TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հեռավար կարգով

19:12 31.08.2021

Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` դպրոցներում ուսումնական գործընթացը հեռավար կարգով կմեկնարկի սեպտեմբերի 15-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ խորհրդի որոշմամբ, նմանատիպ կանոնակարգեր կգործեն նաև բուհերում և մասնագիտական այլ հաստատություններում: Մինչև հոկտեմբերի 4-ը կարգելվի նաև պետական և մասնավոր մանկապարտեզների աշխատանքը: «Մենք որոշել ենք առաջնորդվել տարբեր մոտեցումներով, ինչը նշանակում է հետևյալը՝ այն […]

̰
Թուրքիայի ամեն 100․000 բնակչից 357-ը բանտարկյալ է

19:00 31.08.2021

Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտեր են գործարկվել։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում բացված նոր բանտերի թիվը կազմում է 228։ Գրում է Ermenihaber.am-ը։ Բայց Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կանգ առնել։ Թեև բանտերում անազատության մեջ գտնվող քաղաքացիների թվով Թուրքիան  Եվրոպայում արդեն իսկ բացարձակ առաջատար է, երկրում նոր բանտային համալիրների կառուցման աշխատանքներ են տարվում։ Այսպես, […]

̰
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ․Լավրով

18:23 31.08.2021

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել է  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Կողմ ենք արտահայտվել մեր գործնական հարաբերությունների ամրապնդմանը ՝ բիզնեսի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջև կապերի ակտիվացման միջոցով։ Այս առումով մենք ունենք արդյունավետ […]

̰
Սերգեյ Լավրովը գոհ է ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից

17:55 31.08.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գոհ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունից, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով: «Հուսով ենք, որ այդ աշխատանքային խմբի գործունեությունը և հաղորդակցության ապաշրջափակումը կօգնի ոչ միայն Հարավային Կովկասի տնտեսական աճին, այլև ավելի հուսալի հիմքեր կապահովի ողջ տարածաշրջանի քաղաքական կարգավորման […]

̰
Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով

17:32 31.08.2021

Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նախ ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան

17:05 31.08.2021

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե […]

̰
Թուրք-վրացական սահմանին առգրավվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկի

16:36 31.08.2021

Թուրք-վրացական սահմանի «Սարփիի» մաքսավորները Վրաստանի քաղաքացու՝ հատուկ պատրաստված թաքստոցում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա իրեր, հայտնում է «Ռուսթավի -2» հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը: Առգրավված ոսկյա իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 31.6 հազար լարի (ավելի քան 10.1 հազար դոլար): Վերջին 2 ամսվա տվյալներով «Սարպի» մաքսակետում մաքսային ծառայողների կողմից կասեցվել է մոտ 3 կիլոգրամ չհայտարարագրված […]

̰
Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

16:21 31.08.2021

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված […]

̰
Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

15:54 31.08.2021

Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից և Ղազախստանից Միջազգային բանակային խաղեր – 2021-ի «Ծովային գավաթի» մրցույթի մասնակիցները միջոցառման ավարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 31 -ին, հայտնել են խաղերի մամուլի կենտրոնում: «Ծովային գավաթի խաղարկության ավարտից անմիջապես հետո մենք կունենանք համատեղ վարժանքներ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավատորմի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմանավերը: Մի քանի օր […]

̰
Թուրքիայում կին բանտարկյալները պատժվել են քրդերեն երգելու համար

14:00 31.08.2021

Թուրքիայում՝ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում, 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է պատժված բանտարկյալների շարքում գտնվող «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի դուստրը՝ Սաբիհա Թեմիզքանը, փոխանցում է Ermenihaber-ը։ 9 կին բանտարկյալների նկատմամբ քրդերեն երգելու հիմքով կարգապահական հետաքննություն է սկսվել։ […]

̰
Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈՒ-ն ռմբակոծել է եզդիների ճամբարը

13:45 31.08.2021

Օգոստոսի 30-ին Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող հարվածային ԱԹՍ-ները ռմբակոծել են Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում գտնվող Քադիյա ճամբարը, որտեղ բնակվում են Սինջարի եզդի փախստականները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Rojnews-ին: Նշվում է, որ ռմբակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են մեկնել դեպքի վայր: Ճամբարի տարածքում էլեկտրականությունն ամբողջովին խափանվել է:

̰
Էրդողանն Աբու Դաբիի թագաժառանգի հետ քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր

12:50 31.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ միջև կայացել է հեռախոսազրույց, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: Զրուցակիցները խոսել են նաև այն լուրջ խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում: […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք

12:46 31.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge կառավարության հատուկ կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 753 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 741 թեստ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 10,92%, վերջին 14 […]

̰
ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը Բաքվում է

11:51 31.08.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, հայտնում է interfax.az-ը։ «Բայրամովը Խովաևին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, հետկոնֆլիկտային փուլում ադրբեջանական կողմից ձեռնարկվող միջոցառումները, միջազգային իրավունքի սկզբունքի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները», – հաղորդում է […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Աֆղանստանի հարցով բանաձև է ընդունել

09:21 31.08.2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել «Թալիբանին» ապահովել աֆղանների և օտարերկրացիների անվտանգությունը, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջում։ Բանաձևում պարունակվում է կոչ՝ ապահովելու մարդու իրավունքների (այդ թվում կանանց ու փոքրամասնությունների) պաշտպանությունն ու քաղաքացիների հասանելիությունը միջազգային մարդասիրական օգնությանը։ ՄԱԿ ԱԽ-ում բանաձևի նախագծին աջակցություն է հայտնել 13 երկիր, […]

̰
Վրաստանում չափահաս բնակչության 13.4% -ը լիովին պատվաստված է

09:05 31.08.2021

Վրաստանում չափահաս բնակչության 13.4% -ը լիովին պատվաստված է: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով ՝ օգոստոսի 30 -ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1,164,402 պատվաստում: 780.948 մարդ կամ երկրի չափահաս բնակչության 27.3% -ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մեկ չափաբաժնով: Լիովին պատվաստվել է 383 454 մարդ կամ մեծահասակների 13,4% -ը: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում […]

̰
Փանջշերի դիմակայության ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը

23:27 30.08.2021

«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները Փանջշեր նահանգում հարձակվել են առաջապահ ուղեկալի վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով դիմակայության ուժերին մոտ աղբյուրին։ Փանջշերը մնում է վերջին նահանգը, որի վրա թալիբները վերահսկողություն չեն հաստատել։ Դիմակայության ուժերը կազմում են հիմնականում տեղի տաջիկները։ Այդ ուժերը գլխավորում է Ահմադ Մասուդը՝ 20 տարի առաջ սպանված հակաթալիբանական «Հյուսիսային դաշինքի» առաջնորդ […]

̰
Թուրքիան հրաժարվում է իր վրա վերցնել աֆղան փախստականների բեռը․ Չավուշօղլու

21:36 30.08.2021

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող իր վրա վերցնել Աֆղանստանից փախստականների նոր ալիքի բեռը: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: «Թուրքիան բավականաչափ կատարել է իր բարոյական և մարդասիրական պարտավորությունները միգրանտների նկատմամբ: Մեզ համար բացառված է փախստականների հետ կապված լրացուցիչ պարտավորություններ ստանձնելը», – ասել է Չավուշօղլուն գերմանացի գործընկեր Հայկո Մաասի […]

̰
Արդյո՞ք աֆղան փախստականներն իսկապես կարող են վերաբնակեցվել Արցախի գրավված տարածքներում

21:17 30.08.2021

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ հետախուզական տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները պատրաստվում են Աֆղանստանից Արցախի գրավյալ շրջաններ տեղափոխել թալիբներից փախչող ահաբեկիչներին:  Ինչպե՞ս կարող է իրականացվել այս ծրագիրը: Թալիբների դեռևս առաջին իշխանության շրջանում հազարավոր աֆղաններ Ադրբեջան էին տեղափոխվել․ Բաքվի իշխանությունները կարողացե՞լ են նրանց ինչ-որ կերպ օգտագործել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։

̰
Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու որոշում դեռ չի ընդունվի՝ պայմանավորված  համաճարակային իրավիճակով

19:56 30.08.2021

Դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու մասին որոշումը չի ընդունվի, քանի դեռ երկրում համաճարակաբանական իրավիճակը չի կայունացել: Հայտնում է Aliq Media-ն։ Այս մասին այսօր Պատվաստման խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է  Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Պաշտոնյան ընդգծել է, որ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստված ուսուցիչների թիվը: «Հաշվի առնելով մեր ներկայիս համաճարակաբանական […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակը կպահպանվի. Գամկրելիձե

19:27 30.08.2021

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից օրական մահերի թիվը գերազանցել է 50-ը: Հակառեկորդը սահմանվեց օգոստոսի 26-ին, երբ մեկ օրվա ընթացքում արձանագրվեց 79 մահ կորոնավիրուսից: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն աննշան կայունացել է, մահացության բարձր մակարդակը կպահպանվի: Այսպիսի կանխատեսում է անում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա` եթե մինչև […]

̰
Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում COVID-19-ից 6 տարեկան երեխա է մահացել

18:55 30.08.2021

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է բուժհաստատության ղեկավարությունը: Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա միացված էր արհեստական ​​շնչառական ապարատին։ «Երեխան ունեցել է ուղեղային կաթված, էպիլեպսիա և զարգացել է սեպտիկ շոկ», – հայտնել  են հիվանդանոցից:

̰
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնելու է C-400-ների երկրորդ խմբաքանակը

18:35 30.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անպայման Ռուսաստանից ձեռք է բերելու ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Այս համատեքստում Էրդողանը ասել է .«Ռուսաստանի հետ, ինչպես C-400-ների, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության հարցերում մի շարք քայլեր-նախաձեռնություններ ունենք: Նույնիսկ ավելի տարբերվող այլընտրանք ասեմ. օրինակ՝ այս հրդեհների ժամանակ Ռուսաստանից բերված «Իլյուշին» […]

̰
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են

14:39 30.08.2021

Թուրքիայում՝ Դերսիմի ևս երկու շրջանում անտառային հրդեհների նոր օջախներ են բռնկվել։ Իսկ Բինգյոլի Յայլադերե շրջանում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել։ Այդ մասին գրում է Ermenihaber.am-ը։ Դերսիմի Հոզաթ շրջանում 13 օր շարունակվող հրդեհը մարելու համար գործի են դրվել ուղղաթիռներ, ինչից հետո հրդեհը մասնակիորեն վերահսկողության տակ է առնվել։ Բայց միաժամանակ նոր օջախներ են բռնկվել Օվաջըքում։ Երեկոյան […]

̰
Թալիբները հրապարակել են իրենց առաջնորդի լուսանկարը

13:06 30.08.2021

Աֆղանստանում իշխանության զավթումից ի վեր առաջին անգամ «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալները հրապարակել են իրենց առաջնորդի՝ Խայբաթուլլա Ահունդզադայի լուսանկարը: Լուսանկարը Twitter- ում տեղադրել է տեղացի լրագրող Մուսլիմ Շիրզադը։ Սա թալիբների առաջնորդի առաջին լուսանկարն է: Թեև նկարի տակ մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ այն արվել է երկու տարի առաջ: Օգոստոսի 29-ին Ariana News- ը հաղորդել էր, որ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսը մեկ օրում 78 մարդու կյանք է խլել

12:55 30.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 545 033 դեպք: Ապաքինվել է ևս 5 929 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 488 661: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 7 329։ Երկրում ընդհանուր պատվաստվել է […]

̰
ԱՄՆ-ի հարվածից հետո Քաբուլում խիստ պարետային ժամ է սահմանվել

10:38 30.08.2021

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խիստ պարետային ժամ է սահմանվել այն բանից հետո երբ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել՝ ԻՊ գրոհայինի ոչնչացնելու համար։ Այս մասին Քաբուլից հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակից Զուբայի Շաքուրին։ Նրա խոսքով՝ Քաբուլում ներկայում իրադրությունը շատ լարված է, ամենուր պարեկներ են շրջում։ Հարվածից 6 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 4-ը՝ երեխա։ Ավելի վաղ հաղորդվել էր, […]

̰
Bayraktar Akinci նորագույն հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքն անցել է թուրքական բանակի զինանոց. Էրդողան

21:39 29.08.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Bayraktar Akinci նորագույն հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքն անցել է թուրքական բանակի զինանոց: «Այսօր մենք ողջունում ենք Bayraktar Akinci ծանր անօդաչու թռչող սարքի՝ աշխարհում լավագույններից մեկի ավելացումը մեր բանակի զինանոցին: Դա մեր անկախության ևս մեկ խորհրդանիշ է: Թուրքիան դարձել է նման տեխնոլոգիաներ ունեցող երրորդ առաջատար երկիրը: Մենք վճռական […]

̰
Հայ- ադրբեջանական սահմանին ականի վրա ադրբեջանցի է պայթել

17:28 29.08.2021

Հայ- ադրբեջանական սահմանին ականի վրա ադրբեջանցի է պայթել, գրում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։ Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։ Տղամարդը ծանր վիճակով հոսպիտալացվել է։  

̰
Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամության մասին

17:04 29.08.2021

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ հաշտարար հայտարարությունների ֆոնին: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից: «Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանին պետք է կառուցողական մոտեցում: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել […]

̰
BACK_TO_TOP