13:15 10.09.2021
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Նշյալ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը, և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:
12:01 10.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 531 764: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ, ընդհանուր՝ 8 035: Երկրում մինչ օրս պատվաստվել […]
23:43 09.09.2021
Արդեն 5 պետություններ մարդասիրական օգնություն են ուղարկել Աֆղանստան։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Խոսքը Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Պակիստանի և Թուրքմենստանի մասին է։ Այսօր կեսօրին Քաբուլ է ժամանել մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ Պակիստանից։ Բեռներում եղել է սնունդ և դեղորայք։ Եվս երկու ինքնաթիռ Պակիստանից վայրէջք են կատարել Կանդահարում և Խոստում։ Քաբուլում մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռներ են […]
20:51 09.09.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ հաջորդ տարի՝ նոր տարուց հետո, պետք է սպասել կորոնավիրուսի նոր ալիքների: Հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, եթե 60-ից բարձր մարդկանց շրջանում պատվաստման մակարդակը չբարելավվի, հաջորդ ալիքը նրանց համար խիստ վտանգավոր կլինի: «Պետք է նշել և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այսօր մեր դեպքում հոսպիտալացումն ու մահացությունն […]
20:14 09.09.2021
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար։
19:25 09.09.2021
Կվարելիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղի վրա հարձակված անձը ձերբակալվել է, 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ-ի ռազմավարական հաղորդակցության վարչության տնօրեն Քեթևան Կովզիաշվիլին: Նրա խոսքերով ՝ հետաքննությունը ընթանում է երեք հոդվածով: «Կարող եմ վստահեցնել, որ մի քանի ժամ տևած հատուկ գործողությունը հաջողությամբ ավարտվեց: ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալեցին, վնասազերծեցին և բերման ենթարկեցին բանկում գտնվող և պատանդ […]
19:07 09.09.2021
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը աջակցել է Թբիլիսիի մի քանի փողոցների անվանակոչմանը: Կրծանիսի շրջանի Իլիա և Նինո Նակաշիձե փողոցների գոտին կոչվել է դերասան Կախի Կավսաձեի անունով: Իսկ Մտածմինդա թաղամասի Կոտե Մեսխիի նրբանցքը կոչվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ 1942 թվականին Սերգեյ Փարաջանովը, […]
18:35 09.09.2021
Վրաստանի ներքին գործերի նախարարության նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Ականատեսների վկայությամբ՝ դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում և սպառնում պայթեցնել այն: Հաղորդվում է, որ հարձակվողը պատանդներին ազատ արձակելու դիմաց կես միլիոն գումար է պահանջել Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Կվարելիում բանկի […]
18:26 09.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են 16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, […]
17:49 09.09.2021
BBC-ն նաև հաղորդում է, որ երկու լրագրողներ, որոնք լուսաբանել են ցույցերը, դաժան ծեծի են ենթարկվել թալիբների կողմից ձերբակալվելուց հետո:
16:22 09.09.2021
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումը, որին, ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ […]
16:00 09.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է երկկողմ հարաբերությունները և ակնկալում նույնպիսի պատասխան Իտալիայից, որը Թուրքիայի դաշնակիցն […]
15:53 09.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հարվածել է մանկահասակ մի երեխայի գլխին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։ Բայց ժապավենը կտրելու արարողությանը նախորդել են երկար ելույթներ […]
15:20 09.09.2021
Ադրբեջանցի և թուրք զինվորները երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի անցկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Բերձորի (Լաչին) շրջանում, փոխանցում է Ermenihaber-ը։ Համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 6-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու «եղբայրական երկրների» զինվորները Լաչինում իրականացնում են համատեղ վարժանքներ հատուկ նշանակության ուժերի գործողություններով: Զորավարժության ընթացքում զինվորները կատարել են […]
14:45 09.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նա մասնավորապես նշել է․ «Մեր կառավարման տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների շնորհիվ մեզ հաջողվեց այս ոլորտում Թուրքիային հասցնել լիովին այլ մակարդակի։ Այսուհետ ևս ներդրումներն առանց վարանելու շարունակելու ենք և հուսանք, որ մեր երկիրն էլ ավելի առաջ ենք տանելու էներգետիկայի ոլորտում»։ Գրառմանը […]
13:48 09.09.2021
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն պատասխանել է նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին հարցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրքական PolitikYol լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ալի Հայդար Ֆրաթն Իմամօղլուի հետ զրույցում հարցրել է, թե արդյոք նա պատրաստվում է որպես թեկնածու առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։ «Այս պահին Ստամբուլի քաղաքապետն եմ։ Իմ գործը տվյալ դեպքում քաղաքապետի պարտականությունները լավագույնս […]
13:33 09.09.2021
Սեպտեմբերի 19-22-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Էրդողանը Միացյալ Նահանգներ կատարելիք այցի շրջանակում Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Թուրքիայի նախագահը գագաթնաժողովին մի շարք ուղերձներ կհղի ներգաղթի, կլիմայի փոփոխության և ահաբեկչության թեմայով: ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են Էրդողանի […]
12:18 09.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 36 400 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8.48%, վերջին 14 օրը –9,72%, վերջին 7 օրը –7.69%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 […]
10:33 09.09.2021
Իրանը կմիանա ՇՀԿ-ին (Շանհայյան համագործակցության կազմակերպություն): Կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարվի Տաջիկստանում առաջիկայում կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով աղբյուրներին։ ՇՀԿ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում, սեպտեմբերի 16-17-ը։ Ներկայում կազմակերպության անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
09:47 09.09.2021
Աշրաֆ Ղանին ևս մեկ անգամ հերքել է այն պնդումները, թե իր հետ Արաբական Միացյալ Էմիրություններ է տարել ժողովրդին պատկանող միլիոնավոր դոլարներ:
20:01 08.09.2021
«Իմ խորհուրդն այն կլիներ, որ հատուկ ռիսկային խմբի երեխաները պատվաստվեն», -ասել է մանկաբույժ Թեմուր Միքելաձեն: Հայտնում է 1tv.ge-ն։ Թեմուր Միքելաձեն խոսել է 12-ից բարձր տարիքի երեխաների պատվաստման մասին և նշել, որ Վրաստանում շատ երեխաներ արդեն պատվաստվել են կորոնավարակի պատվաստանյութով: «Իմ ուղեգրումով Վրաստանում մի քանի երեխա պատվաստվել է: Կան առանձին դեպքեր, դրանք հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող […]
19:57 08.09.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է Twitter սոցիալական ցանցում: Եվրոպական խորհրդի նախագահի խոսքերով՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նա քննարկել է Աֆղանստանում վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա: Նա ասել է, որ […]
19:43 08.09.2021
Եվրամիությունը 14 միլիարդ եվրո է հատկացնում կազմակերպության թեկնածու երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս գումարը պետք է ծախսվի 2021-2027 թվականներին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վերջապես կանաչ լույս են տվել 14,2 միլիարդ եվրոյի չափով օգնության նախաձեռնությանը՝ հօգուտ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և […]
19:36 08.09.2021
«Վրաստանի վարչապետի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Մեր քննարկման առանցքում է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը»,- այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
19:26 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության […]
19:16 08.09.2021
Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոբիոլոգիական շերտեր։ Մասնավորապես […]
18:38 08.09.2021
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը: Այս մասին տեղեկությունը սոցիալական […]