12:44 23.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 2 646 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ: Այս պահի դրությամբъ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 602 065 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 570 443, զոհվել է 8 711 անձ:
09:49 23.09.2021
Նախարարը հավելել է, որ միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերը՝ երկրի հյուսիսում բռնազավթված տարածքների ազատագրման հարցում։
22:59 22.09.2021
Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է քրդական հարցին, որը վերջին օրերին թուրքական մեդիատիրույթի օրակարգում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս թեման ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը լուծելու համար լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Ըստ քեմալականների առաջնորդի՝ […]
19:38 22.09.2021
«Էնկա Ռինիուեբլս» ընկերությունը, որը պետք է կառուցեր «Նամախվանի ՀԷԿ»-ը, խզում է Վրաստանի հետ պայմանագիրը: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ: «2019 թվականի ապրիլի 25-ին, մեր ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «ENKA Renewables»-ը, Վրաստանի հետ կնքեց երկար ժամանակ շարունակ ընթացող Նամախվանի կասկադի հիդրոէլեկտրակայանի նախագծի մշակման, կառուցման, կառավարման և շահագործման մասին համաձայնագիր: Ընկերությունը վրացական պետությանը տեղեկացնում […]
19:25 22.09.2021
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ասել է, որ, գաղտնի ձայնագրությունների արտահոսքի հետ կապված, Վրաստանի դեսպանը կանչվել է Բրյուսելում գտնվող ԵՄ գրասենյակ, որտեղ նրան տեղեկացրել են ԵՄ դիրքորոշման մասին և խնդրել հետագա քայլեր ձեռնարկել: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ «Դուք արդեն գիտեք Բրյուսելի արձագանքը, որ մենք լուրջ վերաբերմունք ունենք այս հարցի նկատմամբ: Ի վերջո, սա հարցեր […]
19:06 22.09.2021
Թուրքական Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, որը նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։ Ըստ նրա՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը: Բայրաքթարը նշել է, որ Bayraktar TB3-ը մի փոքր ավելի մեծ է Bayraktar TB2-ից, սակայն ավելի […]
19:00 22.09.2021
Խելվաչաուրիի մի քանի գյուղերում սողանքի հետևանքով վնասվել է յոթ տուն: Փերիա գյուղի մեկ տուն ամբողջովին ավերվել է, իսկ երեքը՝ բնակության համար պիտանի չեն: Աղետի հետևանքով զոհեր չեն եղել: Միայն 33-ամյա կին է տուժել և տեղափոխվել հիվանդանոց: Նա ենթարկվել է ոտքի վիրահատության: «Ժամը 04:00-ին սողանք է տեղի ունեցել, տարել է սենյակը, երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները […]
18:48 22.09.2021
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է Վրաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը: 84 էջից բաղկացած փաստաթղթում քննարկվում են Վրաստանում ընթացող բարեփոխումները և երկրի տնտեսության առջև ծառացած մարտահրավերները: Հայտնում է Aliq Media-ն։ Այս մարտահրավերների շարքում ԱՄՀ-ն երկրում գործազրկության բարձր մակարդակը համարում է կրիտիկական խնդիր: Զեկույցում ասվում է, որ COVID-19-ի համաճարակի հետևանքով իրավիճակն էլ ավելի է սրվել: 2019 […]
17:57 22.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, մի շարք հանդիպումներ է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև մասնակցել զուգահեռ անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Ինչպես հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Նյու Յորքում տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր […]
17:14 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության առաջին քարտուղար […]
16:43 22.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է. «ՀՀ վարչապետ Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և […]
15:29 22.09.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար, փոխվարչապետ, այժմ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը սոցցանցում արձագանքել է աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ քրդական հարցի վերաբերյալ պնդումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Թուրքիայում քրդական հարցի շուրջ շահարկումները քաղաքական օրակարգում էին հայտնվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարություններից հետո: Քըլըչդարօղլուն ասել […]
15:00 22.09.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Դենիզ Զեյրեքի հետ զրույցում Քըլըչդարօղլուն հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները կարող են ընտրական օրենքներում նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։ «Էրդողանն իր […]
14:28 22.09.2021
Թուրքիայի զինված ուժերի 5 գեներալներ, որոնք առանցքային դերակատարում են ունեցել Սիրիայում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում, հրաժարական են տվել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է թուրքական «Sözcü» լրատվական կայքի վերլուծաբան Սայգը Օզթյուրքը՝ նշելով, որ սա ճշգրիտ և հաստատված տեղեկություն է: Նա հայտնել է, որ գեներալներից 3-ը, որոնց հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնի էր դարձել մի քանի […]
12:53 22.09.2021
Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Սեյհան բնակավայրի հանրակրթական դպրոցներից մեկի աստիճանավանդակների վրա ռասիստական բնույթի գրություններ են արվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ամեն աստիճանավանդակի վրա ներկանյութով արված գրությունները հետևյալ բովանդակությունն ունեն. «Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր», «Թուրքերենը թերություն չունի, իսկ դուք ունե՞ք», «Իր լեզուն կորցնողը, կորցնում է նաև իր երկիրը»: Ավելի ուշ հիշյալ գրությունները ջնջվել են, իսկ դպրոցի […]
12:46 22.09.2021
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դա տեղի է ունեցել Նյու Յորքում: Դրանից հետո Վիկտորյա Նուլանդը թվիթերյան իր էջում գրառում է արել. «Մենք ակնկալում ենք առաջընթաց, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմներով, այն քայլերում, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության […]
12:31 22.09.2021
Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է տարբեր երկրներում ինտերնետի ազատության և անկախության վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին փոխանցում է ermenihaber-ը: «Ազատությունը համացանցում 2021» զեկույցի համաձայն՝ արդեն 11 տարի շարունակ ողջ աշխարհում համացանցի ազատության մակարդակն անկում է ապրում։ Ամենակախյալ ինտերնետ ունեցող երկիրը, պարզվել է, Չինաստանն է։ Համացանցային անկախության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում։ […]
11:44 22.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք, ապաքինվել է 2 024 պացիենտ: Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը` 6.92%, վերջին 7 օրը` 6.48%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 600 412 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է […]
10:55 22.09.2021
Աֆղանստանի շիա փոքրամասնության՝ հազարացիների համայնքը, կվերադառնա թալիբների դեմ զինված դիմակայության, եթե նրանք չկատարեն խոստումներն ու զերծ չմնան բռնակալությունից։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախկին փոխնախագահ և հազարացիների համայնքի առաջնորդ Մուհամմադ Քարիմ Հալիլին։ «Մենք տեսել ենք նրանց ժամանակավոր կառավարությունը, որը ոչ մի կերպ չի կարելի համարել ներառական։ Այդ գործընթացի շարունակությունն անընդունելի է այլ ուժերի և էթնիկ […]
20:40 21.09.2021
Կրեմլը չի ընդունում Ղրիմում ընտրությունների ոչ լեգիտիմության մասին Անկարայի հայտարարությունները և այդ մասին բացահայտորեն խոսում է թուրք գործընկերների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Թուրքիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտարարել էր Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին: Ինչպես հաղորդվում է Թուրքիայի ԱԳՆ Twitter-ի էջում տեղադրված հայտարարության մեջ, սեպտեմբերի 17-19-ը Ղրիմում Պետդումայի ընտրությունները Թուրքիայի համար իրավական […]
19:55 21.09.2021
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի չորս՝ Ախալցիխե, Ասպինձա, Ադիգենի, Բորժոմի շրջաններում պայքարելու է 15 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 1012 թեկնածուներից, միայն 58-ն են ազգությամբ հայեր: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից միայն՝ 12-ը: Հաղորդում է jnews.ge-ն։
17:59 21.09.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իսկապես, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է նա: Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը՝ Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։ «Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը […]
17:36 21.09.2021
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21-ին այցելելու է Ադրբեջան։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ Փոխնախարարը Ադրբեջան է այցելում՝ մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը: Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, որը նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, […]
16:08 21.09.2021
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։ Հանդիպմանը թուրքական կողմից […]
16:00 21.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսին: Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, Փաշինյանին ուղղված խոսքում Իրանի ղեկավարը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև փոխադարձ կառուցողական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին քանակական և որակական աճ են գրանցել: Նա նկատել է նաև, […]
12:02 21.09.2021
2020 թվականի նոյեմբերին ընդունված ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը նախատեսում է էլ ավելի լայնածավալ համագործակցություն, Trend-ին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով, դա ենթադրում է այնպիսի առանցքային առաջնահերթություններ, ինչպիսիք են անվտանգ կապի նախագծի իրականացումը, շարունակական աջակցությունն Ուսուցման և գնահատման միացյալ կենտրոնին, ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները 2022 թ.-ին և ծովային և իրազեկվածության հարցերով համագործակցության ուժեղացումը։ «Մենք պահպանում ենք 2008 թվականին Բուխարեստի […]
11:53 21.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 243 մարդ, ևս 46-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 15 096 թեստ: Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 598 396 դեպք, ապաքինվել է 565 773 […]
09:25 21.09.2021
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Երեք տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կարողացավ երկարամյա դադարից հետո վերակերտել իր անկախ պետականությունը։ Հայաստանն իր անկախությունը նվաճեց դժվարին պատմական շրջափուլում՝ ծանր պատերազմ Արցախում, բարդագույն […]
23:18 20.09.2021
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևմուտքում հարձակվել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի վրա և կարծում են, որ խոցել են թիրախը, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Նա վկայակոչել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից ստացված տեղեկատվությունը: «Իդլիբի մոտ հարվածը հասցվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան առաջնորդին։ Նախնական գնահատականներով ՝ հարվածը հասել է իր նպատակին։ Ներկայում […]