21:30 17.08.2021
ԱՄՆ-ը սառեցրել է ամերիկյան բանկերում պահվող ռեզերվները, որոնք պատկանում են Աֆղանստանի կառավարությանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Նշվում է, որ ակտիվները սառեցվել են կիրակի, և անհասանելի կլինեն «Թալիբանի» համար։Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։
Որոշումն ընդունվել է անձամբ ԱՄՆ ֆինանսաների նախարար Ջանեթ Յելլենի և Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության աշխատակիցների կողմից։ Այդ հարցով քննարկումներին մասնակցել են նաև Պետդեպի ներկայացուցիչները, մինչդեռ Սպիտակ տունը հետևել է իրադարձությունների զարգացմանը։
Հոդվածում նշվում է, որ Աֆղանստանը կախված է ամերիկյան օգնությունից, և փորձագետների կարծիքով՝ Բայդենի վարչակազմը պետք է բարդ որոշում ընդունի արմատական շարժման նկատմամբ պատժամիջոցների հարցում, ինչն իր հերթին կդժվարացնի երկրի բնակչությանը միջազգային մարդասիրական օգնության ցուցաբերումը։
17:00 21.06.2025
«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...
16:50 21.06.2025
Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարըԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը: Առաջին հասցեն՝ Մերգելյանի այգին էր: Հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Բուենոս Այրես» զբոսայգու հարակից տարածքում: ...
16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...