TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վերջին շրջանի լարվածությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

11:16 13.10.2021

Վերջին շրջանի լարվածությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը, նշել բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: «Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Կողմերը նշել են, որ վերջին շրջանի հռետորաբանությունը վնասում է երկու երկրների հարաբերություններին, և բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության […]

̰
Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային

09:52 13.10.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ «Դա բացառված է։ Բացի այդ, որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։ Սաակաշվիլին ցանկացած երկիր կկարողանա մեկնել առնվազն 6 տարի հետո։ Այս իրողությունը նա պետք է գիտակցի։ Ինչ վերաբերում է նախագահի կողմից ներում շնորհելուն, ապա Սալոմե Զուրաբիշվիլին իր […]

̰
Սաակաշվիլիին տեղափոխել են մենախուց

08:54 13.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտում տեղափոխել են մենախուց։ Դա արվել է իր իսկ ցանկությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քաղաքական գործիչը հրաժարվել է խցում մնալ այլ բանտարկյալների հետ։ Բանտի ղեկավարությունը հաշվի է առել նրա ցանկությունը։ Գերատեսչությունը հերքել է նաև այն տեղեկությունը, թե քաղաքական […]

̰
Իրանը հայտարարել է Ադրբեջանում ահաբեկիչների առկայությունն ապացուցող փաստաթղթեր ունենալու մասին

20:45 12.10.2021

Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան: «Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, […]

̰
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը

19:18 12.10.2021

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Լիսաբոնում ընդունված բանաձևում։ «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը, այս երկրներում ապակայունացման, եվրաատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու և էսկալացիա հրահրելու Ռուսաստանի փորձերը»,- ասված է բանաձևում: ԽՎ-ի փաստաթուղթը կոչ է անում նաև Հյուսիսատլանտյան […]

̰
Էրդողանն ու Բայդենը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպեն․ Քալըն

18:15 12.10.2021

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք […]

̰
ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի ղեկավար է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչը

17:18 12.10.2021

ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի ղեկավար է ընտրվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ երեքշաբթի օրը տեղի է ունեցել Մշտական ​​խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

̰
ԱՄՆ-ի կողմից F-15 կործանիչների տեղակայումը Հունաստանում անհանգստացրել է թուրքերին

15:21 12.10.2021

ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում: Ուշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

14:00 12.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային։ «Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին: Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»: Հիշեցնենք, որ Բաթումում բնակելի շենք է մասնակի փլուզվել, որի հետևանքով կան […]

̰
Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը

12:09 12.10.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 12-ի առավոտյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 11-ին, 1 դոլարի դիմաց՝ 9.0185 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 774 նոր դեպք

11:38 12.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 774 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում ապաքինվել է ևս 1 623 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 մարդ: Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 10,01 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 6,58 տոկոս: Բացի այդ, հոկտեմբերի 11-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք, […]

̰
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

09:31 12.10.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգ) մեծ պալատը, դիտարկելով ադրբեջանական կողմի բողոքը, ուժի մեջ է թողել մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է Լապշինին 30 000 հազար եվրո փոխհատուցում վճարել: «Ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանն այդպիսի որոշում […]

̰
Թուրքիայի համբերության բաժակը լցվել է Սիրիայում ահաբեկիչների վերջին «հարձակումների» պատճառով․ Էրդողան

22:17 11.10.2021

Թուրքիայի համբերության բաժակը լցվել է Սիրիայում ահաբեկիչների վերջին «հարձակումների» պատճառով, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի սեփական ուժերով վերացնենք Սիրիայից բխող սպառնալիքները», – ասել է նա ազգին ուղղված հեռուստաուղերձում: Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, երկրի զինված ուժերը հարևան պետության հյուսիսում ոչնչացրել են հինգ ահաբեկչի՝ ի […]

̰
Թուրքիայի հարավում ռուս զբոսաշրջիկ է մահացել

21:03 11.10.2021

Թուրքիայի հարավի Անթալիա նահանգում ռուս զբոսաշրջիկ է մահացել, նրա մահվան պատճառը պարզվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ «Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Ռուսաստանի 1977 թվականի ծնված քաղաքացու մահվան փաստը, որը ընտանիքի հետ գտնվում էր Անթալիայի նահանգում հանգստի ժամանակ։ Մահվան պատճառը պարզվում է», – հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները […]

̰
Թուրքիայում գործազրկությունը հասել է 12․1 տոկոսի

20:31 11.10.2021

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2021 թվականի օգոստոսին նախորդ ամսվա համեմատ Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 11․000–ով՝ հասնելով 965․000 –ի։ Այսպիսով, գործազրկության մակարդակը հասել է 12․1 տոկոսի։ Աշխատանք ունեցողների թիվը  2021թ․ օգոստոսին նվազել է  14․000-ով՝ կազմելով 28 մլն 706․000 կամ աշխատունակ բնակչութան 45 […]

̰
Հրապարակվել է Լիբանանում վառելիքի պահեստարանում խոշոր հրդեհի տեսանյութը

20:16 11.10.2021

Կրակի տարածման սպառնալիքի պատճառով լիբանանյան բանակը հարակից տարածքներից տարհանել էր բնակչությանը։

̰
Վրաստանում պատվաստման տեմպերը նվազում են, վարակի տարածման օրական ցուցանիշը՝ աճում

19:35 11.10.2021

Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը նվազել է, այն չի հասնում 10.000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել օրական մինչև 30,000 պատվաստում: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,874,845 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է 1.000.785 մարդ, կամ չափահաս բնակչության 35.2%-ը: Լիովին […]

̰
Թուրքիայի քաղաքացիների 53.7%-ի կարծիքով՝ Էրդողանը գալիք ընտրություններում կկորցնի իշխանությունը

19:27 11.10.2021

Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե, ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի, թե կպարտվի գալիք ընտրություններում։ Հարցման մասնակիցների 53.7 տոկոսը կարծիք է հայտնել, որ ԱԶԿ-ն գալիք ընտրություններում կորցնելու է իշխանությունը, իսկ 37.8 տոկոսը նշել […]

̰
Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են մեկնարկում

19:15 11.10.2021

Զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին դիմակայելու տեղական ՀՕՊ համակարգերի գնահատմանը։

̰
ՆԱՏՕ-ի երկրները պետք է որոշեն, թե երբ Վրաստանը և Ուկրաինան  պատրաստ կլինեն անդամակցել․ Ստոլտենբերգ

18:52 11.10.2021

ՆԱՏՕ-ի երկրները պետք է որոշեն, թե ձգտող երկրները՝ Վրաստանը և Ուկրաինան, երբ կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին և պատրաստ կլինեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ուրիշ ոչ ոք չի կարող դա անել,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Ըստ Յենս Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Բարենցի ծովից մինչև […]

̰
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է անհնար Սաակաշվիլիի արտահանձնումը

18:32 11.10.2021

Վրաստանի  նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինա բացառվում է, Կիևից ոչ մի հարցում չի ստացվել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Դա բացառվում է․ ես հաստատում եմ 100%-ով: Նախ՝ ոչ ոք ( Ուկրաինայում՝ խմբ.) չի պահանջում նրա արտահանձնումը, և նույնիսկ եթե նրանք խնդրեն, ոչ ոք նրան չի հանձնի: Նա ստիպված կլինի առնվազն վեց տարվա պատիժ […]

̰
Բելգրադում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուին

18:07 11.10.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին: Չավուշօղլուն […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել

15:55 11.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

̰
«Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի». թուրք նախկին նախարար

13:35 11.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է […]

̰
Սիրիայի արտգործնախարարը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը

12:48 11.10.2021

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը մեկնաբանել է Մոսկվայում կայացած Սիրիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դա Ասադի լավագույն բանակցություններից մեկն էր: Մեր դաշնակից Ռուսաստանի հետ որևէ անհամաձայնություն չունենք ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Միկդադը: Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ օտարարերկրյա ուժերը պետք է դուրս գան Սիրիայի տարածքից: Ըստ նրա՝ Անկարան պետք է […]

̰
Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5մլն լիրա փոխհատուցում

12:46 11.10.2021

Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք

12:27 11.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 848 մարդ, ևս 23-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 635 583 դեպք, որից 602 372 հիվանդ ապաքինվել է, 9 269-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 […]

̰
Վրաստանում սգո օր է

11:20 11.10.2021

Վրաստանում սգո օր է: Պետական ​​դրոշները իջեցված են երկրի բոլոր վարչական շենքերի վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Բաթումում բնակելի շենքի փլուզման զոհերի։ Բաթումում՝ Մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել էր: Զոհվել է 9, վիրավորվել՝ 1 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը շենքի […]

̰
Վրաստանի արդարադատության նախարարությունը հերքել է Սաակաշվիլիի բժշկի խոսքերը նրա առողջության մասին

11:16 11.10.2021

Սաակաշվիլիի աջակիցները նաև ակցիա էին անցկացրել Վրաստանի խորհրդարանի առջև՝ պահանջելով ազատ արձակել նրան:

̰
Բաթումի հիվանդասենյակներից մեկում կախովի առաստաղը փլուզվել է

10:52 11.10.2021

Բաթում քաղաքի Իաշվիլու անվան մայրերի և երեխաների կենտրոնական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկի կախովի առաստաղը փլուզվել է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Վթարի պահին պալատում է եղել չորս երեխա, ոչ ոք չի տուժել: Միջադեպի վերաբերյալ ականատեսները տեղեկատվություն և տեսանյութ են տարածել սոցցանցում: Վթարի պատճառով դժգոհ ծնողները ոստիկանություն են կանչել կլինիկա։ Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կլինիկայի […]

̰
BACK_TO_TOP