19:23 13.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։
«Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից և իմ կարծիքով, որ միտք է հնչել. Հայաստանը և Ադրբեջանը ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այն նաև, իմ կարծիքով, ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրելու, որովհետև,կարծում եմ, որ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ասել է, որ ինքը որոշակի պատկերացումներ ունի այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։
«Մեծ հաշվով կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ Ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է «Իրական Հայաստան»-ի հայեցակարգի վրա։ Եվ այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում՝ չնայած այդ խոսակցությունը պետք է քաղաքական դրսևորումներ ունենա»,- եզրափակել է Փաշինյանը։
21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվԿուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...
21:08 04.05.2025
Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին սպասվում է Հեգսեթի ժամանումը Իսրայել, որտեղ նա մտադիր է հանդիպումներ ունենալ իր գործընկեր Իսրայել Կացի, ինչպես նաև հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ […] ...
20:49 04.05.2025
WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնածԼոգիստիկ և տնտեսական խոչընդոտները կդժվարացնեն օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-Կիև գործարքի իրականացումը։ Այս մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը՝ հիմնվելով ամերիկացի փորձագետների հետ զրույցների վրա։ Ըստ հաղորդագրության՝ Աայս համաձայնագիրը դժվար թե արագ պտուղներ տա. տիտանի, գրաֆիտի և լիթիումի իրական մատակարարումները կսկսվեն հեռավոր ապագայում, իսկ նավթի և գազի արդյունաբերության հեռանկարները սահմանափակ են: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք […] ...
20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրությունՄայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...
20:29 04.05.2025
Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարըՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...
20:09 04.05.2025
Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։ Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ իրավաբան էր։ Մոլիվիատիսը եղել է կարիերայի դիվանագետ, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական պատվիրակությունների անդամ, ծառայել է Հունաստանի դեսպանատներում Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում, […] ...