19:59 19.10.2021
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել վրաց-թուրք-ադրբեջանական խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների վեցերորդ ամենամյա նիստը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է պատվիրակության անդամներին և անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, անվտանգության մարտահրավերներին և դրանց լուծման գործընթացում երեք երկրների դերին: Այս առումով նա հատուկ ուշադրություն […]
19:55 19.10.2021
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Վերլուծականում ընդգծվել է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և «լողում է ալիքների դեմ» այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են […]
19:42 19.10.2021
Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ չունենք,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքերով, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, դպրոցների փակման ակնկալիքներ չկան, քանի որ, ըստ Տիկարաձեի, կրթության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ և գտնվում է հսկողության տակ: «Մենք այս փուլում սահմանափակումների հետ կապված ոչ մի նախաձեռնություն […]
19:06 19.10.2021
Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է: Հանդիպմանը […]
18:40 19.10.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՄԻԵԴ-ն այս որոշմամբ բավարարել է Վեդաթ Շորլիի դիմումը, որը 2017թ. Facebook-ում տարածած լուսանկարի և ծաղրանկարի պատճառով դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա պայմանական […]
18:20 19.10.2021
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։ Նշվում է, որ նույն օրը МİT-ն առևանգել էր նաև […]
15:34 19.10.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է 10 երկրների դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային: Այս մասին հայտնում է hurriyetdailynews– ը: Նշվում է, որ Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցիչներին հրավիրել են այն բանից հետո, երբ Քավալային ազատ արձակելու կոչերը տեղադրվել են […]
14:50 19.10.2021
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներ։ Առաջին կանգառն Անգոլան էր: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանը ելույթ է ունեցել Անգոլայի խորհրդարանում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, համագործակցության ներուժին, այդ թվում նաև ժողովրդավարության և տնտեսության զարգացման հարցում: Էրդողանը խոսել է նաև միջազգային կարգերի թուրքական կոնցեպտի մասին՝ կրկնելով, որ «աշխարհը 5-ից մեծ է»՝ […]
13:41 19.10.2021
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը` հոկտեմբերի 19-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին նախօրեին. 1 դոլարի դիմաց՝ 9.29, 1 եվրոյի դիմաց՝ 10.77 թուրքական լիրա […]
13:07 19.10.2021
ԱՄՆ-ն հերքում է Էրդողանի պնդումները ամերիկյան կործանիչների վերաբերյալ ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն: Ի դեպ, F-35-երի համատեղ արտադրության ծրագրից ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ին արդեն վճարել էր […]
11:56 19.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ, ևս 36-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 920 […]
11:30 19.10.2021
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում, գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հոկտեմբերի 19-ին վաղ առավոտյան։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 36.1կմ խորության վրա։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել […]
10:53 19.10.2021
Ավարտվել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հրաժեշտ է տվել իր ամերիկացի գործընկերոջը, կրկին շնորհակալություն հայտնել այցի և աջակցության համար և հաջողություն մաղթել, հայտնում է 1tv.ge-ն։ Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ պաշտոնական այցով մեկնել է Վրաստանից: Պաշտպանության նախարարի և Վրաստանի վարչապետի հետ երկկողմ […]
08:57 19.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անգոլա այցի ժամանակ հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած երկրները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, չպետք է որոշեն մարդկության ճակատագիրը։ «Փոփոխությունների պահանջներին ականջալուր չլինել նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն»,-նշել է նա։ Էրդողանն ընդգծել է, որ աշխարհում կա ավելի քան 200 […]
22:17 18.10.2021
Թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հոկտեմբերի 15-ին. 1 դոլարի դիմաց՝ 9.2595, 1 եվրոյի դիմաց՝ 10.75 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ […]
21:17 18.10.2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք […]
20:58 18.10.2021
Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր կառավարման խորհրդի նախագահի […]
19:17 18.10.2021
Մեր երկու հայցերն էլ ստացել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և նրանք գտնվում են կողմերի հետ շփման մեջ,- այս մասին հայտարարել է նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ սա այն դեպքն է, երբ Սաակաշվիլիի դեմ օբյեկտիվ կամ ուղղակի ապացույցներ չկան: «Ցավոք, մինչ այժմ դատարանը մեզ չի արձագանքել, և մեր […]
18:17 18.10.2021
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-ադրբեջանա-թուրքական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն եռակողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներն ու հնարավորությունները: Հանդիպումներ կանցկացվեն նաև Թուրքիայի […]
16:17 18.10.2021
Իրանական կողմն ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու ոչ մի կարգի նախնական պայմաններ չի դրել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք երբեք նախնական պայմաններ չենք դրել ԱՄՆ-ի համար, քանի որ նա Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցն է»,- ասել Է նա: […]
16:08 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։ Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։
15:16 18.10.2021
Թուրքիայում գործող Metropoll հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։ Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ […]
14:01 18.10.2021
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Էրբիլի Ռևանդուզի շրջանում գտնվող Արասնի լեռն այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է Քանդիլի ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացնելու մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռևանդուզի շրջանի ղեկավար Ահմեդ Քադիրը հայտնել է, որ ռմբակոծված շրջանը լեռնային է և այդտեղ չկան բնակավայրեր։ Նրա խոսքերով՝ շրջանին ամենամոտ բնակավայրը Սավսևական գյուղն է, […]
13:14 18.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմին առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից հիշյալ առաջարկը Թուրքիային արվել է նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելուց հետո: Իսկ մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-ներ ձեռք բերելու համար, հաղորդում է Ermenihaber-ը։ «Խոսքը 1.4 […]
12:38 18.10.2021
Երկրում ոմանք կասկած չունեն, որ ընտրությունները կեղծվել են՝ հատկապես հաշվի առնելով ընտրողների թվի և ընտրողների ընդհանուր մասնակցության անընդհատ փոփոխվող տվյալները:
11:40 18.10.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 510 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 2 479 անձի մոտ, ապաքինվել է 2 374 հիվանդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 1 914 269 պատվաստում, օրական՝ 2 260:
11:33 18.10.2021
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմական Այնթապ) նահանգի Իսլահիյե շրջանից 11.7 կմ հեռավորության վրա 3․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 17-ին` տեղական ժամանակով 21։22-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.8 կմ խորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
09:59 18.10.2021
Պենտագոնը հայտնել էր, որ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա՝ նախքան Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը մեկնելը:
09:39 18.10.2021
Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այն լուրը, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան տուգանվել է 2000 լարիով (մոտ 636 դոլար)՝ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Գիգի Ուգուլավան հոկտեմբերի 7-ին գրել է, որ վարակվել է COVID-19-ով, իսկ հոկտեմբերի 14-ին նա մասնակցել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու համար կայացած […]