որ նախապես հրաժարվել էր «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցությունից։ Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայնը»” «Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել էր վրացական դրոշը, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար, և որին մենք արձագանքել ենք՝ օգտագործելով համապատասխան դիվանագիտական ​​ուղիները: […]

̰
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերականգնել միջուկային գործարքը սկզբնական տեսքով

08:39 14.12.2021

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին վերականգնել միջուկային գործարքը սկզբնական տեսքով։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Նա նաև նշել է, որ բանակցությունների մասնակիցները հաղթահարել են թյուրըմբռնումը, քննարկումները շարժվում են աշխատանքային ռեժիմով։ «Բոլորն են հասկանում, որ բանակցություններն անվերջ շարունակվել չեն կարող, հատկապես պայմաններում, երբ մի կողմից ամերիկացիները […]

̰ ̰
̰
Էրդողանի թիկնազորի համար օրական ծախսվում է ավելի քան 60.000 դոլար

19:51 13.12.2021

2021-ի 10 ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար ծախսվել է 262.5 մլն թուրքական լիրա (18.5 մլն դոլար)։ Գրում է Ermenihaber.am-ը։ Դա բավականին պատկառելի գումար է կազմում վերջին շաբաթներին դոլարի նկատմամբ թուրքական լիրայի մի քանի տասնյակ տոկոսանոց արժեզրկումից հետո: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահի թիկնազորի ամսական միջինը ծախսը եղել է 26 […]

̰
Վրաստանի Ցիցիշվիլիի կլինիկայում կորոնավիրուսով վարակված 116 երեխա է հոսպիտալացվել

19:41 13.12.2021

Վերջին շրջանում Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում կորոնավիրուսային հիվանդությունների թվի նվազում չի գրանցվել։ jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին  Վրաստանի «Առաջին ալիքին» տված  հարցազրույցում հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն։ Այս փուլում հոսպիտալացվել է 116 վարակված երեխա, նրանցից 15-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Չխաձեի խոսքերով՝ երկու երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ «Մեզ մոտ դեռևս դեպքերի նվազման միտումներ չկան։ Հիվանդների թիվը […]

̰
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը 

19:20 13.12.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը՝ Վիեննայում բանակցությունների վերսկսման համատեքստում։ «Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսված բանակցային գործընթացի համատեքստում։ Կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ վերականգնելու միջուկային […]

̰
500 մլն տոննա նավթ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

19:07 13.12.2021

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի մատակարարումների ծավալը հասել է 500 մլն տոննայի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնում է BP Azerbaijan-ը։ «ԲԹՋ-ի արտահանման նավթամուղը, որը շահագործվում է BP-ի կողմից, հասել է զգալի ցուցանիշի՝ Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի տերմինալից ընդհանուր առմամբ 500 մլն տոննա նավթ տեղափոխելով Ջեյհան՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Այն հանգրվանին հասավ դեկտեմբերի 12-ին, երբ 500 […]

̰
Իրանի պատժամիջոցների ցուցակում են ներառվել ԱՄՆ-ի 20 քաղաքացիներ

19:00 13.12.2021

Իրանի իշխանությունները մարդու իրավունքների խախտումների համար իրենց պատժամիջոցների ցանկում ավելացրել են ԱՄՆ-ի ավելի քան 20 քաղաքացիների։ Այս մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների և մարդու իրավունքների գծով ղեկավարի տեղակալ Քազեմ Գարիբ Աբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ամերիկյան ռեժիմն իրավունք չունի կրել մարդու իրավունքների դրոշը և արդարացնելով դա՝ պատժամիջոցներ սահմանել պետությունների դեմ։ Այդ հիման վրա մենք որոշում ենք […]

̰
Ուկրաինայում կառուցվող գործարանում համատեղ կարտադրվեն թուրքական «Anka» ԱԹՍ-ներ

18:32 13.12.2021

Կիևի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն թուրքական «ANKA» տեսակի  անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ այս մասին հայտարարել է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Այժմ Վասիլկով քաղաքում գործարան է կառուցվում, որտեղ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությամբ թռչող սարքեր կարտադրվի: Դրանցից մեկն էլ […]

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

16:58 13.12.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, որը կանցկացվի դեկտեմբերի 15-ին։

̰
Թուրքիայում քննարկվող օրենքի նախագիծը խառնաշփոթ է առաջացրել ամբողջ առողջապահական համակարգում

15:30 13.12.2021

Թուրքիայի առողջապահության ոլորտում խառնաշփոթ է առաջացրել պրակտիկ բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ մեջլիս բերված, ապա հետ ուղարկված օրինագիծը: Դրանով նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում թերապևտների համար 2500 լիրա (172 դոլար), նեղ մասնագետների ու ատամնաբույժերի համար էլ 5000-ական լիրա (344 դոլար): Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախագիծն առաջացրել էր առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցների (բուժքույրեր, մանկաբարձներ և այլն) դժգոհությունը, […]

̰
BACK_TO_TOP