16:34 13.09.2021
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, որը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը: Թուրքիայի ՊՆ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ շարունակելու է աջակցել: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են […]
16:25 13.09.2021
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանն օրերս մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված է եղել Ռուսաստանի Դաշնության հետագա տարիների տնտեսական զարգացման ռազմավարության քննարկմանը: Համաժողովի ընթացքում իշխանության, բիզնեսի, մասնագիտական եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչները բաց երկխոսության ձեւաչափով քննարկել են ֆինանսատնտեսական հատվածի առանցքային հարցերն ու հիմնախնդիրները: Մոսկվա կատարած այցի […]
16:00 13.09.2021
Թբիլիսիում և Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրազենի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին, Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը: Գերատեսչության տեղեկացմամբ՝ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ անցկացվել են տարբեր ժամանակներում՝ ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ Իմերեթի տարածաշրջանում: Ձերբակալվածների թվում կա ավելի վաղ դատապարտված 30-ամյա քաղաքացի: Նրա անձնական ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է […]
15:38 13.09.2021
Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացնում է ЕErmenihaber-ը, զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։ «Երեք եղբայր-2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը»,- ասված է […]
14:00 13.09.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Partisi) նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիր կատարած այցի ժամանակ խոսել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է, որ ԱԶԿ-ն սկսել է առաջնորդվել «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի և «Հայրենիք» (Vatan) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի […]
12:58 13.09.2021
Սեպտեմբերի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետերի և սակրեբուլոների /ավագանի / մեծամասնական թեկնածուներին: Այս մասին գրում է Aliq.ge-ն: «Վրացական երազանքը» Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնում պաշտոնապես ներկայացրել է Մելքոն Մակարյանի թեկնածությունը, որն էլ իր հերթին ելույթի ավարտից հետո ներկայացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուներին: «Ես հաստատ գիտեմ, […]
11:49 13.09.2021
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակվածների ռեկորդային ցածր թիվ․ վերջին մեկ օրում՝ 946 նոր դեպք, 48 մպացիենտ մահացել է: Մեկ օրում ապաքինվել է 4 351 հիվանդ: Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 581,815 դեպք: 85 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 6186 -ը ՝ հիվանդանոցներում, ևս 611 -ը՝ […]
10:27 13.09.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում վայրէջք է կատարել ամերիկյան զորքերի հեռանալուց հետո առաջին միջազգային կոմերցիոն չվերթի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ն՝ իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ Քաբուլի օդանավակայանի գործունեության վերականգնման ուղղությամբ աֆղան մասնագետների հետ սկսել էին աշխատել փորձագետներ Կատարից և Թուրքիայից։ Մասնավորապես, Կատարն Աֆղանստանին տրամադրել էր ուղևորների և ուղեբեռների ստուգման համար նախատեսված համակարգիչներ և սկաներներ։
09:46 13.09.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի հաջորդ ալիքը հատկապես վտանգավոր կլինի 60-ից բարձր տարիքի անձանց համար, գրում է Aliq. ge-ն: Ըստ նրա՝ հոսպիտալացման և մահվան ելքերի ամենաշատ դեպքերը բաժին են ընկնում հենց 60+ անձանց, միևնույն ժամանակ` պատվաստումների ցուցանիշն այս տարիքային կատեգորիայի համար մնում է ամենացածրը: Փոխնախարարը զգուշացրել է` չպատվաստվելու դեպքում նշված տարիքային խմբի համար […]
09:38 13.09.2021
Սեպտեմբերի 13-ից Վրաստանում կվերագործարկվի հասարակական տրանսպորտը: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։ Այս մասին գրում է Aliq.ge-ն: Խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Մարզական միջոցառումները կշարունակվեն անցկացվել առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա […]
14:35 12.09.2021
Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող տեսախցիկներին: Այս մասին կիրակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններից հետո հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։ «Համաձայնեցվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի տեսախցիկների հետ», – նշել է նա: «Մենք պայմանավորվել ենք, որ […]
19:59 11.09.2021
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Վերջին 24 ժամում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 16 հազար 654 նոր դեպք, որոնցից 2704-ը հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ երկրում գրանցված 5 մլն 275 հազար 567 դեպքից 4 […]
18:11 11.09.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շաբաթ երեկոյան կժամանի Թեհրան՝ իրանական կողմի հետ բանակցություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Գրոսսին կժամանի մեկօրյա այցով, և համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կիրակի ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև համագործակցության տարբեր ուղղություններ կքննարկի Իրանի ատոմային էներգիայի […]
17:59 11.09.2021
Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։ Ըստ «Ռուդավի» լրատվականի, միջադեպը տեղի է ունեցել Իրաքյան Քրդստանի Դահուկ քաղաքում: Ոստիկանները գումարի և ոսկու մեծ մասը վերադարձրել են տիրոջը, սակայն կողոպտչին չեն ձերբակալել, քանի որ նա արդեն լքել էր Իրաքյան Քրդստանը: Հաղորդվում է, […]
16:47 11.09.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին սեպտեմբերի 12-ին կմեկնի Թեհրան բանակցությունների, որոնք կարող են թուլացնել լարվածությունն Իրանի ու Արևմուտքի միջև, քանի որ այդ լարվածությունը կարող է վտանգել Իրանի հետ միջուկային համաձայնագրի հետագա ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը: Լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են նաև, որ Թեհրանում Գրոսին հանդիպելու է Իրանի Ատոմային էներգիայի […]
15:46 11.09.2021
Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել Մախաչկալայից, որտեղ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, […]
11:27 11.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 146: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 533 դեպք, ապաքինվել է 1 762 պացիենտ: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 34 383 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,37%, վերջին […]
09:48 11.09.2021
Աֆղանստանի Փանջշիր նահանգում Ազգային դիմակայության ուժերը թալիբներից հետ են գրավել 3 շրջան։ Այս մասին հայտնում է Afghanistan Times թերթը։ Աշխարհազորայինների հսկողության տակ են վերադարձել Դարա, Աբշար և Պարյան շրջանները, որոնք գտնվում են նահանգի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում։ Պարբերականը հայտնում է մի քանի տասնյակ թալիբների ոչնչացման մասին։ Փանջշիրի մնացած շրջաններում դիմակայության ուժերը հեռացել են լեռները։ Aamaj […]
21:28 10.09.2021
Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։ Վիսլերը հարցազրույց է տվել «Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին։ Խոսելով սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Վիսլերը նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են այն կենտրոնները, […]
20:47 10.09.2021
Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։ Հայտնում է Ermeniaber.am-ը։ Արձագանքելով սոցցանցերում իր մասին բացասական մեկնաբանություններ կատարող օգտատերերին՝ Հայկոն մի եթերի ժամանակ ասել է․ «Մարդիկ ինձ անհավատ էին համարում միայն այն պատճառով, որ ես աչքերս սև էի ներկում։ Բայց ոչ ոքի չի հետաքրքրում այն, որ մարդկանց սրտերն […]
20:37 10.09.2021
Եվրախորհրդարանը Վրաստան կուղարկի ընտրությունների դիտորդական առաքելություն: Այս մասին տեղեկությունը տարածել է էստոնացի եվրապատգամավոր Մարինա Կալյուրանդը «Twitter»-ի իր էջում: «Հիանալի նորություն. Եվրախորհրդարանը որոշում է կայացրել առաջիկա քաղաքային ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել Վրաստան»,-գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը: Excellent news – European Parliament @Europarl_EN decided to send an election observation delegation to observe municipal elections in Georgia ?? — […]
19:51 10.09.2021
Թուրքիայում մշակվում է նոր ցամաքային կայան, որը պետք է հետևի ու կառավարի տեղական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքը։Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Mobil Telemetre» կոչվող կայանը ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում, որտեղ Թուրքիան ներկայացրել է ռազմարդյունաբերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը։ «Mobil Telemetre» շարժական կայանը […]
19:37 10.09.2021
Վրաստանում 3 ամիս անց ուժի մեջ կմտնի օրենք, որի համաձայն, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը կպատժվի վարչական կալանքով: Հաղորդում է Aliq.ge-ն։ Խստացվել է պատիժը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ավելացվել են նաև տուգանքները: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը՝ բացի տուգանք վճարելուց, վարչական կալանքի կենթարկվի 5-15 օր: Վրաստանի վարչական իրավախախտումների օրենքում փոփոխություններ մտցնելու […]
19:22 10.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր հանդիպում է կազմակերպվել իրանական «Բաբաք Մես Իրանիան» ընկերության, հայկական ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների և գիտական ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Ընկերությունը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։ Հանդիպմանը մասնակցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Մեղրաձոր Գոլդ», «Թեղուտ», «Լիդիան Արմենիա», «Չաարատ Կապան» հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ, գիտական ոլորտի մասնագետներ։ […]
17:43 10.09.2021
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ: Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը նկատել են, որ երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել է պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել […]
16:58 10.09.2021
2020 թվականին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած առաջին 25 երկրների ցուցակում Թուրքիան 17,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը հրապարակել է 2020թ․ աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած 25 երկրների անունները՝ ըստ հրապարակված ռազմական ծախսերի բաց տվյալների։ Ըստ այդմ՝ ամբողջ աշխարհում բանակների վրա 2020թ․ ծախսվել է 1 տրիլիոն 981 միլիարդ դոլար։ […]