13:00 31.10.2024
2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 […]
12:40 31.10.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի վերջին առաջարկը եղել է համաձայնեցված կետերով […]
22:08 30.10.2024
Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
16:55 30.10.2024
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները համակարգված ստանում են սպառնալից հաղորդագրություններ, վիրավորական հեռախոսազանգեր և ճնշումների են ենթարկվում երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։ «Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վարկաբեկմանը զուգահեռ ինտենսիվ են դարձել ճնշումները ընտրական հանձնաժողովի պաշտոնյաների վրա։ Նրանցից ոմանք վիրավորական զանգեր ու սպառնալից հաղորդագրություններ […]
16:32 30.10.2024
Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և հույսը դնում է երկկողմ հարաբերությունների կարգավորման և հանրապետության հետագա զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Վրաստանի ամենամոտ հարևան երկրներից է, մենք անտարբեր չենք մեր սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, միաժամանակ չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին և, ի տարբերություն […]
16:14 30.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ողջ ընդդիմությունը, ովքեր պնդում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, պետք է ցուցմունք տան դատախազությունում և ներկայացնեն փաստերը, այլապես կստացվի, որ ստում են։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եթե որևէ մեկը (Զուրաբիշվիլին և ընդդիմությունը) որևէ ապացույց ունի, ապա պետք է այն ներկայացնի համապատասխան […]
14:43 30.10.2024
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները լիովին մաքուր, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ընտրությունները լիովին արդար էին, ազատ, մրցակցային, թափանցիկության հետ կապված խնդիրներ չկան», – ասել է Կոբախիձեն: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը», որը հանդես է […]
11:39 30.10.2024
Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այս տարի արդեն կազմակերպվել են միջոցառումներ։«Այս տարվա վերջ […]
11:29 30.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով: «Ես խորապես անհանգստացած եմ երկրի վերջին շրջանի ժողովրդավարության հետընթացով», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը մտահոգված է Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունմամբ, որը «պատճենում է ռուսական օրենքները»։ Բայդենի խոսքով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «վարչական ռեսուրսի […]
22:55 29.10.2024
Մի շարք երկրներում կայացել է Աթաթուրքի մասին նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան, բայց եվրոպական պետություններում ֆիլմի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջացել: Անկարայում վստահ են, որ պատճառը հայ լոբբիստների սադրանքն է: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թուրքական մի կինոընկերություն նկարահանել է անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Աթաթուրքի մանկության տարիներին: Եվ ահա […]
22:15 29.10.2024
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է վարկաբեկել ընտրական էլեկտրոնային տեխնոլոգիաները։ Այս մասին ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները։ Արդեն մի քանի օր է, ինչ նախագահն անվստահություն է հրահրում տեխնոլոգիաների նկատմամբ տարբեր տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում՝ անհիմն, չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով»,- […]
21:28 29.10.2024
Վրաստանում «Վրացական երազանքը» խոսում է հաղթանակի մասին, բայց ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այս սցենարը անկանխատեսելի չէր՝ նկատի առնելով նախընտրական շրջանի իրողությունները: Այդ ընտրություններն ի՞նչ հետևանքներ կունենան ընդհանրապես տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը «Հեռանկարում»:
14:30 29.10.2024
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։ «Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այս հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշելու համար։ Ադրբեջանը բաց է քաղաքական երկխոսության և համագործակցության համար, բայց […]
14:08 29.10.2024
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել հոկտեմբերի 1-ի հարձակման համեմատ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ «Մենք պետք է Իսրայելին դնենք իր տեղը: Եթե Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) ցանկանում է խաթարել մեր անվտանգությունը, մենք նույնպես ունակ ենք վնասելու նրանց անվտանգությունը, և նրանք […]
21:25 28.10.2024
Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […]
18:43 28.10.2024
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Ազգային անվտանգության ծառայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։ ԱԱԾ տնօրենը նշել է, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման […]
17:40 28.10.2024
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ընթանում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Այս պահին օրենսդիր շենքի դիմաց տեղադրվում են մետաղական կոնստրուկցիաներ, բեմահարթակ։ Հարակից տարածքը հսկում են ոստիկանության աշխատակիցները, սակայն նրանք չեն խոչընդոտում իրականացվող աշխատանքներին։ Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմությանը կոչ էր արել երկուշաբթի երեկոյան […]
16:57 28.10.2024
Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա: «Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել […]
14:20 28.10.2024
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրական խախտումների մասին հաղորդումները, որոնք, ըստ նրա, «խաթարում են ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը»: «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն», – գրել է նա X սոցիալական ցանցում: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես […]
14:12 28.10.2024
Իրանը չի ծրագրում վերանայել միջուկային դոկտրինը իր տարածքին Իսրայելի կողմից վերջերս հասցված հարվածի ֆոնին՝ դրան տալով ռազմական բնույթ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Շաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին: CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի […]
22:30 27.10.2024
Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնել են արտակարգ իրավիճակների վարչությունը և նահանգային իշխանությունները: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 21:07-ին։ Այն խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք լքել են իրենց տները։
15:30 27.10.2024
Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Ռեզա Սաբաղիանը կոչ է արել վերանայել հանրապետության միջուկային և պաշտպանական դոկտրինը՝ կապված Իսրայելի հարվածների հետ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «ագրեսիա է իրականացրել Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղակի և անուղղակի աջակցությամբ»։ «Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների ագրեսիայի՝ մենք պետք է դիտարկենք այդ կռվարարների և ագրեսորների ձեռք […]
13:10 27.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության […]
21:55 26.10.2024
Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված զինվորականների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ երեկոյան հարվածի ժամանակ վիրավորված երկու իրանցի զինվոր մահացել են։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, […]
21:00 26.10.2024
2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի […]
16:53 26.10.2024
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 454 հազար 837 ընտրող, որը կազմում է ընտրողների 41,62 տոկոսը: Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում:
15:22 26.10.2024
Փոթիի 15-րդ ընտրատեղամասում մահացել է ԿԸՀ-ի 45-ամյա անդամը: Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամն ընտրատեղամասում իրեն վատ է զգացել, տեղամաս ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում:
14:43 26.10.2024
Վրաստանի Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։ «Այստեղ սարսափելի է, […]
14:05 26.10.2024
Թեհրանն իրեն «իրավունք և պարտավորություն» է վերապահում պաշտպանվելու այլ երկրների «ագրեսիվ գործողություններից»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական տարածքին Իսրայելի հարվածների ֆոնին։ «Ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի իրավասու մարմինները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք […]
13:12 26.10.2024
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 12.00-ի դրությամբ կազմել է 22,22%, հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Ժամը 12.00-ի դրությամբ ընտրատեղամասեր է եկել 776726 ընտրող, որը կազմում է 22,22 տոկոս»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն […]