TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

15:45 05.11.2024

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ և նրանց համախոհները Թբիլիսիում ցույց են անցկացնում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս պահին ակցիան ընթանում է Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի շենքի մոտ։ Նախօրեին՝ հերթական ակցիայի ժամանակ, ընդդիմությունը հայտարարեց բողոքի ակցիաների շարք սկսելու մասին, որոնք, ըստ նրանց, ամեն օր տեղի են ունենալու մայրաքաղաքի տարբեր վայրերում։ Ընդդիմությունը պահանջում է, մասնավորապես, անվավեր […]

̰
Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին

15:39 05.11.2024

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի […]

̰
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը

15:32 05.11.2024

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական […]

̰
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

15:18 05.11.2024

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […]

̰
Վրաստանում ընտրակեղծիքների մասին հայտարարությունների նպատակը ուժով իշխանափոխությունն է․ Պապուաշվիլի

14:34 05.11.2024

Ապատեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նպատակ ունի երկրում իշխանություն փոխել ուժով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Ընտրությունների մասին ապատեղեկատվության մի մասը հիբրիդային պատերազմի մեթոդներն են, հարձակումներ են տեղի ունենում Վրաստանում ընտրությունների և ժողովրդավարության վրա, որպեսզի, շրջանցելով ժողովրդավարությունը, տեղի ունենա իշխանափոխություն ուժով, այլ ոչ թե ժողովրդավարական ճանապարհով և […]

̰
Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը

12:44 05.11.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հետևողական համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները, և […]

̰
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

11:11 05.11.2024

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր […]

̰
Ադրբեջանի ռազմածովային նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր

23:20 04.11.2024

Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի G129 և A640 նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր և խարսխվել Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող Իմամ Ռեզայի անվան չորրորդ ռազմածովային շրջանի նավահանգստում։ Նրանք կմասնակցեն Կասպից ծովում փրկարարական աշխատանքների և անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ ««Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են Իրանի […]

̰
Հայ-ադրբեջանական բանակցություններ, Մոլդովայի և Վրաստանի ընտրություններ. զրույց Կարեն Սարգսյանի հետ

20:43 04.11.2024

Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն  կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]

̰
Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին

18:44 04.11.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Իրանական պատվիրակությունը կգլխավորի նախագահը։ Ադրբեջանում Իրանի դեսպանատանն այս տեղեկությունը հաստատել են։ COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։

̰
Նախնական պատկերացումներ կան, թե Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը որքան ժամանակ և միջոցներ կպահանջի. նախարար

15:33 04.11.2024

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն Ստամբուլում օրեր առաջ կայացած հանդիպմանը խոսել են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Սանոսյանն ասաց, որ որպես տրանսպորտային ոլորտի և ենթակառուցվածքային ոլորտի նախարարներ՝ խոսել են առկա հնարավորությունների, ենթակառուցվածքների մասին, որոնք չեն […]

̰
Էրդողանը Գազայում Իսրայելի ագրեսիան անվանել է դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը

14:06 04.11.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ գործողություններն անվանել է դարի վատթարագույն ցեղասպանություններից մեկը, որոնք, ըստ նրա, անցյալ տարվա հոկտեմբերից մոտ 50.000 մարդու կյանք են խլել: «Մեր դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը կատարվում է Գազայի հատվածում»,- ասել է նա Ստամբուլում։ Էրդողանի խոսքով՝ «Գազայի և Լիբանանի դեմ Իսրայելի սիոնիստական ​​ագրեսիայի լավագույն պատասխաններից մեկը կլինի հնարավորինս […]

̰
ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց

12:47 04.11.2024

ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ «Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին՝ կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաստատված ընդհանուր 23 գերի կա, որից 8-ը՝ բարձրաստիճան պաշտոնյա, 10 զինծառայող, 5 քաղաքացիական […]

̰
Վրաստանում 3․9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:21 04.11.2024

Վրաստանում 3․9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջավա գյուղի մոտ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 09:32-ին Աբանո գյուղի մոտ՝ Ջավա գյուղից 11 կմ դեպի արեւմուտք։ Ավելի վաղ սեյսմոլոգները հայտնել էին մեկ այլ երկրաշարժի մասին, այս անգամ՝ Զեմո Կարաբուլագի գյուղում։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն կանխատեսում է «նոր իրավիճակ» Ուկրաինայի պատերազմում 2025 թվականին

23:59 03.11.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառում Ուկրաինայի պատերազմում «նոր իրավիճակի» ի հայտ գալը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն 2025 թվականին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։ Արտգործնախարարը նշել է, որ երկու կողմերի հոգնածությունը կարող է հանգեցնել նոր իրավիճակի 2025 թվականին։ «Մենք կտեսնենք իրավիճակը»,- ​​հայտարարել է Ֆիդանը։ Միաժամանակ, նրա խոսքով, «որևէ կողմ չի ցանկանում այս […]

̰
Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով

18:10 03.11.2024

Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որը պարունակում է ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ։ Այս մասին Ջիբութիում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը «Թուրքիայի և Աֆրիկայի միջև գործընկերություն» երկօրյա համաժողովի արդյունքներով։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը ։ «Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դարձել է գլոբալ սպառնալիքի աղբյուր, ամեն […]

̰
Կոբախիձեն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը կվերանայի ցանկացած օրենք

14:33 03.11.2024

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել ցանկացած օրենք, եթե ինչ-որ մեկը համոզի, որ այն չի համապատասխանում իրավական սկզբունքներին։ Այս մասին իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եթե ինչ-որ մեկը մեզ համոզի, որ կոնկրետ օրենքը չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, մենք պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում, թեև դա պահանջում […]

̰
Վրաստանը պատմական առավելագույնի է հասցրել ռուսական գազի ներմուծումը

13:32 03.11.2024

Վրաստանը 2024 թվականի առաջին երեք եռամսյակում ավելացրել է ռուսական գազի գնումները՝ հասցնելով այս ժամանակահատվածի համար ռեկորդային՝ 90,1 մլն դոլարի, այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։ Այսպես, Ռուսաստանից Վրաստան գազի մատակարարումների ծավալն այս տարվա հունվարից սեպտեմբեր 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5%-ով։ Այս ցուցանիշն ամենաբարձրն էր նշված ժամանակահատվածում […]

̰
Իրանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

10:23 03.11.2024

4,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ միջադեպի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։ Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ IRIB-ի, երկրաշարժը զգացվել է Թեհրանում, ինչպես նաև նրա արվարձանում՝ Քերեջ […]

̰
Թբիլիսիում ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում

21:00 02.11.2024

Երիտասարդական ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները ցույց են անցկացնում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հանրահավաքին ընդամենը մի քանի հոգի են եղել։ Նրանց ձեռքում են պաստառներ, որոնց վրա, ի թիվս այլ բաների, գրված է «ոչ կեղծված ընտրություններին» և «դավաճանների իշխանությունը»։ Ակցիան անցնում է հանգիստ, դրա մասնակիցները […]

̰
Իրանում կարծում են, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարի ռեժիմ հաստատել Լիբանանում

11:01 02.11.2024

Իսրայելը ստիպված կլինի մոտ ապագայում համաձայնել հրադադարի ռեժիմին Լիբանանում, քանի որ շիական «Հըզբոլլահի» կազմավորումները թույլ չտվեցին իսրայելական բանակին հասնել ցանկալի արդյունքների։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Աքրմինիան։ «Առաջիկա օրերին Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) ստիպված կլինի համաձայնել հրադադարի, քանի որ այս ռեժիմի իշխանությունները լավ են հասկացել, որ հարավային Լիբանանում իրենց գործողությունները ցանկալի արդյունքի […]

̰
Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը

10:14 02.11.2024

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական […]

̰
Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրայելին․ WSJ

10:00 02.11.2024

Իրանը, չնայած Իսրայելի վերջին հարվածին, պահպանում է իր հրթիռային պոտենցիալը, որը լուրջ վտանգ են ներկայացնում Իսրայելի պաշտպանունակության համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով արեւմտյան պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով՝ իրանական բալիստիկ հրթիռները կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին, եթե շրջանցեն հրեական պետության հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրատարակության տվյալներով՝ […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը

18:16 01.11.2024

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում […]

̰
Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

13:48 01.11.2024

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը: ««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են […]

̰
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

00:00 01.11.2024

Axios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […]

̰
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև պաշտպանական համագործակցության սերտացման մասին

21:51 31.10.2024

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կներառի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության ոլորտում։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 31-ին Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում։ Նրա խոսքով, համաձայնագիրը կամրագրի կողմերի ցանկությունը «պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության» և տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում «խաղաղության և անվտանգության շահերից ելնելով» փոխգործակցության […]

̰
Թուրքմենստանում և Սիրիայում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվել

18:37 31.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Թուրքմենստանում և Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արսեն Ավագյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)։ […]

̰
Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան

18:30 31.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]

̰
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները

18:19 31.10.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։ Պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը և Ժիրայր Կարապետյանը։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստան են մեկնել Վրաստանի Հանրապետության ԿԸՀ հրավերով։

̰
BACK_TO_TOP