19:17 16.09.2021
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ շարունակելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը։
19:11 16.09.2021
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Հայտնում է Ermenihaber.am-ը։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ Անկարային կոչ է արել չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ զգուշացնելով, որ դրանք […]
15:59 16.09.2021
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում ՏԻՄ մարմինները առգրավել են տեղական գործարաններից մեկի արտադրած գլխարկների ողջ խմբաքանակը միայն այն պատճառով, որ դրանց վրա եղել է «Քուրդիստան» մակագրությունը։ Պարզվել է, որ գործարանը հոկտեմբերի 10-ին Իրաքում կայանալիք ընտրությունների առթիվ գլխարկների պատվեր է ստացել։ Շալփազարը շրջանի ղեկավար Ռեֆիք Քուրուքըզը այցելել է գործարան, հանձնարարել հավաքել ու փողոցի մեջտեղում այրել բոլոր […]
15:19 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը և երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջև: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ […]
14:45 16.09.2021
Թուրքիայում Մարաշի նահանգային մուֆթիության «Հօգուտ հանրության աշխատանքային ծրագրի» շրջանակում իրականացվող ղուրանի դասընթացներին հաճախող տղա երեխաները դասավանդող թուրք ուսուցչի (հոջա) կողմից ենթարկվել են սեռական շահագործման, փոխանցում է Ermenihaber-ը։ Բացի դրանից՝ ուսուցիչը նրանց ստիպել է դիտել թուրքական պետական TRT հեռուստաալիքով ցուցադրվող «Վերածնունդ. Էրթուղրուլ» (Diriliş Ertuğrul) պատմական քարոզչական հեռուստասերիալը։ Թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը, ներկայացնելով երեխաների վկայությունները, հայտնել է, […]
13:29 16.09.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից […]
11:20 16.09.2021
Սեպտեմբերի 16-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 589 024 պատվաստում,- այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կառավարության կայքում: Պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 15-ին պատվաստվել է 25 150 մարդ: Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 176 նոր դեպք, ապաքինվել է 2 838 պացիենտ, մահացել է 43 մարդ:
08:11 16.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քահանաների շրջանում իրականացված գաղտնալսումն ու աուդիո ֆայլերի տարածումը անվանել է դավադրություն պետության և եկեղեցու դեմ: Ղարիբաշվիլին ենթադրում է, որ հոգևորականության ներկայացուցիչների գաղտնալսման ձայնային ֆայլերի տարածման սկանդալում կարող է ներգրավված լինել նախկին վարչապետ Գեորգի Գախարիան ու նախկին ՊԱԾ պետի տեղակալը: «Սա ուղղակի դավադրություն է պետության և եկեղեցու դեմ ապակառուցողական ընդդիմության ՝ Սաակաշվիլիի […]
18:43 15.09.2021
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի […]
18:33 15.09.2021
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 04:35 րոպեին: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 7 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տվյալներով, կազմել է 3 մագնիտուդ։
16:40 15.09.2021
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միայն 2021 թվականին այդ երկրում 13 քաղաքական կուսակցություն է հիմնվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նախարարության «Twitter»-ի էջում կատարված հրապարակման համաձայն՝ 2020 թվականին գործունեության արտոնագիր է տրվել 27 նոր կուսակցության, իսկ 2021 թվականին՝ 13 կուսակցության։ Հայտնի է դարձել է նաև, որ այս պահին Թուրքիայում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները 116-ն […]
16:05 15.09.2021
Մառնեուլի շրջանի Ալգեթի գյուղում (Քվեմո Քարթլի շրջան) տարեց կին է մահացել, դա տեղի է ունեցել թոռնուհու ամուսնանալուց հետո, գրում է Новости-Грузия-ն: Փաստն այն է, որ աղջկա ընտանիքը դեմ է եղել նրա ամուսնությանը և դիմել է ոստիկանություն: Նրանք պահանջում են գործի քննություն և փեսայի ձերբակալություն: Նախ ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե աղջկան առևանգել են, և նա […]
15:36 15.09.2021
Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը: Դեսպանատունը հայտնել է, որ դատապարտյալները ուրբաթ օրը հանձնվել են Իրանի դատական պաշտոնյաներին Նուրդուզում՝ երկու հարևան երկրների սահմանային անցակետում: Արտահանձնումը հնարավոր է դարձել Հայաստանում Իրանի դեսպանության ջանքերով և երկրի արդարադատության նախարարության համագործակցությամբ: Նրանցից շատերը դատապարտվել են Հայաստան կատարած իրենց ուղևորությունների ընթացքում […]
14:00 15.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը, փոխանցում է erenihaber-ը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ Գերմանիան և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ական դաշնակիցներ, համերաշխություն և համակարգվածություն են դրսևորել Աֆղանստանից տարհանվելիս, և անհրաժեշտ է նույն […]
12:37 15.09.2021
Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, հայտնում է Ermenihaber-ը։ Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։ Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում […]
12:15 15.09.2021
Վրաստանում այսօր սկսվեց նոր ուսումնական տարին: Երկրի բոլոր դպրոցներում, բուհերում և մասնագիտական ուսումնարաններում ուսումնական գործընթացը մինչև հոկտեմբերի 4-ը կընթանա հեռավար մեթոդով, փոխանցում է Ալիք Մեդիան։ Ըստ կառավարության որոշման, հոկտեմբերի 4-ից հետո ուսումը առկա կշարունակվի այն գյուղերի և քաղաքների դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, որտեղ վարակի տարածման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի: Վրաստանում առաջին դասարանցիների համար […]
11:32 15.09.2021
Վրաստանի ընդդիմադիր Pirveli հեռուստաալիքի եթերում հրապարակվել են վրացական հոգևորականության ներկայացուցիչների խոսակցությունների ձայնագրությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանքը ընդդիմադիր հեռուստաալիքին տրամադրել է Պետական անվտանգության ծառայության նախկին պաշտոնյան: Խոսքը 100 -ից ավելի հոգևորականների հսկողության և գաղտնի ձայնագրության ավելի քան 3000 ֆայլերի մասին է: Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել՝ հոգևորականների գաղտնի հսկողության մասին ԶԼՄ -ներում տարածված տեղեկատվության հիման վրա։Հարուցվել […]
11:14 15.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 515 նոր դեպք, հաղորդում է stopcov.ge կայքէջը: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 587 551 դեպք: Ապաքինվել է ևս 2 829 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 551 780: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, hամավարակի մեկնարկից մինչ օրս` 8 347:
08:35 15.09.2021
Իրանը կարող է 2 կամ 3 ամսից ունենալ անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ՝ միջուկային ռումբի արտադրության համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy-ի հետ զրույցում։ Գանցը նախազգուշացրել է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքի հնարավոր առաջացման մասին, եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը։ Ինչպես նշում է պարբերականը, նախարարը նաև հայտարարել է, որ Աֆղանստանից […]
23:27 14.09.2021
Սյունիքյան զարգացումներին հետևում են նաև Իրանում: Սագօ Արեանը թեմայի շուրջ զրուցել է Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի խմբագիր Արամ Շահնազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:44 14.09.2021
Սաակաշվիլիին Վրաստան վերադարձնելու նախաձեռնությանը աջակցել է 40 հազար մարդ: Վրաստանի նախկին նախագահի ավելի քան 40 հազար կողմնակիցներ, ովքեր 2013 թվականին փախել էին քրեական հետապնդումից Ուկրաինա, սպասում են Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձին հայրենիք: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ, խորհրդարանական պատգամավոր և շարժման նախաձեռնող Տակո Չարկվիանին, փոխանցում է Sputnik-Georgia-ն: «Նախկին նախագահը, որը գուցե […]
19:33 14.09.2021
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անարդար է համարել Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ Թունջեր Բաքրհանի դեմ իրականացված քրեական հետապնդումը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) համանախագահ Բաքրհանին «Թուրքիայի Հանրապետությանը և պետական կառույցներին ուղղված վիրավորանք հնչեցնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին պրոպագանդա կատարելու» մեղադրանք էր առաջադրվել։ Ինչի հիման վրա նա […]
18:45 14.09.2021
Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աղմկահարույց փաստաթղթերն են հանրայնացվում, ըստ որոնց՝ Պետական անվտանգության ծառայությունը գաղտնալսել է ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, լրագրողների, այլ նաև մի շարք հոգևորականների: Aliq Media-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ խոշոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին hakim fasha անունով ուղարկվել է մեծ ծավալով նյութ, որ կազմված է եղել հարյուրավոր doc ձևաչափով նյութերից: Փաստաթղթերում […]
18:38 14.09.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով սեպտեմբերի 14-ին մեկնել է Անկարա։ Հաղորդում է Ermenihaber-ը։ Հասանովին ուղեկցել է նրա տեղակալը՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ: Զաքիր Հասանովը կմասնակցի նաև Քոնիայում «TURAZ ŞAHİNİ-2021» համատեղ զորավարժությունների շրջանակում իրականացվող միջոցառումներին: Հիշեցնենք, […]
18:10 14.09.2021
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 12:33-ին Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ըստ սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի հաղորդած տվյալների՝ 3.2 (ML) մագնիտուդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտակայքում:
17:32 14.09.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը: […]
15:05 14.09.2021
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին, տեղեկացնում է Erenihaber-ը։ Բաքըրքյոյի բնակիչների մոտ կասկած է առաջացրել այն, որ որոշման մերժումից ընդամենը երկու ամիս անց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները ձեռնպահ, […]