TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+14.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է  Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի մոտ անցկացված ցույցի մասնակիցներին

19:08 21.10.2021

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց: Հաղորդում է 1tv.ge-ն։ Բանտում գտնվող Սաակաշվիլին բանտախցի պատուհանից ողջունել է ցուցարարներին: «Միացյալ ազգային շարժման» անդամներն ու կողմնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին: Նրանք ասում են, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի: Ակցիան նախաձեռնել էր «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևը:

̰
Մոսկվան կողմ է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը․ Զախարովա

19:02 21.10.2021

Նրա խոսքով, «3+3» ձևաչափի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, և Ռուսաստանն, իր հերթին, աջակցել է այս նախաձեռնությանը:

̰
Մոսկվան ամեն ջանք գործադրում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու համար․ Զախարովա

18:26 21.10.2021

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում` վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են հոկտեմբերի 14-ին Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում։

̰
Մոսկվան հույս ունի, որ գերեվարված անձանց վերադարձի գործընթացը կշարունակվի․ Զախարովա

18:14 21.10.2021

Ընդհանուր առմամբ, կատարվել է 122 պահվող անձանց փոխանակում. Հայաստան է վերադարձվել 105 մարդ, Ադրբեջան՝ 17։

̰
Իրանի և Ադրբեջանի միջև ծագած հարցերը պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Զախարովա

18:05 21.10.2021

«Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ», – ասել է Զախարովան։

̰
Թուրքական հակահետախուզությունը բացահայտել է Իսրայելին առնչվող լրտեսական ցանց

16:42 21.10.2021

Թուրքիայում բացահայտվել է իսրայելական հետախուզական «Մոսադի» հետ կապ ունեցող լրտեսների ցանցը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT): Ազգային հետախուզական կազմակերպության մոտ 200 աշխատակից գործողություն է իրականացրել Թուրքիայի չորս նահանգում, որի արդյունքում հայտնաբերվել է երեքական հոգուց բաղկացած հինգ լրտեսական բջիջ, նշում է հեռուստաալիքը: Հոկտեմբերի 7-ին ոստիկանությունը […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքին կարող են միանալ նոր կուսակցություններ

15:15 21.10.2021

Թուրքիայում այժմ իշխող «Ժողովրդական» (Cumhur) դաշինքին ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը գալիք ընտրություններին կարող է մասնակցել կուսակցական նոր կազմով։ Այս մասին իր հոդվածում գրում է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներից Սելդա Գյունեյսունը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, լրագրողը հայտնում է, որ «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վերջին հանդիպման ժամանակ […]

̰
Իզմիրում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու անդամներ

14:22 21.10.2021

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի, փոխանցում է Ermenihaber-ը։ Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) քարոզչությամբ զբաղվելու, իսկ 2-ը՝ ՔԲԿ-ին անդամակցելու մեջ։ Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են մտնում նաև Թորբալը և Քարաբաղլար շրջանների ղեկավարները, որոնք քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են։ Թուրքական […]

̰
Բաքուն Թեհրանին է վերադարձրել Գորիս-Կապան մայրուղու վրա ձերբակալված իրանցի 2 վարորդներին

13:47 21.10.2021

Վարորդներն Իրանից ապրանքներ էին տեղափոխում Ստեփանակերտ:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք

12:46 21.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք, ապաքինվել է 2 896 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 680 182 դեպք: Ապաքինվել է ևս 2 896 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 622 181: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, համավարակի մեկնարկից […]

̰
Շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին. ԻԻՀ դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը

10:48 21.10.2021

Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին: «Ի պատասխան հոկտեմբերի […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

23:45 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման […]

̰
Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

22:24 20.10.2021

Թուրքիան Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում […]

̰
Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

21:40 20.10.2021

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ընդդիմությունը երեկվանից սոցիալական ցանցերում քննադատում է բյուջեի նախագծում տեղ գտած այդ […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը

20:27 20.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նախօրեին Աթենքում նախագահների մակարդակով անցկացված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը ի ցույց դնելու մեջ: Եռակողմ հայտարարությանը Եգիպտոսի մասնակցությունը Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները դեռևս […]

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարը Իրանում է

19:55 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է ժամանել  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, թուրք նախարարը հանդիպելու է  իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ։ Կողմերը  Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ վերջնական քննարկում են անցկացնելու։

̰
Սաակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարում թաքնվելու միջոցով

19:35 20.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն: Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 […]

̰
Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8%-ը

19:19 20.10.2021

Վրաստանում  պատվաստման գործընթացը կտրուկ դանդաղել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20 000 պատվաստում, ապա  նշվում է, որ հոկտեմբերին օրական կատարվել է ամենաշատը 9000 պատվաստում։ Վիրուսի տարածումն ու բացասական հետևանքները կանխելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական պատվաստել մինչև 30 000 մարդ: Պատվաստումը […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետաքննության շրջանակներում հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ

18:53 20.10.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի հատելու գործով հետաքննության շրջանակներում, դատավորի որոշման հիման վրա,  ձերբակալել է ևս մեկ անձի՝ 1989 թվականին ծնված Գ. Ն.-ին։ Գործով նույն մեղադրանքով իրավապահներն արդեն ձերբակալել են երեք մարդու: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության անվերապահ քողարկում: […]

̰
Թուրքիայում քուրդ կին ակտիվիստ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

18:46 20.10.2021

Թուրքիայում գործող  քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմավորման անդամ և ղեկավար լինելու» մեջ։ Ազատազրկման որոշումը կայացրել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը։ Նշենք, որ նախկինում մի քանի անկամ ձերբակալված և ազատ արձակված Այշե Գյոքքանը կալանավորվել և ազատազրկվել է […]

̰
Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

18:19 20.10.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը, տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, ինչպես նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում պետական նախարարը ներկայացրել է հետպատերազմյան […]

̰
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու

17:42 20.10.2021

Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: Հարությունյանի խոսքերով՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի այցի օրակարգում ընդգրկված են գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի կրկնակի երկարաձգմանն ու նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր:

̰
Թուրքիայում Աթաթուրքի արձանը կոտրելու համար քաղաքացի է կալանավորվել

16:35 20.10.2021

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։ Այդպիսի մի դեպք գրանցվել է Չանքըրըի Օրթա շրջանի դպրոցներից մեկում։ Մի քաղաքացի հարձակվել է դպրոցի բակում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա՝ կոտրելով այն։ Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը՝ միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննության և օպերատիվ գործողությունների […]

̰
Թուրքիան հաջողության չի հասել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման հարցում

14:31 20.10.2021

Թուրքիան կարող է ներառվել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում», քանի որ հաջողություն չի գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում։ Այս մասին գրում է անգլիական Financial Times թերթը՝ հայտնելով, որ այդ որոշումը հաստատվելու է հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք ժողովում։ Նշվում է, որ որոշման արդյունքում կարող են նաև նվազել օտարերկրյա ներդրումները դեպի Թուրքիա։ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք

12:24 20.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 57 301 թեստ, այստեղից 36 635-ը՝ հակագենի արագ թեստով և 20 666-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 9,11%, վերջին 14 օրը –8,79%, վերջին 7 օրը – 9,02%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչն առաջին անգամ կժամանի Վրաստան

23:56 19.10.2021

Վրաստան իր առաջին այցն է կատարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Ինչպես փոխանցում է «Ալիք մեդիա»-ն, հոկտեմբերի 19-20-ը Կոլոմինան կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի օկուպածված տարածքների շփման գծի հատվածներից մեկը և տեղում կծանոթանա […]

̰
Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործինչերը Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետներն են

23:17 19.10.2021

Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործիչները ընդդիմադիր «Ժողովրդահրանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներ, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներ Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօլղուն են։ Ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշով նրանք առաջ են անցնում անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, փոխանցում է Ermenihaber-ը; Այս մասին հայտնում է Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը՝ ներկայացնելով իր վերջին՝ «Թուրքիայի զարկերակը 2021թ․ սեպտեմբերին» սոցհարցման արդյունքները։ Ըստ […]

̰
Երկիրը չի կարող կանգ առնել այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի պատվաստվել. Իմնաձե

22:00 19.10.2021

«Աշնան վերջն ու ձմեռը շատ ծանր կլինեն, ու չպատվաստված բնակչության շրջանում հիվանդացության ցուցանիշը բավական բարձր կլինի»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն՝ նշելով, որ ամեն բան կախված է պատվաստված քաղաքացիների թվից, մինչդեռ այս պահին պատվաստված է բնակչության մոտ մեկ երրորդը միայն։ Ըստ Իմնաձեի՝ երբ երկրում բավականաչափ […]

̰
Բժիշկների խումբը խորհուրդ է տվել Սաակաշվիլիին հոսպիտալացնել

21:45 19.10.2021

Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից կազմավորված բժիշկների խումբը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու համար խորհուրդ է տվել նրան հիվանդանոց տեղափոխել կանխարգելիչ նպատակներով: Այս մասին լրագրողներին հայտնել է բժիշկներից Զուրաբ Պագավան։ «Կանխարգելման նպատակով, քանի որ կա առողջության վատթարացման մեծ հավանականություն, և ապահովագրված լինելու համար մենք հանձնարարական ենք տվել նրան (Սաակաշվիլիին) հոսպիտալացնելու վերաբերյալ», – ասել է […]

̰
Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիներից առաջին տեղում իրանցիներն են

20:39 19.10.2021

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են։ Ըստ վիճակագրության՝ սեպտեմբերին Թուրքիայում վաճառվել է 147.148 բնակարան։ Ամենաշատը տներ գնվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Օտարերկրացիներին վաճառված տների թիվն […]

̰
BACK_TO_TOP