11:05 26.10.2024
Իսրայելն ուրբաթ օրը երրորդ երկրների միջոցով նախազգուշացրել է Իրանին՝ Իսլամական Հանրապետության վրա մոտալուտ հարձակման մասին և պահանջեց չարձագանքել դրան՝ սպառնալով հակառակ դեպքում նույնիսկ ավելի հզոր հարված հասցնել: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Իսրայելն այդպիսով փորձում է կանխել հետագա էսկալացիան և սահմանափակել պատասխան հարվածների փոխանակումը երկու երկրների միջև։ «Իսրայելցիներն իրանցիներին […]
10:58 26.10.2024
Գիշերը ժամը 3-ի սահմաններում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին»՝ ի պատասխան «Իրանի ռեժիմի շարունակական հարձակումներին Իսրայելի դեմ»: Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում իրանական ռազմական օբյեկտներին, նշում է Reuters-ը։ Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի քանի ռազմաբազաներ հայտնվել են իսրայելական կրակի տակ, […]
21:40 25.10.2024
Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […]
15:42 25.10.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, հայտնում է Պետքարտուղարությունը: «Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», – ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև Գազայում ու […]
15:06 25.10.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կանոնակարգը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
17:05 24.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման […]
15:46 24.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ […]
15:19 24.10.2024
Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
21:50 23.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]
18:42 23.10.2024
Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։ Այս մասին տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հաստատել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարը: «Հարձակման հետևանքով, ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նա: Զոհերի և տուժածների թիվը չի հստակեցվում։ Tusaş-ն աշխարհի 100 լավագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններից մեկն է, որը զբաղվում է […]
18:18 23.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը արձանագրում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային ռազմավարության հիմքը լեգիտիմությունն է և իրենք հետևում են այդ ռազմավարությանը։ «Ազգային ժողովի կողմից վավերացրած կանոնակարգը, կարծում […]
17:48 23.10.2024
«3+3» ձևաչափը որպես Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկ չկա սեղանին, լինելու դեպքում անգամ Հայաստանը դա նպատակահարմար չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է «3+3» հարթակը լինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ: «Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ սեղանին դրված: Եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք […]
14:45 23.10.2024
Հայաստանը հակված է Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության, հայ ժողովրդի մեջ ռևանշիզմ չկա, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: «Մենք հակված ենք լիակատար խաղաղության: Մենք հակված չենք խաղաղության, […]
12:46 23.10.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և […]
17:52 21.10.2024
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան, հաղորդում է «Ալիք մեդիան»: Իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահին մեղադրում է Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետը խախտելու մեջ: Ըստ այդ ենթակետի՝ Վրաստանի նախագահը պետք է արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ իրականացնի կառավարության համաձայնությամբ: Հետևաբար՝ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահ Զուրաբիշվիլին խախտել է […]
16:40 21.10.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Բայդենի նամակն Ադրբեջանի նախագահին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։ Ուղերձում Ջո Բայդենն իր ուրախությունն է հայտնել, որ […]
15:49 21.10.2024
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: Այս մասին ասել է […]
15:22 21.10.2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակ քարտեզները չեն, որ կօգտագործվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասել է ԱԺ-ում սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նշել է, որ Գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ, 1979 թվականին անցել են […]
14:54 21.10.2024
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում 3 ժամ տևած քննարկումից հետո քվեարկությամբ ստացել […]
16:47 19.10.2024
2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են […]
16:00 19.10.2024
Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։ Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հռչակագրում ընդգծվել է նաև […]
12:44 19.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին չի մասնակցի, հայտնում է Ադրբեջանի կառավարությունը: Ռուսաստանը կներկայացնի երկրի վարչապետը: Ուկրաինան կոչ էր արել Արևմտյան պետություններին՝ բոյկոտել COP29-ի գագաթնաժողովը Բաքվում, եթե Պուտինը մասնակցի այդ միջոցառմանը: Անցյալ տարի Ռուսաստանի նախագահը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված COP28-ի գագաթնաժողովին:
18:37 18.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում […]
17:20 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր […]
15:23 18.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը: «Հարգելի՛ նախարար Ֆիդան, Հարգելի՛ նախարարներ և գործընկերներ, Կցանկանայի իմ երախագիտությունը հայտնել Թուրքիային և իմ գործընկեր Հաքան Ֆիդանին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման կազմակերպման համար։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև […]
14:08 18.10.2024
«Հեռանկարը» հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Մերձավոր արևելյան կոնֆլիկտին, դրա զարգացման հնարավոր սցենարներին: Հյուրը նաև խոսել է Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման հավանականության մասին՝ մերձավորարևելյան կոնֆլիկտի համատեքստում: «Այս փուլում Ադրբեջանը նույնպես «սպասիր և տես» դիրքում է գտնվում, քանի որ այդ տուրնուլենտային գոտին անկանխատեսելի է: Ադրբեջանը […]
11:22 18.10.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերում խոսել է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկման հնարավորության մասին: «Մենք պետք է բարձր գնահատենք դրա հավանականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք սրան և՛ որպես երկիր, և՛ որպես տարածաշրջան։Մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային պատերազմին»,-ասել է արտգործնախարարը։
10:35 18.10.2024
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովի 1-ին օրը գումարված նիստին, հայտնում է ermenihaber.am-ը։ Ժողովի շրջանակներում Գյուլերը հանդիպել է ռումինացի իր գործընկերոջ՝ Անգել Թիլվարի և բուլղարացի գործընկերոջ՝ Աթանաս Զապրյանովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերի՝ Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում «Մտադրությունների նամակ» […]
17:50 17.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին: Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում […]