TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից

14:50 27.10.2021

Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը: Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) արտաքին քաղաքականության փորձագետ Նիլս Սքմիդը, որը Գերմանիայում կոալիցիոն բանակցություններ է վարում Կանաչների և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) հետ, գերմանական «RBB» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բարդ դիվանագիտական ​​աշխատանք է իրականացվել, սակայն վերջում Էրդողանը հետքայլ […]

̰
Իրաքում և Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետը երկարաձգվել է

13:12 27.10.2021

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ), «Ազգայնական շարժում»  (ԱՇԿ-MHP) և  ընդդիմադիր  ազգայնական IYI կուսակցությունները: Իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող  քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունները դեմ են քվեարկել: Հիշեցնենք, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք

12:03 27.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 53 434 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8,12%, վերջին 14 օրը –8,91%, վերջին 7 օրը – 8,8%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 703 281 դեպք: Ապաքինվել է ևս 3 137 […]

̰
Վրաստանում պատվաստումների մակարդակը բավական ընկել է. Գամկղրելիձե

10:31 27.10.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, պատվաստումների իրազեկման ու խրախուսման նպատակով անցկացվող մարաթոնի շրջանակներում իրականացվել է 1401 պատվաստում, փոխանցում է aliq.ge-ն։ Հոկտեմբերի 18-ից մարզերում մեկնարկել է պատվաստումների մարաթոնը և մինչև ամսվա վերջ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները մոտ համայնքային բուժաշխատողների հետ կայցելեն գյուղեր՝ բնակչությանը պատվաստման մասին իրազեկելու նպատակով։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը […]

̰
Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

09:22 27.10.2021

ԱՄՆ Կոնգրեսի սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Ներկաները միաձայն հավանություն են տվել նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածությանը։ Ֆլեյքը նախկինում եղել է սենատոր և 2013-19 թթ․ վերին պալատում ներկայացրել Արիզոնա նահանգը։ Մինչ այդ, 2001 թվականից, նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատում։ Սենատը երեքշաբթի հաստատել է նաև 2018-ին մահացած […]

̰
Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել

21:28 26.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամ դեռ չի հայտնաբերվել․ Գամկրելիձե

19:56 26.10.2021

Համավարակային իրավիճակը գլոբալ առումով վատթարանում է: Դա ինչ-որ չափով կապված է նկատվող նոր շտամի հետ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ մինչ այժմ Վրաստանում կատարված հետազոտությունների արդյունքում նոր կորոնավիրուսային շտամ չի հայտնաբերվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Միացյալ Թագավորությունում այն ​​բավականին բարձր տոկոսով է շրջանառվում, սակայն հայտնվել է նաև մի […]

̰
Էրդողանի օրոք «նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործերի թիվը 40 անգամ ավելացել է

19:43 26.10.2021

Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ուսումնասիրել է 2015-2019թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերը։ Արդյունքները հրապարակվել են «Լռեցնելով քննադատությունը» խորագրով զեկույցում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ հինգ տարում Թուրքիայում խոսքի ազատության 2․779 խախտում է արձանագրվել։ Այդ խախտումների արդյունքում 6․479 մարդ ձերբակալվել, 2․801 մարդ կալանավորվել է։ Հարուցված 1․372 դատական գործերի շրջանակներում 727 մարդ դատապարտվել է […]

̰
Քուրդ-արաբական դաշինքն այն ուժն է, որը կկասեցնի Թուրքիայի նեոօսմանական երազանքները. քուրդ գործիչ

19:00 26.10.2021

«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը պատասխանել է արաբալեզու «Al Nahar» թերթի հարցերին։ Նա ընդգծել է քուրդ-արաբական հարաբերությունների կարևորությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Քուրդ-արաբական հարաբերությունների մասին հարցին Բայըքը պատասխանել է. «Մենք նպատակադրվել ենք արաբաքրդական դաշինք ձևավորել: Մենք ամեն առիթով դրա մասին հայտարարել ենք: Դրա հեռանկարը արտահայտել ենք թե՛ դիվանագիտական ուսումնասիրությունների մեջ և թե՛ ներկայացրել […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը դեմ է արտահայտվել  պարտադիր պատվաստմանը

18:42 26.10.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտադրել պատվաստումը, քանի որ այս մոտեցումը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Համոզված եմ, որ պարտադիր պատվաստմանը հաջորդելու են շատ ավելի բացասական գործընթացներ, որոնք, ընդհակառակը, կխոչընդոտեն պատվաստման գործընթացին։ Հետևաբար, ես համաձայն չեմ պարտադրել ժողովրդին պատվաստվել»,- ասել է Տիկարաձեն։ Առողջապահության նախարարը քաղաքացիներին ևս […]

̰
Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

18:18 26.10.2021

Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) համակիրների թիվը նվազել է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել […]

̰
Վրաստանում 9 անձի մեղադրանք է առաջադրվել Covid-անձնագիր կեղծելու համար

18:07 26.10.2021

Վրաստանում 9 անձի մեղադրանք է առաջադրվել, 70 եվրոյի դիմաց covid-անձնագրեր կեղծելու համար։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված տեղեկությունը տարածել է երկրի Քննչական ծառայությունը: «Քննչական ծառայությունը շարունակում է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ կեղծ անձնագրերի և կորոնավիրուսի լաբորատոր թեստերի բացասական արդյունքներն արտացոլող կեղծ փաստաթղթեր պատրաստող և կիրառող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական ծառայության քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և […]

̰
Լիբանանի նախագահը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի հետ քննարկել է երկրի ներքին վիճակը

16:08 26.10.2021

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Բաաբդա պալատում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին՝ նրա հետ քննարկելով Լիբանանի ներքին իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ըստ աղբյուրի՝ նախագահական նստավայր կատարած շնորհակալական այցի ընթացքում Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին ուղեկցել է եպիսկոպոսների և հոգևոր […]

̰
Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մեկը վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով

15:24 26.10.2021

2008 թվականից ի վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նշյալ եկեղեցու և […]

̰
Վրաստանում պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար․ մասնագետ

12:28 26.10.2021

Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար։ Նման կարծիք է հայտնել պատվաստումների հարցով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։ Թե ում համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոշի՝ երկրում ստեղծված իրավիճակի վերլուծության հիման վրա: «Հուսով ենք, որ մինչև […]

̰
«Պարզապես աղետ է». Վրաստանի նախկին նախագահը՝ հացադուլի պատճառով Սաակաշվիլիի հնարավոր մահվան մասին

11:41 26.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը. «Եթե ​​Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը հանգեցնի մահացու հետևանքների, ապա պատմական համատեքստում դա աղետ կլինի պետության համար»,- հայտարարել է նախագահի պաշտոնում Սաակաշվիլիին հաջորդած Մարգվելաշվիլին TV Pirveli-ի եթերում։ «Նա կանգնած է մահվան վտանգի առաջ: Կարծում եմ՝ մեր երկրի […]

̰
Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»

20:40 25.10.2021

Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։ Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը ՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։ «Ենթադրում […]

̰
Թբիլիսիում նշվել է Սպենդիարյանի 150-ամյակը

20:00 25.10.2021

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի է ունեցել կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և թիֆլիսյան առաջին այցի 105-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին գրում է Aliq Media-ն։ Երկօրյա ծրագրի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ստեղծագործություններից, բանախոսությամբ հանդես են եկել հայ և վրացի գործիչներ։ Անդրադարձ է եղել նաև Սպենդիարյանի Թիֆլիս առաջին այցին, վրաց մտավորականության ջերմ […]

̰
«Թուրքիան պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին»․ ԵՄ ներկայացուցիչ

19:46 25.10.2021

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։ Այս մասին է գրում  Ermenihaber.am-ը։ Մեյեր-Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն […]

̰
Քրեակատարողական ծառայության բուժհաստատությունը լիովին համապատասխանում է հացադուլավոր բանտարկյալ Սաակաշվիլիի բուժումը կազմակերպելու համար 

19:20 25.10.2021

Վրաստանի խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարում է, որ Քրեակատարողական համակարգի 18-րդ բուժհիմնարկը լիովին համապատասխանում է հացադուլավոր բանտարկյալին մատուցվող ծառայություններին։ Հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, եթե Սաակաշվիլիի առողջությանը սպառնացող որևէ վտանգ լինի, ապա քրեակատարողական համակարգը կապահովի ժամանակին բուժումը, իսկ մեթոդները, նրա խոսքերով, կընտրի հենց քրեակատարողական համակարգը։ «Միխեիլ Սաակաշվիլին դատապարտյալ է, և նրա […]

̰
Վրաստանում վստահելի լաբորատորիաների անունից տրվել են կեղծ ՊՇՌ թեստեր

18:55 25.10.2021

Վրաստանում գործող վստահելի բժշկական լաբորատորիաների անունից տրվում են կեղծ կորոնավիրուսային ՊՇՌ թեստեր։ Ընդամենը մեկ լաբորատորիայի անունից մինչև հարյուր կեղծ ՊՇՌ թեստ է տրվել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս փաստի մասին «Նեոլաբ» լաբորատորիան ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել է փետրվարին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է կեղծ փաստաթղթերի տպագրություն, կնիքի կամ բլանկի […]

̰
Թուրք հասարակական գործիչ Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել

18:35 25.10.2021

Թուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները նոր հայտարարություն են տարածել: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Twitter-ում այս երկրների դեսպանները նույնաբովանդակ գրառումն են կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 18-ին արված հայտարարության վերաբերյալ հարցերին ի պատասխան վերահաստատում են իրենց հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Թուրքական մամուլը դեսպանների այս հայտարարությունը համարել է հետքայլ հոկտեմբերի […]

̰
Թուրքիայում անտառներ հրդեհելու կասկածանքով ձերբակալված ռուսաստանցիներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում

18:14 25.10.2021

Անթալիայում ձերբակալված յոթ ռուս զբոսաշրջիկներին, որոնք կասկածվում են անտառներ հրդեհելու մեջ, սպառնում է  երկուսից յոթ տարվա ազատազրկում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրանց փաստաբան Դույգու Մեմիօղլուն։ Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել էին գլխավոր հյուպատոսությունից, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ հանգստացողները քայլարշավ են կատարել դեպի «Լիկյան արահետ» երթուղով: Ինչպես հայտնում է Anadolu-ն, զբոսաշրջիկները […]

̰
ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը

16:44 25.10.2021

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանն ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում, ցավալի համարելով այն, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները պարտավորված են եղել վճարել տուրքեր: Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Իրանահայ գրողների միության ներկայացուցիչները այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

16:24 25.10.2021

2021թ. հոկտեմբերի 24-ին իրանահայ գրողների միության ներկայացուցիչները՝ Վարանդ Քուրքչյանը, Էդվարդ Հարությունյանը, Ռուբեն Ավագյանը, Աշխեն Եղիայանը և Թորգոմ Հակոբյանը, այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դիվանագիտական աշխատանքի ավարտման կապակցությամբ հանդիպում ունեցել դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ ՀՀ դեսպանը, անդրադառնալով իրանահայ գրողների ազգանվեր գործունեությանը, ընդգծել է Հայաստան-Իրան միջմշակութային հարաբերությունների խորացման կարևորությունը և այս ոլորտում հետագա հաջողություններ մաղթել նրանց։ […]

̰
Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ

15:34 25.10.2021

Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ: Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ: Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ է ուղարկվել Թուրքիա, հաղորդել է Sputnik-ը:

̰
Թուրքիայում երկու պարաշյուտիստների բախումը հայտնվել է տեսանյութում

12:55 25.10.2021

Թուրքիայում փառատոնի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվել են ու ընկել ծովը։ Միջադեպը տեսանկարահանել և տեղադրել է Shot Telegram ալիքը: Դեպքը տեղի է ունեցել Օլուդենիզ առողջարանային գոտում։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 20 մետր բարձրության վրա մի մարդ ականատեսների աչքի առաջ պարաշյուտը բացելուց հետո բախվում մյուս պարաշյուտիստին։ Հետո նրանք սկսում են օդում պտտվելով իջնել։ […]

̰
Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ

12:31 25.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ […]

̰
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ

11:37 25.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 788 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 942 անձի մոտ, ապաքինվել է 4 650 հիվանդ։  

̰
Աֆղանստանում փոխհրաձգության հետևանքով 17 մարդ է մահացել

11:11 25.10.2021

Սա Հերաթում առաջին նման զինված բախումն է այն բանից հետո, երբ օգոստոսի 12-ին թալիբները վերահսկողություն են հաստատել քաղաքի վրա։

̰
BACK_TO_TOP