19:23 02.09.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ Վրաստանում գործազրկության և բարձր աղքատության ֆոնին իրեն զարմացրել է կառավարության այն հայտարարությունը, որ Եվրամիությունից 75 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության կարիք չկա: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, Վաշինգտոնում հաշվի կառնեն այս որոշումը: «Մենք զարմացած ենք Վրաստանի կառավարության հայտարարությունով, որ երկրին 75 միլիոն եվրո պետք չէ՝ […]
19:02 02.09.2021
Աբխազիան Ստամբուլում միջազգային ցուցահանդեսի մասնակիցների ցուցակից հանվել է Վրաստանի դեսպանատան բողոքի պատճառով: Մասնավորապես, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի այսպես կոչված առևտրաարդյունաբերական պալատը, պետք է մասնակցեր Սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին, որը բացվել էր Ստամբուլում սեպտեմբերի 1-ին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների, Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳ նախարարությանը, միջազգային ցուցահանդեսին օկուպացված […]
18:46 02.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կվերադառնա ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ երկրի քաղաքական ճգնաժամը լուծող համաձայնագրին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից այդ փաստաթղթի տակ այսքան ամիս անց ստորագրելը ֆարս է և սուտ։ «Նրանց ստորագրումն այս փաստաթղթի ներքո […]
15:59 02.09.2021
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին: Նոր […]
15:46 02.09.2021
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, բացման արարողությանը մասնակցել են Բելգրադում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Համի Աքսոյը և Նովի Պազարի գլխավոր հյուպատոս Բաշար Բաշոլը։ Բացման արարողությանը հեռարձակվել […]
14:19 02.09.2021
Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ «Այս պայմանագիրը՝ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է ուկրաինական ընկերության հաղորդակցության մեջ։ Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել […]
12:49 02.09.2021
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 3212 -ով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 81 մարդ է մահացել։ Ըստ StopCov պաշտոնական կայքի ՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 556,909 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում 5,017 մարդ է բուժվել, համաճարակի սկզբից՝ 502,534 -ը, մահացել՝ 7,563 […]
12:47 02.09.2021
Վրաստանը շուտով կստանա այսպես կոչված «մոնոկլոնային հակամարմիններ», որոնք օգտագործվում են կորոնավիրուսի բուժման համար, լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: «Նախատեսվում է շուտով մեզ մոտ բերել հակավիրուսային դեղամիջոցներ, ապագայի թերապիա՝ մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք դեռ օգտագործվում են միայն ԱՄՆ -ում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում», – ասել է Ցերցվաձեն: Վրաստանը մոնոկլոնային հակամարմինների օգտագործման փորձ ունի, […]
12:17 02.09.2021
Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը քաղաքացիների շրջանում սոցհարցում է անցկացրել։ Հարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ր քաղաքական կուսակցությանը կընտրեիք»։ Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 25.4 տոկոսը։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ստացել է հարցվածների 18․5 տոկոսի աջակցությունը։ Այս մասին հայտնում […]
11:41 02.09.2021
Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նոր կենտրոնի համար հատկացվել է 12 մլն. 620 հազ. քառակուսի մետր տարածք: Այնտեղ են տեղակայվելու Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբի անձնակազմը՝ ցամաքային զորքերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ հրամանտարությունները՝ […]
08:44 02.09.2021
Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նրա մրցակիցը կլինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն: «Այսուհետ «Վրացական երազանքը» գործ կունենա ինձ հետ: Այսօր ես հայտարարում եմ, որ միանում եմ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին», – ասել է Գախարիան: Նա խոստացել է առաջիկայում […]
20:45 01.09.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել սերբական պարբերականին, որտեղ անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների բնույթին: Այս մասին հայտնում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե տարածաշրջանային մակարդակում հագեցած բովանդակություն ունեն: Նրա խոսքով՝ կարևոր են համարում դրական հունի մեջ պահել երկկողմ համագործակցությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա: Թուրքիայի արտգործնախարարն […]
20:06 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։ Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել […]
19:24 01.09.2021
Շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով […]
19:16 01.09.2021
Վերջին շրջանում դիվանագիտական աշխուժություն է նկատվում Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև: Ermenihaber.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Region monitor» լրատվական կայքը: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ օգոստոսի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բին Զայիդ Ալ Նահյանի միջև: Ըստ այդ հրապարակումների՝ երկու երկրների ԱԳ […]
19:08 01.09.2021
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է յոթ քաղաքացու` պատվաստման փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով: Պետական անվտանգության ծառայության տվյալներով, չորս ձերբակալվածները պատրաստել են Pfizer-ով պատվաստման կեղծ վկայական, մյուս երեքը պատրաստել են Sinopharm-ով պատվաստման վկայական: Հաղորդում է jnews.ge-ն։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նշված անձանցից 4-ը պատրաստել և փոխանցել են Covid-19-ի դեմ պատվաստման մասին կեղծ փաստաթուղթ՝ 350 եվրոյի դիմաց, երեք […]
18:55 01.09.2021
Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայի հետ ամենամյա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ մասնակցելու են Թուրքիայում անցկացվող Sokol TurAz-2021 մարտավարական-թռիչքային վարժանքներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։
18:42 01.09.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե Վրաստանը ցանկանա նորմալ ապրել Ռուսաստանի հետ որպես իր հարևան: Aliq Media–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է ռուսական Ria Novosti-ն: «Եթե Վրաստանն իրոք չի ցանկանում խաղալ «Ռուսաստանի խաղաքարտով» [ռուսական թեման օգտագործել]՝ արևմուտքի հովանու տակ մնալու համար, և ցանկանում է նորմալ կյանքով ապրել […]
14:47 01.09.2021
Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային, փոխանցում է Ermenihaber-ը։ Լրատվամիջոցի անդրադարձի համաձայն՝ հայազգի Հակոբ Գազազյանի մշակած բարենորոգման ծրագրով օսմանյան փադիշահի անձնական գանձարանը, որը սնանկացման եզրին էր հասել և կուտակել էր 370 հազար լիրա պարտք, արմատապես բարեփոխվել է՝ վերածվելով նախարարության։ Հակոբ Գազազյանի շնորհիվ […]
14:08 01.09.2021
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև T129 ATAK ռազմական ուղղաիթռներ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, իրաքցի պաշտոնյան, ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով, ասել է. «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, 12 միավոր T129 ATAK ռազմական ուղղաթիռների և վեց միավոր հակադրոնային համակարգերի առքուվաճառքի […]
13:17 01.09.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch): Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Between April 8 and July 7, the Makun […]
08:50 01.09.2021
Արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցներն Աֆղանստանի արևելյան Խոստ քաղաքում ներկայացում են կազմակերպել՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խորհրդանշական «հուղարկավորություններով»։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են հավաքվածները վեր բարձրացրել համապատասխան դրոշներով դագաղները։ Օգոստոսի 31-ին անցկացված միջոցառմանը բազմաթիվ մարդիկ են միացել։ Բարձրախոսով հնչել են քարոզչական ելույթներ։ Բազմությունն օդում զենքեր է ճոճել, ոմանք թափահարել են «Թալիբանի» […]
23:59 31.08.2021
Այս պահին ուսուցիչների 46%-ը լիովին պատվաստված է: «ԻնտերպրեսՆյուզ»-ին հայտնել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից: Ինչպես նշում են գերատեսչությունում, պատվաստված ուսուցիչների թիվն օրեցօր ավելանում է: «Պատվաստման մակարդակը բարձր է ոչ միայն նախարարությունում, այլև բուհերում և հանրակրթական հաստատություններում: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատվաստված ուսուցիչների թիվը 9%-ից հասել է 46%-ի, և նրանց թիվն օրեցօր աճում է»,- հայտնել […]
23:04 31.08.2021
«Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ունենք վարակման 15%-ոց, իսկ մինչև 19 տարեկան երիտասարդների շրջանում 20%-ոց ցուցանիշ»,-այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, երեխաների պատվաստման հարցը կդիտարկվի և կոնկրետ որոշումներ կընդունվեն աշնանը: «Մինչև 14 տարեկան երեխաների մոտ ունենք վարակման 15%: Եթե ասում ենք […]
21:07 31.08.2021
Մի քանի օրից Վրաստանում մեկնարկելու է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղու նոր հատվածի կառուցումը: Այդ նախագծի շնորհիվ դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը զգալիորեն կկրճատվի: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։
20:46 31.08.2021
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարցմանը պատասխանել է երկրի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացիներ ներկայումս գտնվում են թուրքական բանտերում, ևս 58 քաղաքացու […]
20:34 31.08.2021
Սեպտեմբերի 4-ից Վրաստանում հասարակական տրանսպորտի երթևեկությունը չի վերսկսվի: Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, խորհրդի նիստում, երկրում համավարակաբանական իրավիճակից ելնելով, հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնումը նպատակահարմար չի համարվել: Ղիբրաձեի խոսքով `քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի մինչև սեպտեմբերի 13-ը: Քաղաքային տրանսպորտի տեղաշարժի […]
20:00 31.08.2021
Սեպտեմբերի 7-8-ը Անկարայում տեղի կունենա Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը: Նշվում է, որ Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի փոխարգործնախարարների մակարդակով: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի և Եգիպտոսի ԱԳ փոխնախարար Համդի Լոզայի գլխավորած պատվիրակությունները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ Թուրքիա-Եգիպտոս […]
19:41 31.08.2021
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել […]