15:58 20.09.2021
Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: Փոխնախարարը նախ նշեց, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին: «Մինչև 2022-ի […]
14:25 20.09.2021
Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքերով ՝ բանակցությունների օրակարգը ամենալայնն է լինելու ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ […]
13:42 20.09.2021
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել թուրքական կողմին հունական տարածքային ջրերում «ապօրինի ձկնորսության իրականացման» համար: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ «Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեր ազգային ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև եվրոպական ձեռքբերումների պաշտպանության շրջանակներում Անկարայում Հունաստանի դեսպանատանը հանձնարարել է բողոք հայտնել մեր տարածքային ջրերում թուրքական ձկնորսական նավերի […]
12:09 20.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, ապաքինվել է 3 534 մարդ: Վերջին մեկ օրում մահացել է 34 պացիենտ: Տեղեկկությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 595 926 դեպք, ապաքինվել է 563 926 քաղաքացի, մահացել՝ 8 575-ը։ Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 655 040 մարդ:
14:36 19.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 501 նոր դեպք, ապաքինվել է 1 954 մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 595 264 դեպք, այստեղից ապաքինվել է 554 618 վարակված, մահացել է 8 541 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 646 441 մարդ, օրական ցուցանիշը՝ 25 […]
14:01 19.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը: «Իրանը մեծ կարևորություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»,- mehrnews.com-ի փոխանցմամբ՝ ասել է Խաթիբզադեն։ Նա նաև հիշեցրել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է:
12:19 19.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց […]
10:48 19.09.2021
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մեկնաբանել է հանրապետության մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ), հաղորդում է CGTN- ը: Ռաիսին ՇՀԿ -ին Իրանի լիիրավ անդամակցությունը «դիվանագիտական հաջողություն» է անվանել: Նա նշել է, որ հանրապետության ներկայությունը կազմակերպությունում ստեղծում է ամուր տնտեսական կապեր երկրների միջև և նշանակում է Իրանի ներառումը Ասիայի տնտեսական ենթակառուցվածքներում: Նա կոչ է արել հանրապետության ԱԳՆ-ին և […]
19:43 18.09.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի օրվա տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է բժիշկների 58 տոկոսը, իսկ 76 տոկոսը՝ առաջին դեղաչափով: Բացի դրանից, Գամկրելիձեն ևս մեկ անգամ հաստատել է այն կարծիքը, որ բուժանձնակազմի և ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: «Ես ունեմ ամփոփ վիճակագրություն, որտեղ բժիշկների առնվազն 76%–ը պատվաստվել է […]
19:27 18.09.2021
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք ուրախ ենք հայտարարելու մի քանի դրամաշնորհներից առաջինը՝ ուղղված Վրաստանում COVID-19-ի ազդեցության խնդրի լուծմանը: Zinc Network ցանցի հետ համատեղ մենք կմշակենք սոցիալական գովազդներ, որը կփարատի բնակչության շրջանում պատվաստումների շուրջ առասպելները և կխոսի պատվաստանյութի դրական կողմերի մասին, ինչպես նաև […]
18:36 18.09.2021
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի կոմիտեն կողմ է արտահայտվել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի պատգամավորական մանդատի դադարեցմանը՝ իր իսկ դիմումի հիման վրա: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նիկա Մելիան խորհրդարանին էր դիմել հուլիսի 29-ին՝ իրեն պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:
17:52 18.09.2021
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հայտարարություն է տարածել գաղտնի նյութերի տարածման կապակցությամբ, որում նշվում է, որ այդ նյութերի ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ տվյալ գրառումները, ամենայն հավանականությամբ, կեղծված չեն և մշակված են ՊԱԾ-ի կողմից: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ IDFI-ը նաև ենթադրում է, որ համացանցում շրջանառվող գաղտնի նյութերը պարունակում են 2014-2021 թվականների գրառումներ: Կազմակերպությունը նշում է նաեւ, […]
17:10 18.09.2021
Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումի հանդիսատեսին կներկայացնի «Մեղադրական եզրակացություն» և «Հին վրացական վոդևիլներ» բեմադրությունները։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Բաթումի հյուրախաղերը գրեթե մեկ ամսով հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։ Բաթումի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»-ը։ Սա թատրոնի խաղացանկի՝ վրացերենով միակ ներկայացումն է։ Սեպտեմբերի 30֊ին «Հին վրացական վոդևիլներ»-ը` […]
14:47 18.09.2021
ՌԴ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական առաքելության նպատակներին: «Ընտրությունների նկատմամբ դիտորդական առաքելությունը կլինի արդյունավետ ու կնպաստի ժողովրդավարության հետագա ամրապնդմանը և Ռուսաստանի Դաշնության ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը: Հաշվի […]
11:18 18.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 997 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում ապաքինվել է 1 232 մարդ, մահացել՝ 52 մարդ:
20:50 17.09.2021
Հորդառատ անձրևները երեկ երեկոյան Քոբուլեթիի ինը գյուղերում սողանքների պատճառ են դարձել, երկու ընտանիք տեղափոխվել է անվտանգ տարածք: Վարարած Աճղվա գետը հեղեղել է Քոբուլեթիի ավտոկայանի տարածքը, շուկան և մի քանի փողոցներ, ինչպես նաև Գիլաուրիի բնակավայրը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Քաղաքապետարանը գյուղերում շարունակել է աղետի վերացման աշխատանքները: Ճանապարհները մաքրվում են սողանքներից: Ըստ Աջարիայի ավտոճանապարհային վարչության, այն արդեն մաքրված […]
20:43 17.09.2021
Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ն չի ենթարկվելու որևէ շանտաժի։ «Թուրքիան փախստականներին օգտագործում […]
20:23 17.09.2021
ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են նախատեսում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) մանրամասներ է հայտնում ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ ներկայացված նախագծերի մասին։ Մասնավորապես, 579-րդ նախագծով առաջարկվում է ուսումնասիրել և զեկույցով ներկայացնել, թե արդյոք թուրքական «Ülkü […]
20:16 17.09.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Վրաստան և ուսումնասիրել կլինիկաների գործունեությունը: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ի ներկայացուցիչները որևէ մտահոգություն չեն հայտնել կորոնավիրուսի բուժման արձանագրության վերաբերյալ, որին հետևում են վրացական կլինիկաները` ասում են մասնագետները: Վերջին ժամանակներում սոցցանցերում Վրաստանի առողջապահական ոլորտին լայնորեն մեղադրում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին ոչ ճիշտ բուժելու մեջ` մատնացույց անելով մահացության ցուցանիշի զգալի աճը: Թբիլիսիի ինֆեկցիոն […]
19:46 17.09.2021
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, նոր որոշում է ընդունել Թուրքիայի վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հանձնաժողովը քննել է թուրք հայտնի հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կալանքից ազատ արձակելու մասին ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման հարցը: ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ ևս […]
17:00 17.09.2021
Անկարայում մեկնարկել է Ղրղզստանում ձերբակալված և Թուրքիա ուղարկված Սափաթ կեղծանունը կրող դպրոցական ցանցի ղեկավար Օրհան Ինանդըի դատավարությունը, հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական կողմի՝ նա առնչություն ունի գյուլենական շարժման հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց: Ըստ տեղեկության՝ Ինանդըի փաստաբանը միջնորդություն էր իրականացրել՝ դատարանից խնդրելով ժամանակավորապես ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: […]
16:34 17.09.2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի 3 քաղաքացիների նկատմամբ։ Ինչպես հայտնում է BBC-ն, ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ։ ԱՄՆ կառավարության պատժամիջոցները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ֆինանսական աղբյուրները վերացնելու ուղղությամբ կատարվող գործողությունների շրջանակներում են:
15:07 17.09.2021
Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես՝ լեռնագնացությանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Տեղի է ունենում նաև կեղտի […]
14:36 17.09.2021
Դուշանբեում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են համագործակցության փաստաթուղթ, որը ենթադրում է Իրանին կազմակերպություն ընդունելու գործընթացի մեկնարկ: Այս մասին հայտարարվել է ուրբաթ օրը՝ գագաթնաժողովի ժամանակ: «Իրանի Իսլամական Հանրապետությանը ՇՀԿ ընդունելու ընթացակարգի մեկնարկի մասին», – հայտարարվել է ստորագրված փաստաթղթի անվանումը: Ուրբաթ օրը Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները Իրանին ընդունել են այդ […]
12:05 17.09.2021
ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարար է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի՝ «Ալ Քաիդայի» ֆինանսավորման աղբյուրները վերացնելու մտադրությամբ։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել […]
08:20 17.09.2021
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկրներ պայմանավորվել են շարունակել մարդասիրական օգնության ցուցաբերումն Աֆղանստանին։ Որոշման մասին, որն ընդունվել է Էր Ռիադում արաբական միապետությունների ԱԳ նախարարների նիստի արդյունքներով, հայտնում է «Ալ Արաբիան»։ Նրանք աֆղան ժողովրդի կողքին գտնվելու պատրաստակամություն են հայտնել՝ կոչ անելով տարբեր ուժերի ամեն ինչից վեր դասել համապետական շահերը։ ԱՄԷ-ն ու Կատարը Պարսից ծոցի […]
23:30 16.09.2021
«Financial Times» միջազգային գործարար թերթում աֆղան փախստականների հարցերի վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակվել, որում անդրադարձ կա նաև խնդրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հոդվածում նշվել է, որ Թալիբանից փախչող աֆղանները շարունակում են գալ Իրան և Թուրքիա, նրանց մի մասը փորձում է հասնել Եվրոպա և սպասվում է, որ աֆղանական գաղթը նոր […]
20:09 16.09.2021
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է: Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով: Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել […]