12:11 30.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 55 815 թեստ, այստեղից 31 603-ը՝ հակագենի արագ թեստով և 24 212-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 8,26%, վերջին 14 օրը –8,96%, վերջին 7 օրը – 8,82%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր […]
10:57 30.10.2021
Վրաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի առաջին ժամերին արդեն նկատվել են խախտումներ։ Զուգդիդիի մի քանի ընտրատեղամասերում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը սկսվել է աղմուկով, հայտնում է Aliq.ge-ն։ Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունից ահազանգում են, որ Ախալսոփելիի 36-րդ և 72-րդ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել կանգնել գրանցման սեղանի մոտ։ Միաժամանակ, երկու մեքենա էլ […]
10:13 30.10.2021
Այսօր Վրաստանի որոշ շրջաններում անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրողների առաջ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում […]
08:20 30.10.2021
Անօդաչու թռչող սարքերի մշակման իրանական ծրագրի կանգնեցման համար ԱՄՆ-ը կընդունի ցանկացած միջոցառում, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «ԱՄՆ-ը կօգտագործի բոլոր հասանելի գործիքները, ներառյալ պատժամիջոցները, կանխելու, զսպելու և ոչնչացնելու մատակարարումների ցանցերը, որոնք Իրանին ապահովում են անօդաչու սարքերի հետ կապված նյութերով ու տեխնոլոգիաներով»,-ասել է պետքարտուղարը։ Ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ […]
20:59 29.10.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հետ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական գործընթացները և երկրում տիրող իրավիճակը, խոսվել է քաղաքական միջավայրի բևեռացման և դրա հաղթահարման մասին։ Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, կտրուկ բևեռացման պատճառով շատ […]
20:52 29.10.2021
Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք և չենք հաստատում տեղեկությունը, որ այդ հարցը դիվանագիտական ուղիներով բանակցվում է ուկրաինական կողմի հետ։ Սահակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն կայացել և չեն ընթանում»,- հայտնել են ԱԳՆ-ում։
19:26 29.10.2021
Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում նոր ուղերձ է հրապարակել: Սաակաշվիլիի խոսքերով՝ իրեն այլևս թույլ չեն տալիս կապվել փաստաբանի հետ. «Անձնական փաստաբանիս հետ շփվելն արգելված է։ Հանդիպումների սենյակում ապակե պատն ամբողջությամբ փակ է, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք կարող փաստաթղթեր փոխանակել։ Նման բան երբևէ չի եղել Վրաստանում և […]
15:34 29.10.2021
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է սոցիալական ցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսած տասնյակ սիրիացիների արտաքսման մասին։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ նրանք մեղադրվում են «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ։ Սիրիացի երիտասարդներն այդ ակցիան սկսել են TikTok-ում և այլ հարթակներում։ Նրանք տարածում են տեսանյութեր, որոնցում բանան են ուտում՝ այդպիսով արձագանքելով օրեր առաջ սոցիալական […]
14:52 29.10.2021
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվեց նշյալ ծրագրերի իրականացումը։ Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022-ից Հայաստանում մեկնարկվող […]
12:18 29.10.2021
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալ վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։ Սպասվում է, որ նա առաջիկայում կստանձնի համապատասխան պաշտոնը։ Այս մասին հայտնում […]
11:32 29.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 48 513 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8,17%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 8,87%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 711 255 դեպք: Ապաքինվել է ևս 4 627 […]
10:28 29.10.2021
ԱՄՆ-ն Աֆղանստանին կտրամադրի ևս 144 մլն դոլար՝ մարդասիրական ճգնաժամի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Աֆղանստանի և աֆղան փախստականների համար ԱՄՆ-ի հատկացրած միջոցների ընդհանուր ծավալը 2021 թվականին կհասնի 474 մլն դոլարի։ Նշվում է, որ դա խոշորագույն աջակցությունն է բոլոր երկրների թվում։ Գումարը կփոխանցվի մարդասիրական կազմակերպություններին, որոնք դեղորայք, ջուր, սնունդ և […]
08:44 29.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային և նրա վաղաժամ ազատ արձակումը բանտից բացառված է։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եթե անենք մեկը կամ մյուսը, դա կնշանակի, որ մեր ողջ կառավարությունը պետք է հայտարարություն գրի և հաջորդ օրը հրաժարական ներկայացնի»,-ասել է վարչապետը։ Ղարիբաշվիլին խոստացել է Սաակաշվիլիին տևական բանտարկություն։ […]
21:40 28.10.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի […]
20:12 28.10.2021
Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի խոսքով, ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի գործին: Հողորդում է 1tv.ge-ն։ Դեսպանի խոսքով, առանցքային խնդիրը Սաակաշվիլիի՝ որպես բանտարկյալի, հիմնարար իրավունքները լիովին պաշտպանելն է։ «Մենք մինչ այժմ ևս ասել ենք, որ շատ ուշադիր հետևում ենք երրորդ նախագահի գործին։ Առանցքային հարցն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն, սա […]
19:50 28.10.2021
Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր […]
19:43 28.10.2021
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հոկտեմբերի 28-ի առավոտից միակողմանիորեն փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։ Շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ ներկայումս տարածքում գտնվողները կարող են Սամեգրելոյի շրջանից վերադառնալ Աբխազիա։ Հաղորդում է Aliq. Media-ն։ Հատկանշական է նաև, որ սահմանը միակողմանի փակվել էր նաև […]
19:23 28.10.2021
«Դելտա» բազայում բացվել է վրաց-իսրայելական արտադրական ընկերություն, որը կոչվում է «Delta САА»։ Ընկերությունը արտադրելու է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան ավտոմատ զենքեր։ Փոխանցում է jnews.ge-ն։ Վրաստանի ՊՆ-ի տեղեկատվության համաձայն GI-4 (5.56)՝ ինքնաձիգները, որոնք կարտադրվեն տվյալ գործարանում, կտրամադրվեն Վրաստանի զինված ուժերին, ինչը կապահովի զորամասերի ժամանակակից սպառազինությամբ հագեցվածություն։ GI-4 (5.56) հրազենային զենքերի արտադրությունը սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ […]
18:44 28.10.2021
Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական «C-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ […]
18:26 28.10.2021
Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան ճիշտ է համարում անել այնպիսի հայտարարությունների և քայլեր, որոնք «նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացմանը»։
17:37 28.10.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին: Ծրագրի նպատակն է բարձրացնել աղետների ռիսկերի կառավարման համակարգի մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնման և միջսահմանային համագործակցության մեխանիզմների ներդրման միջոցով Հայաստանի և Վրաստանի անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակի բարձրացմանը: «Այս […]
15:58 28.10.2021
Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող և 164 տարվա պատմություն ունեցող հունական եկեղեցին գանձախույզների կողմից անխնա ավերվում է։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Աղըրնաս թաղամասում գտնվող Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին կառուցվել է 1857 թվականին։ Պատմական այս կառույցը տերերի հեռանալուց հետո տարբեր ժամանակներում տարբեր այլ նպատակներով է օգտագործվել։ Իսկ վերջին շրջանում արդեն կիսավեր վիճակում հայտնված եկեղեցին երեխաների խաղատեղի է դարձել։ Պատմական […]
14:38 28.10.2021
Հոկտեմբերի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում։ Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա. Թումանյանի և դեսպանության հասցեին։ Ինչպես տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից, ելույթներով հանդես եկան Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր […]
13:44 28.10.2021
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ հեռախոսազրույցը Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումն է եղել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց «անցանկալի անձ» /persona non grata/ ճանաչելու Անկարայում 10 երկրի՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի դեսպանին։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության […]
12:03 28.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 177 մարդ, ևս 45-ը՝ մահացել։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8.69 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8.97 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,89 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է […]
09:12 28.10.2021
Ռոսպոտրեբնադզորը հոկտեմբերի 29-ից կդադարեցնի թուրքական մանդարինների ներկրումը՝ թունաքիմիկատ քլորպիրիֆոսի առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման պատճառով։ Մանդարինի ներկրված խմբաքանակում ծառայությունը հայտնաբերվել է ՌԴ օրենսդրության պարտադիր պահանջների խախտում։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ Նշվում է, որ իրավիճակը գտնվում է գերատեսչության վերահսկողության տակ։ Ներկրումը ժամանակավորապես դադարեցվում է վարակիչ հիվանդությունների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով։
19:32 27.10.2021
«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» պահանջում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության թվիթերյան էջում։ «Մեզ անհանգստացնում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը նախկին նախագահ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել համապատասխան քաղաքացիական հիվանդանոց: Դա չանելով, իշխանությունը պատասխանատվություն է կրելու նրա առողջական վիճակի ցանկացած վատթարացման […]
19:08 27.10.2021
Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնն այսօր առավոտյան Կիևից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Մեկ ժամ առաջ ժամանեցի Թբիլիսի, այս ամբողջ ընթացքում անձնագրումս կնիքի էի սպասում։ Հենց նոր ինձ պաշտոնապես ասացին, որ ինձ արգելում են մուտք գործել Վրաստան։ Պատճառը չի նշվում։ Ես այս փաստը միանշանակ կապում […]
18:50 27.10.2021
Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային, որը Վրաստան էր ժամանել նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցության նպատակով, ավելի քան 40 րոպե սահմանին սպասեցրել են: Aliq. ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է Սաակաշվիլիին տեսակցությունից հետո: «Պետք է նշեմ, որ երեկ 40 րոպե է տևել հարցումն այն մասին, թե ինչու եմ եկել Վրաստան, և […]
16:58 27.10.2021
Իրանական կողմը հանդես է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության և հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջը համագործակցության զարգացման օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանն Աֆղանստանի հարևան երկրների հանդիպմանը, որը հոկտեմբերի 27-ին կայացել Է Թեհրանում: «Աֆղանստանում կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով մենք առաջարկում ենք ստեղծել […]