13:37 23.07.2021
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հիշեցնում է՝ երկրում ընդհանուր իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում, վարակի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ, ոլորտի մասնագետը բացառում է հերթական սահմանափակումների հնարավորությունը, քանի որ, ըստ նրա` առողջապահության ոլորտը պատրաստ է սպասվող աճին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Ես բացառում եմ լոքդաունի վերադարձը և խիստ սահմանափակումներն առաջիկա օրերին: Անձամբ ես […]
12:54 23.07.2021
Ամերիկյան նավթային «Chevron» ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Այս մասին «Ինտերֆաքս Ադրբեջանին» հայտնել են ընկերությունից։ «Ադրբեջանում Chevron BTC Pipeline-ի ներկայացուցչության լուծարման հետ կապված՝ պարտատերերից պահանջները ընդունվում են երկու ամսվա ընթացքում»,- նշել են ընկերությունից։ Chevron- ը 2019 թվականի նոյեմբերի 4-ին համաձայնագիր է կնքել հունգարական MOL-ի հետ՝ Ադրբեջանում 1.57 միլիարդ դոլարով ակտիվների վաճառքի մասին: […]
22:58 22.07.2021
Թուրքիայի հյուսիս-արևելքում հեղեղումներ են սկսվել։ Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Այսօր հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են տեղի ունեցել Արտվին նահանգի Արղավի շրջանում։ Արղավի գետը դուրս է եկել ափերից, շրջանային կենտրոնն ու գյուղական ճանապարհները հեղեղվել են։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Ռիզե նահանգի Ֆինդըքլի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տուժած շրջաններում որոնողափրկարարական […]
22:11 22.07.2021
Կիպրոսը Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան […]
21:43 22.07.2021
«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր. «Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»: Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT […]
20:50 22.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական մակարդակը բավականին բարձր է, որի պատճառով մոբիլիզացվում է հիվանդանոցների ցանցը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2 261 նոր դեպք, 18 մահվան ելք: Դեպքերի քանակը բարձր է, ինչն ինքնին առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Հիվանդանոցների ցանցը շարունակում է մոբիլիզացված մնալ, ինչպես […]
20:30 22.07.2021
Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG): Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Իսկ ինչպես հայտնի է,YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ: Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ […]
19:19 22.07.2021
Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։
15:57 22.07.2021
Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ այլ երկրներից կամ արտասահմանյան ֆոնդերից ֆինանսավորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով նոր կարգավորումներ են լինելու փոխանցում է Ermenihaber-ը։ Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ-ում գործող մի հիմնադրամի կողմից Թուրքիայում լրատվամիջոցներ ֆինանսավորելու մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, ասել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են այդ պնդումներին ու ավելացրել. […]
15:11 22.07.2021
Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։ Լավրովը շեշտել է, որ պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախատեսում են Կիպրոսում ստեղծել երկու գոտի ունեցող երկհամայնքային դաշնություն կղզու հունական և թուրքական […]
13:40 22.07.2021
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ շուտով կսկսվեն երկրների միջև 2019 թվականին ընդհատված ուղիղ չվերթների վերականգնման հարցի քննարկումները: «Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կվերադառնանք երկու երկրների (Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության) միջև ուղիղ թռիչքների վերսկսման խնդրի կոնկրետ քննարկմանը»,- հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին ասել է Աբաշիձեն: Ինչպես […]
13:32 22.07.2021
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 1-ը: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: «Երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար երկարաձգել հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 06:00-ն»,- նշված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։ Նախկինում երկրում հատուկ […]
12:08 22.07.2021
Հուլիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովի քրեական գործի դատավարությունը, որը նախկինում ներգրավված է եղել Հայաստանի կողմից Ղարաբաղի համար մղվող պատերազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նիստին, որի ժամանակ դատավորը եղել է Սամիր Ալիևը, մեղադրյալը հանդես է եկել վերջին խոսքով: Է. Դուբակովը իրեն մեղավոր չի ճանաչել: Հիշեցնենք, որ դատախազը նրա համար […]
11:33 22.07.2021
Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը մտցվել էր 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների կողմից, հարկադիր միջոց էր և ժամանակավոր բնույթ ունի. սանիտարահամաճարակային իրավիճակի կայունացումից հետո հնարավոր կլինի վերսկսել օդային հաղորդակցությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «2019 թվականի հուլիսին Ռուսաստանի ավիաընկերությունների մուտքի արգելքը, որը մտցվել էր Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք քաղաքացիների օդային փոխադրման համար, հայտնի […]
11:25 22.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 261 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 395 621 դեպք: Ապաքինվել է ևս 1 410 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 369 483 Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 636 մարդ:
10:22 22.07.2021
Թբիլիսիի Սակրեբուլոյի /Ավագանու/ որոշմամբ` Թբիլիսիի փողոցներից մեկը, որտեղ բնակվել է Սերգեյ Փարաջանովը, կանվանակոչվի լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվամբ: Հաղորդում է Aliq Media-ն: Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի ( Խոսե Մաջինիերեի) առաջարկ-դիմումի հիման վրա, որը ստորագրել են բազմաթիվ թբիլիսցիներ: Մոտ օրերս որոշումը պաշտոնապես կհաստատվի Թբիլիսիի Սակրեբուլոյի կողմից, և տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի […]
20:58 21.07.2021
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Քութայիսի օդանավակայանում և Բաթումում բերման են ենթարկել Թուրքիայի հինգ քաղաքացիների: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։ Նրանցից չորսը Քութայիսի միջազգային օդանավակայանում անձնագրային հսկողությունն անցնելիս սահմանապահին Ֆրանսիայի քաղաքացու կեղծ ժամանակավոր կացության թույլտվություն են տրամադրել: Մեղադրյալները նախատեսում էին թռչել Քութայիսից Միլան: Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 19 տարեկան է, ամենամեծը՝ 36: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բաթումում բերման […]
19:45 21.07.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացած է: Ըստ նրա՝ այս ֆոնին հատկապես կարևոր է հետևել հանձնարարականներին: Խոսելով խնդրի մասին՝ նա ընդգծել է փակ տարածքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը: «Վտանգը լուրջ է, ուստի մենք բոլորս պետք է գիտակցենք, որ համաճարակային իրավիճակը վատթարանում է, մենք լուրջ ալիքի մեջ ենք մտնում: Այսօրվա […]
19:37 21.07.2021
Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար […]
19:07 21.07.2021
Agile Spirit միջազգային բազմազգ ռազմական վարժությունը հոբելյանական է: Այս տարի Վրաստանը 10-րդ անգամ կընդունի այն: Agile Spirit 2021-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Հաղորդում է Aliq.ge-ն։ Agile Spirit 2021 զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշինքի անդամ և գործընկեր երկրների համագործակցությունը, կատարելագործել և ամրապնդել գործառնական հնարավորությունները բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման հարցում: Agile Spirit 2021- ը […]
18:47 21.07.2021
Հունաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները, որոնք միտված էին օկուպացված Վարոշա քաղաքի ևս մի հատվածը բացելուն։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ նախարարությունը, նշելով, որ Երուսաղեմում կայացել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապպիդի և իր գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այցի ընթացքում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ […]
13:52 21.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները մեծ արձագանք են գտել հունական մամուլում: Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ […]
11:58 21.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 393 360 դեպք: Ապաքինվել է ևս 943 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 368 073: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 618 […]
22:03 20.07.2021
Հալեպի հումանիտար միջանցքը ականանետային գնդակոծության է ենթարկվել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումների միջև բախումների ժամանակ: Այս մասին երեքշաբթի հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը։ «Երեկ Հալեպի նահանգի Էլ-Բաբ քաղաքի շրջանում Աբու Զեյդին անցակետի և հումանիտար միջանցքի ականանետային գնդակոծություն է տեղի ունեցել միմյանց հետ հակամարտող անօրինական զինված խմբավորումների միջև»,- ճեպազրույցի […]
20:18 20.07.2021
Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ խոշոր եղջերավոր անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Անկարայի Յենիմահալլե շրջանում ցուլը փախել է մսագործի մոտից՝ ստիպելով քաղաքացիներին կիլոմետրերով վազել իր հետևից: Փողոցներում խցանում է առաջացել, իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկացել են բռնել ցուլին, կոտոշահարվել են: Ցուլի […]
20:13 20.07.2021
Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին կարգավորման գործում անձնական ջանքերի համար:
19:05 20.07.2021
Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է նորածին երեխա, որը վարակված է եղել COVID-19-ի «հնդկական» շտամով:
18:34 20.07.2021
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Եթե Անկարան որոշում կայացնի այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնել համապատասխան բանակցություններ»,- ասել է Շուգաևը։ Ավելի վաղ […]