11:15 15.10.2021
Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և մաֆիայի միջև կապերի մասին բացահայտումների շնորհիվ հայտնի դարձած հանցավոր խմբավորման ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել, փոխանցում է Ermenihaber-ը։ Փեքերը Twitter-ում արած գրառումներում պնդել է, որ կա «մահվան ցուցակ», որի մեջ բացի իրենից ներառվել են նաև իր գրառումները, հայտարարությունները հանրայնացնող ընդդիմադիր լրագրողներ: Փեքերն ակնարկել է, որ հնարավոր մահափորձերի հետևում […]
10:54 15.10.2021
Սամցխե-Ջավախեթի շրջանի Նինոծմինդայի Սամեբա գյուղից 12 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:51-ին, էպիկենտրոնը՝ 3 կմ խորության վրա: Նշենք, որ վերջերս երկրի հարավ-արևելքում՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի) հարող տարածքը ակտիվ […]
22:56 14.10.2021
Մեծ Բրիտանիայում գործող «Global English Editing» ընկերությունը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն են գիրք կարդում։ Ըստ այդմ՝ ընթերցանության հարցում աշխարհում առաջատարը Հնդկաստանն է։ Գրքի ընթերցանության ինդեքսը ձևավորվում է ըստ այն ժամանակահատվածի, որը շաբաթական տրամադրվում է ընթերցանության համար։ Ցանկի առաջին տասնյակի երկրներից 6-ն ասիական, իսկ 4-ը եվրոպական են։ Առաջին եռյակում Հնդկաստանը (10 ժամ […]
21:15 14.10.2021
Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ավեստա» հրատարակչատունն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում՝ նշելով, որ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Միրզա Մեթինի բանախոսությամբ Մարդինում իրականացվելիք զրույցը։ Դրանից հետո իրենք ստիպված են եղել […]
20:36 14.10.2021
Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը: Ըստ Ֆավրիզ Շահբազովի, հաջորդ տարի ադրբեջանական բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա պետք է ավելանա մինչև 16 միլիարդ խորանարդ մետր: «Հարավային միջանցքով նախատեսվում է արտահանել 16 միլիարդ խորանարդ մետր: Այս ծավալի կհասնենք 2022 թվականին: 6 միլիարդ […]
20:18 14.10.2021
Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների […]
19:58 14.10.2021
Վրաստանի առողջապահության նախարարությունը ստեղծել է բժիշկների խումբ, որը պետք է հետազոտի և վերահսկի Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցել են արդարադատության նախարարն ու հանրային պաշտպանը: Առողջապահության նախարարի խոսքերով՝ բժիշկների խումբը Սաակաշվիլիի հետ կհանդիպի վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո: Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքերով՝ միջգերատեսչական […]
19:23 14.10.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նախագահականի կողմից ներկայացված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:
19:05 14.10.2021
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույց է անցկացվում։ Հաղորդում է Aliq Media-ն: Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակված է։ Տեղում են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները: Տարածքում են գտնվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, նկատվում է նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տեղաշարժ։ Ավտոբուսներով տարածք են բերվել նաև […]
18:25 14.10.2021
Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում […]
17:53 14.10.2021
Ակնկալվում է, որ ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում:
14:20 14.10.2021
Թուրքիան առաջիկայում պատրաստվում է հիմնել սեփական արտադրության մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Վերջինիս խոսքերով՝ դա թույլ կտա Թուրքիային ՀՕՊ համակարգերի առումով նվազեցնել կախումը երրորդ երկրներից: Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան արդեն ունի սեփական արտադրության փոքր հեռահարության և միջին HİSAR A+ и HİSAR O+ ՀՕՊ համակարգեր, փոխանցում […]
13:35 14.10.2021
Թուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել թուրքական զինված ուժերի հնարավոր ռազմական նոր գործողությունը Սիրիայի քրդերի դեմ: Ավելի վաղ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ արտգործնախարարը ակնարկել էին նշյալ ռազմագործողության մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռազմական գործողությունները քրդերի դեմ իրականացվելու են Մանբիչ, Թել Թեմիր, Այն Իսա և Թել Ռըֆաթ շրջանների ուղղությամբ: Turkiye պարբերականը հարցազրույց է անցկացրել Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների […]
12:50 14.10.2021
Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրները, հղում անելով անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, նշում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ ուժերով իրականացրած օպերացիայի ժամանակ 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։ Ըստ տեղեկության` վերոնշյալ […]
12:14 14.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 649 407 դեպք: Ապաքինվել է ևս 1 982 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 607 563: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, ընդհանուր՝ 9 221։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 […]
09:54 14.10.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին, 6 837 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի վարակի դեմ, փոխանցում է Ալիք Մեդիան։ Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը չի հասել 10 000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարում օրական պատվաստել մինչև 30 000 մարդու: Հատկապես նվազել է առաջին դոզայով պատվաստման մակարդակը: Նախորդ օրվա […]
23:57 13.10.2021
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի խոսքերով՝ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու բանտարկյալների՝ իրենց երկրում պատժի մնացած ժամկետը կրելու համար, հաղորդում է Mehr-ը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ: Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էին […]
23:49 13.10.2021
Վրաստանում գրեթե երկու շաբաթ առաջ ձերբակալված այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ մինչեւ ձերբակալվելը հասցրել է հայրենիքում ուտել միայն մեկ խինկալի: Սոցցանցերում ավելի վաղ հրապարակվել էր Թբիլիսիի բնակարանում Սաակաշվիլիի ձերբակալության տեսագրությունը ։ Ձայնագրության մեջ նկատելի էր, որ սեղանին դրված էր խինկալիի տուփն ու սպիրտային խմիչքները։ «Ես այցելել եմ Բաթում, Քութայիս, Փոթի, […]
22:05 13.10.2021
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների […]
21:53 13.10.2021
Թուրքիայի Իզմիր նահանգի բժշկական պալատի խորհրդի անդամ պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտնել է, որ թուրք բժիշկները փնտրում են արտերկիր մեկնելու ուղիներ: Պարզվել է, որ լիարժեք ուսում ստացած ավելի քան 3000 բժիշկ վերջին երկու տարում մեկնել են արտագնա աշխատանքի՝ Թուրքիայում բուժաշխատողների վրա առկա ճնշումների, բռնությունների և աշխատավարձերի բացակայության պատճառով: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտարարել […]
20:38 13.10.2021
Թուրքական մամուլում և վերլուծական շրջաններում շարունակում են խոսել Սիրիայում Թել Ռըֆաթի ուղղությամբ քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին: Այդ հարցի շուրջ թուրք պահեստազորային գեներալ-լեյտենենանտ, վերլուծաբան Նայիմ Բաբուրօղլուն թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի հետ կիսվել է իր կանխետսումներով և մտքերով: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Օրերս Թուրքիայի նախագահը կառավարության ժողովից հետո ակնարկեց, որ Թուրքիայի «համբերության […]
19:53 13.10.2021
Ադրբեջանն ազատ է արձակել սեպտեմբերին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին՝ սահմանի անօրինական հատման համար, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը: «Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո Բաքուն ազատ արձակեց իրանցի վարորդներին»,- գրում է թերթը: Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները մտքեր էին […]
19:46 13.10.2021
Ուկրաինացի դիվանագետները մշտական կապ ունեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով Միխեիլ Սաակաշվիլիի ՝ Ուկրաինա հնարավոր արտահանձնման մասին հարցին: «Մենք մշտական կապ ունենք Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Իրավաբանները մուտք ունեն նրա մոտ, հյուպատոսն անարգել մուտք ունի: Նրա հետ արդեն տեղի […]
19:25 13.10.2021
Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Բեն Կնապենը պատասխանել է օգոստոսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Դերկ յան Էպինկի հասցեագրած գրավոր հարցերին, որոնք վերաբերում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դատական վճիռների մեջ ներգրավված ադրբեջանցի դատավորներին և դատախազներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը, մասնավորապես, հաստատել է ադրբեջանական դատարանների կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ապօրինի […]
18:54 13.10.2021
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմաններին: «Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն մի քանի անգամ այցելել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը գտնվում […]
16:27 13.10.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»: Չավուշօղլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ […]
16:21 13.10.2021
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Հանդիպումը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի բացման խոսքով: «Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու […]
15:53 13.10.2021
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ […]
14:40 13.10.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Halk TV հեռուստաալիքին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ հարցազրույցում նրա առաջ քաշած թեզի՝ Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։ «Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում […]
13:57 13.10.2021
Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ «Կցանկանա՞ք պատգամավոր ընտրել «արտոնյալ քվեով» հոդվածում հեղինակը նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորները երկու վախով են տառապում․ «Առաջինը, առանց այդ էլ, գիտեք․ ընտրություններում ԱԶԿ-ի հնարավոր պարտությունն է։ Իսկ երկրորդը ընտրացուցակի մղձավանջն է․․․ […]