08:34 07.09.2021
Աֆղանական Փանջշիր նահանգի բնակիչների մեծ մասը, նահանգում լարված իրադրության պայմաններում, լքել են իրենց տները և ուղևորվել լեռներ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով աշխարհազորայինների շարժմանը մոտ աղբյուրին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ կիրակի երեկոյանից դիմակայության ուժերի դիրքերը ենթարկվում են անօդաչուների հարձակումների, երկրի հյուսիսում ինտենսիվ մարտերը շարունակվում են։ Բացի այդ, զրուցակիցը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ […]
21:51 06.09.2021
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցությունը (HDP) 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերի տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ կոչ է արել թուրքական պետությանը առերեսվել այդ իրադարձության հետ՝ փոխհատուցելով նյութական և բարոյական կորուստները, փոխանցում է Ermenihaber-ը։ HDP կուսակցության ժողովուրդների և հավատքների հանձնաժողովի համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարըն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իրականացվող քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղած […]
21:28 06.09.2021
Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում Հաբիբի Նեջար լեռան վրա անտառային հրդեհ է բռնկվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Շրջկենտրոնին մոտ գտնվող լեռան հրդեհի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության և անտառտնտեսության բրիգադները։
19:39 06.09.2021
«Թալիբան» իսլամիստական շարժման խոսնակ Սուհաիլ Շահինը հայտնել է, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Այս մասին Սուհաիլ Շահինը գրառում է արել սոցցանցում, փոխանցում է Ermenihaber-ը։ Խոսնակի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Քաբուլի օդանավակայանի հարցը, ինչպես նաև Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
16:54 06.09.2021
«Թալիբան» շարժումը հայտնել է իրեն չենթարկված միակ նահանգի՝ Փանջշիրի հանդեպ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին:
12:55 06.09.2021
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցվում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ։ Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։ Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել, փոխանցում է Ermenihaber-ը։ […]
12:44 06.09.2021
Սալեհը միացել էր դիմադրության ուժերին, որոնք Փանջշիրում շարունակում էին պայքարը «Թալիբանի» դեմ:
11:33 06.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4905 մարդ, մահացել է 61 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 149 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 6.94%, վերջին 14 օրվանը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ […]
21:52 05.09.2021
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն ավարտել է 475,748 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 16,7% -ը: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը: Հայտնում է jnews.ge-ն։ 362.608 մարդ կամ մեծահասակների 29.4% -ը ստացել են պատվաստանյութի միայն մեկ դոզան: Ազգային ծրագրի համաձայն ՝ Վրաստանի մեծահասակ բնակչության 60% -ը կամ մոտ […]
19:55 05.09.2021
Մենք քաջ գիտակցում ենք, որ առջևում մարտահրավերներ են.։Այժմ գլխավոր մարտահրավերներից մեկը համավարակն է: Ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք տեղական սահմանափակումներ ենք մտցրել իրավիճակը կայունացնելու, հանգստանալու համար, և դուք կարող եք տեսնել այն միտումը, որն ի հայտ է եկել վերջին օրերին, և նշանները արդեն մեզ լավատեսության հիմքեր են տալիս,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին […]
11:55 05.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 մարդ։Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 806: Վերջին 24 ժամում Covid-19 է հաստատվել 2 210 մարդու մոտ, ապաքինվել է 5 587 վարակված: Երեկ, սեպտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 684 դեպք, ապաքինվել է 2 […]
11:25 05.09.2021
Դեսպան Կարլ Հարցելը կոչ է անում բացել Հարավային Օսիայի վարչական սահմանի բոլոր անցակետերը։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։ «Այսօր երկու տարի է անցել Հարավային Օսիայի վարչական սահմանի Օձիսի անցակետի փակումից: Մինչ այս անցակետի փակվելը, նրանից օգտվում էր օրական միջինը 400 քաղաքացի։ Վերջին երկու տարիների ընթացքում Ախալգորիի շրջանում բնակվող էթնիկ վրացիները չեն […]
18:52 04.09.2021
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել: ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային- բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային- […]
18:32 04.09.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, երկրում փոքր կայունացում է դիտվում վիրուսի տարածման առումով: Հայտնում է 1tv.ge-ն ։ «Նաև ապաքինվածների թիվը, որը համաչափ աճում է, մեզ շատ է ուրախացնում: Մահացության մակարդակը դեռ աճում է, և մենք գիտենք, որ դա բնորոշ է այս վարակի համար, քանի որ 2-3 շաբաթվա դինամիկայում մահացության մակարդակի բարձրացմանը հաջորդում են […]
18:15 04.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ երեք պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները: Ըստ մամուլի, հաստատված է «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», որն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 29-ից, ինչպես նաև «Համաձայնագրեր Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում», որը գործում […]
17:33 04.09.2021
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ևս մեկ երեխա է մահացել: Այս մասին այսօր լրագրողներին ասել է կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, 17 օրական երեխան ծանր վիճակում Բաթումից տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Նորածնի մոտ կորոնավիրուսը զարգացել է ուղեկցող և քրոնիկ հիվանդությունների ֆոնին: «Այս երեխան ութ օր բուժվում […]
11:26 04.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 684 դեպք, ապաքինվել`2 695 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 285 742 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 25 670 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվել է 831 256, իսկ լիարժեք պատվաստված է […]
21:00 03.09.2021
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի, նա խորհուրդ է տալիս պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում աշխատող բժշկական անձնակազմի համար: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշել է, որ բժիշկների 67%-ն է միայն պատվաստված, սակայն մնացյալ բուժանձնակազմի թվում պատվաստման մակարդակն ավելի ցածր է: Հաղորդում է jnews.ge-ն։ «Մենք՝ բժիշկներս, պարտավորություն ունենք այլ պատվաստանյութերի նկատմամբ նույնպես, օրինակ՝ հեպատիտի […]
20:50 03.09.2021
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին կխոսի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին: Հաղորդում է Aliq Media-ն։ «Երկուշաբթի հայտարարություն կանեմ իմ ծրագրերի մասին և Վրաստանի գործընթացներում իմ անմիջական մասնակցության մասին»,- գրել է Սահակաշվիլին այսօր, սեպտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին Ուկրաինա մեկնելուց հետո, բազմիցս հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին, որտեղ նրան […]
20:18 03.09.2021
Վրաց-ռուսական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 07:34-ին: Հաղորդում է jnews.g-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ Դաղստանի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ:
19:58 03.09.2021
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավվել է 49.2 տոննա հիվանդ կարտոֆիլ: Հաղորդում է jnews.ge-ն։ Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ: Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ […]
19:36 03.09.2021
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։ Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել […]
16:14 03.09.2021
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը, փոխանցում է ermenihaber-ը։ Սեպտեմեբրի 2-ին հրապարակված հայտարարության մեջ ԵԽ հանձնաժողովը ընդգծել է, որ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումներին ենթարկվելու պարտավորության խախտում է։ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) […]
15:08 03.09.2021
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրողներ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության […]
14:26 03.09.2021
Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում, հաղորդում է Ermenihaber-ը։ Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։ «1986-ից ի վեր […]
13:40 03.09.2021
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի արդյուքնում ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։ Հայոց ցեղասպանության […]
11:57 03.09.2021
Սեպտեմբերի 3-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 259 391 պատվաստում։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 23 518 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 822 297, որը չափահաս բնակչության 28 տոկոսն է, իսկ լիարժեք պատվաստված է 437 094 մարդ, […]
09:47 03.09.2021
Թբիլիսիում, Ռուսթավիում և Բաթումում պատվաստումների նոր շարժական կետեր են ստեղծվել, այսպիսով, պատվաստումը հնարավոր կլինի անել ավտոբուսներում: Շարժական կետերում պատվաստվել հնարավոր կլինի առանց նախնական գրանցման: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Բացի այդ, պատվաստվել հնարավոր կլինի այլ վայրերում ևս: Պատվաստման շարժական կետերը աշխատում են ամեն օր՝ ժամը 10:00-ից-20:00-ն: Թբիլիսիում պատվաստման շարժական կետերը գործում են օգոստոսի 26-ից: Մինչ […]