15:03 08.09.2021
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ […]
14:34 08.09.2021
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդ որում շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից […]
14:17 08.09.2021
Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների,ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: Նրանք ներկայացրել են արտահերթ զեկույց, որում նշված […]
13:28 08.09.2021
«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային, անմարդկային խոշտանգման: Խոսքը ոչ միայն դիտավորյալ ֆիզիկական տառապանքի, ցավ պատճառելու, այլև հոգեկան տառապանքներ պատճառելու մասին է»,- Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների իրավունքների կոպիտ խախտումներին, Ադրբեջանի պետական պատասխանատվությանը նվիրված արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Փաստեր կան, որ հատուկ […]
12:46 08.09.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 27 011 մարդ: Մարտի 15-ից սկսած՝ երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1.366 678 պատվաստում: Այս մասին գրում է Aliq Media-ն: Մեկ դեղաչափով պատվաստվել է 856 956, ամբողջությամբ՝ 509 722 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 30 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 17,8 […]
12:18 08.09.2021
Վրաստանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ավելի խիստ պատիժներ: Այդ մասին հաղորդել է Aliq Media-ն: Քրեական օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունները խստացնում են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի վաճառքի համար սահմանված պատժամիջոցները: Թմրամիջոցների, դրանց անալոգի կամ նոր հոգեմետ նյութի ապօրինի վաճառքի համար 6 -ից 11 […]
11:37 08.09.2021
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. օգոստոսին տղամարդիկ 34 կին են սպանել, որոնցից մեկը Աֆղանստանից էր, մեկը՝ եզդի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 31: Այս մասին փոխանցում […]
10:51 08.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 3 668 պացիենտ, մահացել է 60 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 366 678 պատվաստում, վերջին 24 ժամում` 27 011:
10:40 08.09.2021
Վրաստանում քովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 7-ին ընդունել է երկրի խորհրդարանը: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Վարչական վճարից ազատման» և «Համաներման» մասին օրինագծերը: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Փոփոխություններն ուղղված են բոլոր վարչական իրավախախտումներից և պատժամիջոցներից անհատներին ազատելուն։ Այդ խախտումները կատարվել են մինչև 2021 թվականի հունիսի 23-ը։ Ինչ վերաբերում է «Համաներման […]
09:15 08.09.2021
Թալիբների կառավարությունը կպահպանի միջազգային իրավունքի բոլոր դրույթները, եթե դրանք չհակասեն իսլամական իրավունքին և երկրի ազգային արժեքներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել աֆղանական կառավարության վարչապետի պաշտոնակատար Մուհամմադ Հասան Ախունդը, փոխանցում է Times of India-ն։ Բացի այդ, Ախունդը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ մարդու, մասնավորապես փոքրամասությունների իրավունքների պաշտպանության համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար […]
08:18 08.09.2021
ԱՄՆ-ն անհանգստացած է․ պատճառը թալիբների կառավարության նորացված կազմն է։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ակնդետ հետևում է աֆղանական կառավարության գործողություններին։ Խոսնակը հստակեցրել է, որ անհանգստությունը պայմանավորված է այդ թվում նախարարների կաբինետի անդամների ցուցակներում իգական սեռի ներկայացուցիչնեի բացակայությամբ։ Սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում հայտարարել էին ժամանակավոր կառավարության կազմը։ Վարչապետի պարտականությունները […]
23:53 07.09.2021
Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրային վարկանիշը պարզելու համար: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն հարցին, թե արդյոք կքվեարկեիք Էրդողանի օգտին, եթե առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանն առաջադրեր իր թեկնածությունը, հարցվածների 56.9 տոկոսը տվել է բացասական, 32.6 տոկոսը դրական պատասխան, իսկ 8 տոկոսն էլ ասել է. «կարող է ձայն տամ, կարող է […]
23:00 07.09.2021
Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Շանսալի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքի հիման վրա։ Շանսալը մեղադրվում է «թուրք ազգին, թուրքական պետությանն ու իշխանություններին վիրավորելու» մեջ։ […]
21:32 07.09.2021
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել և առաջ բերել նոր շտամներ: Վերջերս էլ հայտնի դարձավ վիրուսի նոր շտամը, որը մասնագետներն անվանել են հունական այբուբենի «Մյու» տառով: Այն առաջինն ի հայտ է եկել Կոլումբիայում հունվար ամսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ Թուրքիայում նույնպես հայտնաբերվել է «Mu» տեսակի շտամը՝ երկու անձի մոտ: […]
21:06 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին Թուրքիա է մեկնել Եգիպտոսի արտաքին գործերի փոխնախարար Համդի Սանադ Լոզայի գլխավորած պատվիրակությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Եգիպտոսցի փոխնախարարի այցը հաջորդել է այս տարվա մայիսին Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի պատվիրակության՝ Կահիրե կատարած երկօրյա այցին և այնտեղ կայացած հանդիպումներին։ Ըստ թուրքական լրատվամիջոցների` երկու երկրների միջև հետախուզության և դիվանագիտության ոլորտում տեղի ունեցած վերջին հանդիպումները, Թուրքիայի ԱԳ նախարար […]
20:32 07.09.2021
Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ընթանում են թուրք-սիրիական բանակցություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Այդ մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ Դամասկոսը չի վարում որևէ բանակցություն Թուրքիայի հետ այդ հարցով: Նշվել է, որ հենց Թուրքիան է […]
19:22 07.09.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն […]
19:10 07.09.2021
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, […]
19:03 07.09.2021
Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, Լագոդեխում, Մառնեուլում, Ռուսթավում և Բաթումում ձերբակալել է թմրավաճառների, առգրավվել է առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ոստիկանության կողմից, Հատուկ առաջադրանքների բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 18 թմրավաճառ։ Նրանք մեղադրվում են […]
18:42 07.09.2021
Հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 13-ից: Որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր բարդ համավարակաբանական իրավիճակի պատճառով: Քաղաքային երթևեկության սահմանափակումները սահմանվել են օգոստոսի 14-ին: Երթևեկությունը պետք է վերսկսվեր սեպտեմբերի 4-ից, սակայն Համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ արգելքը երկարացվել էր մինչև սեպտեմբերի 13-ը:
18:27 07.09.2021
Ներկայիս Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քուլուջ շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 7-ին` տեղական ժամանակով 14։14-ին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը; Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 26.02 կմ խորության վրա։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 4․2 […]
18:14 07.09.2021
«Թալիբան» արմատական շարժման անդամներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Աֆղանստանում կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի և Կատարի պաշտոնատար այրերին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես ասել է. «Թուրքիային հրավեր ենք ուղարկել կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը մասնակցելու համար»: Ավելի ուշ Թուրքիայի […]
12:50 07.09.2021
Թուրքիայի կառավարությանն առընթեր Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի ստանդարտներին համապատասխանող թուրքական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի արտադրության հարցին, գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ Դեմիրի՝ ռուսական «S-400»-ներին համապատասխանող թուրքական տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման համար կպահանջվի 5 տարի: Նա նշել է, որ ՀՕՊ համակարգերի մշակումը և նախագծի իրականացումն աստիճանաբար ընթացող գործընթաց է: […]
11:55 07.09.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա` տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը չի վախենում ձերբակալությունից և մտադիր է վերջ դնել «վրեժխնդրության շրջանակում քայլելուն»: Նա վստահ է, որ «վրացի ժողովուրդն ինքն իրեն կազատի և իրեն նույնպես կազատագրի»: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ […]
11:27 07.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 50 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 917: Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 1 965 մարդու մոտ, ապաքինվել է 3 996 վարակված: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կատարվել է 1 340 062 պատվաստում, սեպտեմբերի 6-ին՝24 262։
10:22 07.09.2021
Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի` Վրաստանում կլինի կորոնավիրուսի 5-րդ ալիք, բայց ոչ այնքան ծանր, որքան 3-րդ և 4 -րդ ալիքներն էին, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ մասնագետի` երկիրն արդեն անցել է ամենադժվար օրերը` համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից: Մասնագետը լիահույս է` մինչև 5 -րդ ալիքն ավելի շատ մարդ լիարժեք պատվաստված կլինի, բացի այդ հայտնվում են նոր […]
09:46 07.09.2021
ԱՄՆ-ը մոտ ապագայում չի ծրագրում ճանաչել «Թալիբան» արմատական շարժմանը որպես Աֆղանստանի պաշտոնական իշխանություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ոչ, մինչ այդ դեռ շատ ժամանակ կա»,-Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է փոխանցում TASS-ը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշիր նահանգն անցել է իրենց լիարժեք վերահսկողության տակ։
09:30 07.09.2021
Երկուշաբթի ուշ երեկոյան աֆղանական մի քանի քաղաքներում ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել հյուսիսային Փանջշիր նահանգի ազգային դիմակայության ուժերին, որոնք չեն ենթարկվում երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը։ Այս մասին հայտնում է Herat Times-ը։ Ի աջակցություն թալիբներին դիմակայելու Ահմադ Մասուդի կոչի և ընդդեմ արմատականների հետ համագործակցող Պակիստանի իշխանությունների քաղաքականության՝ գլխավոր ակցիաներն անցկացվել են […]
09:13 07.09.2021
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք թիրախներ են խոցել Գազայի հատվածում, որոնց թվում եղել է ՀԱՄԱՍ-ի հրթիռների արտադրության հարթակը, ռազմական համալիրն ու Խան Յունիս քաղաքի բետոնի գործարանը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Իսրայելցի զինվորականների ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ գործարանում արտադրված բետոնն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի կառուցման համար։ Այդ օբյետները գտնվել են Գազայի […]