«Forbes»-ը Վարձիան անվանել է այցելության համար ամենատպավորիչ վայր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

«Forbes»-ը Վարձիան անվանել է այցելության համար ամենատպավորիչ վայր

12:09 04.08.2021

«Forbes Spain»-ը թվարկում է յոթ տպավորիչ ուղղություններ, որոնք կարելի է այցելել «Covid-19»-ի պայմաններում: Հանրաճանաչ հրատարակությունը ընթերցողներին խորհուրդ է տալիս Իռլանդիային, Նամիբիային և Բոլիվիային զուգահեռ այցելել Վրաստանի Վարձիա: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

«XII դարի այս առեղծվածային վայրը գտնվում է Ջավախքում, Ասպինձայի շրջանում, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա: Աշխարհի ամենագեղեցիկ քարանձավային քաղաքներից մեկը, որտեղ հնարավոր է գաղտնի անցումներով սուզվել ժայռոտ լեռների խորքը: Դարեր շարունակ պահպանվել է մոտ 300 սրահ, ինչպես նաև ոռոգման խողովակներ, որոնք գործում են մինչ օրս, 15 եկեղեցի՝ քանդակված, և 28 նկուղ՝ իրենց կավե ամաններով: Բացի այդ, նրա պատկերասրահները ուսումնասիրելիս հնարավոր է գտնել Գեորգի թագավորի և նրա դուստր Թամարի դիմանկարը, որը կապված է Վարձիայի վանքի պատմության հետ»,-ասվում է հոդվածում:

«Forbes»-ի իսպանական հրատարակությունը ընթերցողին տեղեկացնում է Վրաստանում կովիդ-սահմանափակումների մասին։

Հոդվածում նշվում է, որ 2021 թվականի հունվարից մարտ ամիսներին աշխարհում եղել է 180 միլիոնով ավելի քիչ միջազգային զբոսաշրջային ուղևորություննե՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) այս տվյալները հաստատում են «Covid -19»-ի արդյունքները, ինչը 2020 թվականը դարձրեց համաշխարհային արդյունաբերության համար ամենավատ տարին. միջազգային զբոսաշրջիկների թիվը նվազեց 73%-ով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

20:27 20.08.2025

«Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել […] ...

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

BACK_TO_TOP