TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ

13:35 03.11.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այքութ Էրդողդուն ուշագրավ գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլից ընտրված պատգամավորը Twitter-ի իր էջում հայտնել է, որ WhatsApp-ում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում Էրդողանի վատառողջության վերաբերյալ և հավելել․ «Ողջ քաղաքական կյանքս անցել է Էրդողանի դեմ պայքարով։ Իմ դեմ […]

̰
Թուրքիայում մանկահասակ բանվորների թիվը հասնում է 2 միլիոնի

12:31 03.11.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նվազագույնը 2 միլիոն մանկահասակ բանվոր կա։ 2 միլիոնի 30.8 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 23.7 տոկոսը՝ արդյունաբերության, իսկ 45.5 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զեկույցի համաձայն՝ աշխատանքի պատճառով երեխաների սպանություններն ամենաշատը գրանցվում են գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսական […]

̰
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ

11:17 03.11.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 185 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 6 024 անձի մոտ, ապաքինվել է 3 818 հիվանդ։  

̰
Եվրոպայում էլեկտրաէներգիայի և գազի գինը վերջին 2 տարում ամենաշատը բարձրացել է Թուրքիայում

19:44 02.11.2021

Թուրքիան էլեկտրաէներգիայի և բնական գազի գների աճի առումով վերջին երկու տարում «չեմպիոն» է Եվրոպայում։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նման դիտարկում է արել «Euronews»-ի թուրքական ծառայությունը, վկայակոչելով «Eurostat»-ի տվյալները։ Հայտնում է, որ 2019 թվականից 2021 թվականի հունիս ամիսն ընկած շրջանում Թուրքիայում էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է 47․4 տոկոսով, իսկ բնական գազի գինն աճել է 42․3 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում […]

̰
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

19:32 02.11.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը: Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք […]

̰
Թուրքիայում 96-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

19:05 02.11.2021

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Յաբանսուն անկողնային հիվանդ է և հիվանդանոցից տրված փաստաթղթի համաձայն՝ մեղսունակ չէ։ Նրա դեմ Ուրֆայի դատախազություն բողոք է ներկայացրել ոմն Մ․Ի․՝ կապված այն տեսանյութի հետ, որն առանց Յաբանսուի համաձայնության նկահարանվել է 2019 թվականին […]

̰
Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

18:38 02.11.2021

Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։ Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական […]

̰
Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Նիկա Մելիա

18:25 02.11.2021

«Ռուսթավիի բանտի առջև ցույցերը  կշարունակվեն  այնքան ժամանակ, մինչև մենք կոնկրետ արդյունք չստանանք և նախագահ Սաակաշվիլիին չազատենք այս դաժան իշխանության ճիրաններից»,- Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։ Մելիայի հայտարարությամբ՝ երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կիրականացվեն։ «Ամենամեծ հանցագործությունն այն է, երբ Վրաստանի քաղաքացուն զրկում եք […]

̰
ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

18:14 02.11.2021

Ռուսական «Sptuniknews» լրատվականի թուրքական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսել։ Գրում է Ermenihaber.am-ը։ Թեմայի վերաբերյալ քրդական «Rûdaw» կայքը հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսին՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հռոմում անցկացված Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Սիրիայի քրդական շրջանների (Ռոժավա) ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ռազմական […]

̰
Այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով. Արտաշես Թումանյան

16:37 02.11.2021

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն այդ երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտի առիթով հանդես է եկել հրաժեշտի խոսքով. «Ավարտելով իմ գործունեությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով։ Այս տարիների ընթացքում ավելի սիրեցի Իրանը և նրա մարդկանց, փորձեցի խորությամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին […]

̰
Գլազգոյի գագաթնաժողովին մասնակցելուց Էրդողանը հրաժարվեց, իսկ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը՝ ոչ

14:20 02.11.2021

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մասնակցելու է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ ընդդիմադիր քաղաքապետը Ստամբուլը ներկայացնելու է երկու առանձին պանելային քննարկումներում։ Այդ մասին հայտնում է Էքրեմ Իմամօղլուի խոսնակը՝ Մուրադ Օնգունը։ Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել Գլազգոյի գագաթնաժողովին և Հռոմից […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է Էրդողանի տկարությունը

12:21 02.11.2021

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեսանյութը 10 վայրկյան տևողություն ունի, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար կեցվածքը։ Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5553 նոր դեպք

12:18 02.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 553 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում մահացել է 47 մարդ: Վերջին մեկ օրում ապաքինվել է 4 223 պացիենտ: Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 11,36 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը՝ 9,02 տոկոս:

̰
Թուրքիայում միայն հոկտեմբերին 58 լրագրող է դատարանի առջև կանգնել

19:30 01.11.2021

Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ միայն հոկտեմբերին Թուրքիայի 9 քաղաքում շուրջ 34 դատական նիստ է կայացել, և առնվազն 58 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր  272 տարի 6 ամսից մինչև 869 տարի 6 ամիս ազատազրկում, այդ թվում […]

̰
Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են․15 000 հազար չափաբաժնի պիտանելիության ժամկետը լրացել է 

19:09 01.11.2021

  Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։ Գրում է Aliq Media-ն։ AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։ […]

̰
Թուրքիան հրաժարվում է ՄԱԿ-ի կոնվենցիայի «զարգացած երկիր» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից

19:02 01.11.2021

Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովից առաջ Թուրքիան հրաժարվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի «զարգացած երկրներ» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ավելի վաղ Թուրքիան այդ կատեգորիայից դուրս գալու պահանջ էր ներկայացրել կլիմայի հարցերով զբաղվող հիմնադրամներից օգտվելու նպատակով։ Թուրքիան, որը կլիմայի վերաբերյալ […]

̰
Վերջին ընտրությունները և խոր քաղաքական ճգնաժամը Վրաստանում պարզ դարձրին, որ հրատապ անելիքները շատ են․ ԱՄՆ դեսպանություն

18:55 01.11.2021

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի գնահատականը՝ ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում, սակայն երկրում հասունացած քաղաքական խնդիրները լուծում չեն ստանում։ Դեսպանությունը երկրի իշխանություններին կոչ է անում ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի և մյուս միջազգային փորձագետների կողմից առաջարկված բոլոր բարեփոխումները։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ամերիկայի ժողովուրդն աջակցել և շարունակում է աջակցել վրաց ժողովրդի ջանքերին […]

̰
Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը խուճապ է առաջացրել

18:35 01.11.2021

Թուրքիայի Մերսին քաղաքում գտնվող «Աքքույու» ատոմակայանում էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունը խուճապ է առաջացրել ատոմակայանի աշխատակիցների և շրջակայքի բնակիչների շրջանում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Ալի Մահիր Բաշարըրը դեպքի առնչությամբ հիշեցրել է, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում մի շարք խնդիրներ են եղել․ «Դեռևս կառուցման փուլում գետնին բազմիցս ճաքեր […]

̰
Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Բայդենի հետ ունեցած հանդիպումից

18:21 01.11.2021

Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից՝ Էրդողանը նշել է, որ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Սիրիայում PKK/YPG/PYD-ին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության կապակցությամբ։ «Անկասկած, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, մեր մտահոգությունը հայտնեցինք Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական» […]

̰
Էրդողանը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից

14:20 01.11.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը: Հիշեցնելով, որ […]

̰
«Ուկրաինան պիտի դադարի հոլովել Թուրքիայի անունը»․ Չավուշօղլու

12:45 01.11.2021

Հռոմում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորվի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Լրագրողները Չավուշօղլուից հարցրել են, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը […]

̰
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է առաքելությունն ավարտող դեսպան Արտաշես Թումանյանին

11:28 01.11.2021

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ: […]

̰ ̰
Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել խորհրդարանի շենքի առջև

10:14 01.11.2021

Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 382 նոր դեպք

21:24 31.10.2021

Հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 719 247-ն են: Այդ մասին հայտնում է  ALIQ MEDIA-ն։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 389 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 660 518 մարդ։ Վարակից մահացել է ևս 42 մարդ, […]

̰
Կալաձեն վերընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ

13:23 31.10.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն։ Այդ մասին գրում է  Ալիք Մեդիան։ Այս պահի դրությամբ հաշվարկվել է 766 ընտրատեղամասի (99,61%) տվյալները։ Արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ. Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» — 44,4% (205,590 ձայն) Կախա Կալաձե, «Վրացական երազանք» — 55,6% (257,546 ձայն) Նշենք նաև, որ […]

̰
Հայտնի են Վրաստանում ՏԻՄ ընտրությունների Exit poll-երի նախնական արդյունքները

22:18 30.10.2021

Այսօր, ժամը 20:00-ին փակվեցին Վրաստանի մասշտաբով բացված 1830 ընտրատեղամասերը: Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն,ընդդիմադիր «Մթավարի արխի» և իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունները հրապարակել են իրենց կողմից պատվիրված՝ նախնական exit poll-երի արդյունքները: «Մթավարի» հեռուստաընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն՝ Թբիլիսիում և չորս խոշոր քաղաքներում ժամը 18:00-ի տվյալներով ընդդիմությունը հաղթում է։ «Մթավարի» ՀԸ-ի պատվերով անցկացված հարցման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների […]

̰
Ես կցանկանայի, որ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցնի հացադուլը հիմա, երբ ընդդիմությունը հաղթեց․ Նիկա Մելիա

22:07 30.10.2021

Կցանկանայի, որ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցնի հացադուլը հիմա, երբ ընդդիմությունը հաղթանակած է,-  1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է «Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան։ Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես քաղաքական գործչի նվիրվածությունը աննկատ չի մնացել։ «Իհարկե, աննկատ չմնաց Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես քաղաքական գործչի, որպես նվիրյալ վրացու անձնուրացությունը։ Համոզված եմ, որ նա հիմա մեզ է նայում ու […]

̰
Նախնական տվյալներով՝ մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում․ Իրակլի Ղարիբաշվիլի

20:48 30.10.2021

Նախնական տվյալներով՝ մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլի էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո, որը իրականացրել է «Գորբին»՝ «Իմեդի» հեռուստատեսության հրամանով: Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Միաժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին ընտրություններին մասնակցելու համար։ «Ուզում եմ շնորհավորել բոլորին երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ ենք մեր աջակիցներին, […]

̰
Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

20:44 30.10.2021

Հոկտեմբերի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Իրանահայ հասարակական միությունում» /Հայ ակումբում/ Հայաստան-Իրան առևտրի պալատը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, բազմաթիվ իրանահայ գործարարներ, համայնքային մարմինների ներկայացուցիչներ: Իրան-Հայաստան պալատի անունից Պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալագիր հանձնեց դեսպան Թումանյանին: Երեկոյի ընթացքում ՀՀ […]

̰
BACK_TO_TOP