TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանը հայտարարել է COVID-19-ի նոր բռնկման մասին

08:34 18.10.2021

Վրաստանի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի 5-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում համաճարակային իրավիճակը վատացել է 3 տարածաշրջաններում, որտեղ պատվաստման մակարդակը համեմատաբար ցածր է։ Իրավիճակն առավել լավ է Աջարիայում և Թբիլիսիում, որտեղ մարդիկ առավել ակտիվորեն են […]

̰
Ադրբեջանը լրացուցիչ գազի ծավալներ կմատակարարի Թուրքիային

19:59 17.10.2021

Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են Թուրքիա լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարելու շուրջ: Այդ մասին  հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Sputnik -ը: «Մինչև ձմեռային սեզոնի մեկնարկը բնական գազի մատակարարումների շուրջ մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ մինչև 2024 թվականը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր […]

̰
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները

18:51 17.10.2021

Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց կատարեց ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխայցելությունների կազմակերպման մասին։ ՀՀ […]

̰
F-35 -ների գումարը վերադարձնելու փոխարեն ամերիկյան կողմը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ

16:29 17.10.2021

Թուրքիան 1,4 միլիարդ դոլար է վճարել F-35 ինքնաթիռների ձեռք բերման համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է օդանավակայանում աֆրիկյան երեք երկրներ՝ Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ: Նա նշել է, որ թուրքական կողմը բանակցություններ է վարում այդ միջոցների վերադարձի վերաբերյալ։ «Ամերիկյան կողմը մեզ առաջարկեց այդ վճարման փոխարեն ստանալ F-16 կործանիչներ: Այս […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 581 նոր դեպք

15:01 17.10.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 581 նոր դեպք, ապաքինվել է 2 494 մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 662 334 դեպք, որից 612 481 հիվանդ ապաքինվել է, 9 468-ը մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 911 877 պատվաստում:

̰
Մահացել է երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի կինը

12:43 17.10.2021

Դերասան Վախթանգ Կիկաբիձեն կորցրել է  կնոջը, որի հետ նա գրեթե 60 տարի ապրում էր կատարյալ ներդաշնակության մեջ: Դերասանը խոստովանել է, որ այս բոլոր տարիներին սիրահարված է եղել իր Իրինային: Իրինան բալերտի հայտնի պարուհի էր, սակայն հանուն ամուսնու հրաժարվել էր կարիերայից և 6 – ամյա աղջկա հետ տեղափոխվել էր Կիկաբիձեի մոտ: Իրենց ամուսնության մասին խոսելիս 83- […]

̰
Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ

10:51 17.10.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ […]

̰
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել․ Բաղերի

19:23 16.10.2021

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին վստահություն հայտնելով Պակիստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ և կարևորելով երկու հարևանների միջև շփման ընդհանոր եզրերի առկայությունը, ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական համագործակցության ընդլայնումից բացի, երկու երկրները պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Պակիստան կատարած իր երկրորդ պաշտոնական այցի ավարտին, որը տևել է չորս […]

̰
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներին տարհանել են

19:09 16.10.2021

Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող բնակելիից կատարվել է բնակչության տարհանում: Այս մասին հայտնում է  1tv.ge-ն։ Բնակիչներին տեղափոխում են հյուրանոցներ, քանի որ, փորձագետների կարծիքով, շենքն ապրելու համար անվտանգ չէ: Փորձաքննության եզրակացության մասին բնակիչներն իմացել են  երեկոյան, որից հետո հեռացել են տարածքից: Բնակելին բաղկացած է հինգ մուտքերից, հինգերորդ մուտքը, որը փլուզված տան անմիջական հարևանությամբ է, մի քանի […]

̰
Իրանի զինված ուժերը հետ են մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում

18:47 16.10.2021

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հետ են մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում: Այդ մասին շաբաթ օրը Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին: «Հատուկ ջոկատների շնորհիվ մեզ հաջողվեց հետ մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում», – ասել է նա: Զինվորականը նշել է, որ […]

̰
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 համայնքներում և 42 ընտրատարածքներում

18:24 16.10.2021

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ 20 քաղաքներում և 42 մեծամասնական շրջաններում: Այս մասին շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԸՀ ներկայացուցիչ Նատիա Իոսելիանին: «Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20  քաղաքներում և գյուղական համայնքներում, ինչպես նաև տեղական մեծամասնական 42 ընտրատարածքներում»,- ասել է Իոսելիանին: Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա Վրաստանի հինգ խոշոր […]

̰
Վրաստանում հանրահավաք են անցկացնում Սաակաշվիլիի հակառակորդները

17:21 16.10.2021

  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի հարյուր հակառակորդներ  բողոքի ակցիա են անցկացնում Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ իր պատիժն է կրում երկրի նախկին առաջնորդը: Հաղորդում է TACC-ը։   Քրեակատարողական հիմնարկի մոտ մեքենաների երթևեկությունն արգելափակված է: Տեղում են ոստիկանության ուժեղացված ջոկատները: Ցուցարարները հայտարարել են, որ դեմ են Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջներին: Հիշեցնենք, նախկին նախագահՄիխեիլ […]

̰
Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել

15:30 16.10.2021

Բաքվի կենտրոնական մասում շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Metro City առևտրի կենտրոնի տարածքում, հայտնում է Sputnik Ադրբեջանը: Հրդեհի մակերեսը, ըստ ԱԻՆ-ի, կազմել է 300 քմ: Հրդեհի մարման համար գործի է դրվել 21 հրշեջ մեքենա և պետական ​​հրշեջ ծառայության 105 աշխատակից: Պետական ​​հրշեջ ծառայությունը հայտնել է, որ կրակը տարածվել է մոտակա մի քանի օբյեկտների վրա: Հարևան […]

̰ ̰
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները

13:38 16.10.2021

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է: Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության […]

̰
Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը

11:46 16.10.2021

Վրաստանում կառուցվում է Վերին Լարս տանող նոր ճանապարհ. խցանումների խնդիրը կլուծվի։ Վրաստանի Ռազմավիրական մայրուղու վրա սկսվել է Քվեշեթի-Կոբի հատվածի նոր թունելի շինարարությունը`անխափան տրանսպորտային կապեր ապահովելու համար: Քվեշեթի-Կոբին շրջանցիկ ճանապարհ է մայրուղու Կոբի-Գուդաուրի հատվածում: Ձմռանն այնտեղ հաճախ է առաջանում ձնահյուսի վտանգ՝ ժամանակ առ ժամանակ դառնալով ճանապարհի փակման պատճառ: Նախագիծը նախատեսում է 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհի, ինչպես […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 076 նոր դեպք

11:30 16.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 076 նոր դեպք: Ապաքինվել է ևս 1 126 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 609 987: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը խլել է 9 440 մարդու կյանք։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 906 882 […]

̰
Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել

08:55 16.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է առողջական վիճակի թեստ անցնել և դեղորայք ընդունել։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։ «Վերջին անգամ Սաակաշվիլիին տեսել են բանտում, 4-5 օր առաջ։ Դրանից հետո նրա վիճակը վատթարացել է, սակայն, ինչպես երևում է, ուժեղ օրգանիզմ ունի։ Սաակաշվիլին համաձայն է բժշկական կոնսիլիումի անցկացմանը, համաձայն է […]

̰
̰
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

22:22 15.10.2021

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»: Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ […]

̰
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում

20:52 15.10.2021

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ կանցկացվեն երկրի մեծ քաղաքներում, իսկ կուսակցության գործողությունների ծրագիրը կհրապարակվի շուտով: Հաղորդում է Aliq Media-ն։ Բեժաշվիլին նշել է, որ իրենց ծրագրի հիմնական մասերից մեկը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը, և նրանք կշարունակեն ​​ճնշում գործադրել ինչպես […]

̰
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո

19:55 15.10.2021

Ուկրաինացի պատգամավոր Լիզա Յասկոն բանտում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ցավոք, կարող եմ ասել, որ շատ էի նյարդայնանում նրա առողջության համար, քանի որ նրա հացադուլի 15-16-րդ օրն է: Նա շատ […]

̰
Վերապատրաստման ծրագրով Մոսկվա են մեկնել ՀՀ դատախազները

19:23 15.10.2021

Մինչև հոկտեմբերի 26-ը Մոսկվայում, ՌԴ դատախազության համալսարանում կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում: Հայաստանի Հանրապետության դատախազներին […]

̰
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ

16:54 15.10.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 15-ին դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 12-ին, 1 դոլարի դիմաց՝ 9.0398 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի […]

̰
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

16:38 15.10.2021

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի տեքստիլ գործարաններից մեկում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներն այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում հրդեհը մարելու ուղղությամբ։ Գործարանի շենքից մոլեգնած հրդեհի ծուխը նկատելի է քաղաքի մի շարք կողմերից։

̰
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության վերաբերյալ

16:30 15.10.2021

2021թ. հոկտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին և առկա խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

̰
Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլերը կմեկնի Թուրքիա

16:08 15.10.2021

Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այց է կատարելու Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլերը Թուրքիա է ժամանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում վերանայելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները և քննարկելու են համագործակցությունն ընդլայնելու համար իրականացվելիք քայլերը: Հանդիպման […]

̰
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Թալիբանի արտաքին գործերի ղեկավարները

15:02 15.10.2021

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Աֆղանստանում Թալիբանի ձևավորած ժամանակավոր կառավարության արգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողներ է ներկայացրել քննարկված հարցերը՝ նշելով, որ Թալիբանի կառավարությանը մի շարք խորհուրդներ են տվել: Խորհրդների թվարկելիս Չավուշղօլուն նշել է Աֆղանստանի միասնության համար ներառական քաղաքականության անհրաժեշտության […]

̰
Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից

14:06 15.10.2021

Թուրքիան մինչև 2024 թվականը հավելյալ գազ կստանա Ադրբեջանից, ինչը թույլ կտա առանց խնդիրների հաղթահարել էներգակիրների մատակարարման հարցում առաջ եկած համաշխարհային ճգնաժամը։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրք նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով մատակարարվելիք 11 միլիարդ խորանարդ մետր հավելյալ […]

̰
Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

11:34 15.10.2021

Երեկ Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը: N17 հաստատության խոհանոցում հրդեհ էր բռնկվել երեկ՝ ժամը 14:20-ի սահմաններում:Խոհանոցը գտնվում է դատապարտյալների կացարանից հեռու: N17 հաստատությունը գտնվում է Ռուսթավիում գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներից հեռու (N5, N6, N12, N16):

̰
BACK_TO_TOP